Լուի Ֆիլիպ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուի Ֆիլիպ I
1841 portrait painting of Louis Philippe I (King of the French) by Winterhalter.jpg
Ծնվել է՝հոկտեմբերի 6, 1773(1773-10-06)[1][2][3][4]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել է՝օգոստոսի 26, 1850(1850-08-26)[1][2][3][4] (76 տարեկանում)
Վախճանի վայրԿլարեմոն, Esher, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Chapelle royale de Dreux
ՔաղաքացիությունՖրանսիա
ՏոհմՕրլեանի չորրորդ տոհմ
քաղաքական գործիչ
ՀայրLouis Philippe II, Duke of Orléans
ՄայրՄարիա-Ադելաիդա դը Բուրբոն
ԵրեխաներՖերդինանդ Ֆիլիպ արքայազն, Օրլեանի դուքս, Louise of Orléans, Princess Marie of Orléans, Prince Louis, Duke of Nemours, Princess Clémentine of Orléans, François d'Orléans, Prince of Joinville, Charles d'Orléans, Duke of Penthièvre, Henri d'Orleans, Duke of Aumale, Antoine, Duke of Montpensier և Francisca van Orléans
Կրոնական հավատքներՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՊարգևներՍուրբ Հոգու շքանշան, Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, names inscribed under the Arc de Triomphe, Անդրեաս առաքյալի շքանշան, Grand Master of the Legion of Honour, Knight Grand Cross of the Military Order of William, Կապիչի շքանշան, Order of Saint Januarius և Փղի շքանշան
ՍտորագրությունSignature of Louis Philippe I.png

Լուի Ֆիլիպ (ֆր.՝ Louis-Philippe Ier, հոկտեմբերի 6, 1773(1773-10-06)[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - օգոստոսի 26, 1850(1850-08-26)[1][2][3][4], Կլարեմոն, Esher, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Ֆրանսիայի թագավոր 1830 թ. օգոստոսի 9-ից առ 1848 թ. փետրվարի 24-ը, ստացել է «արքա քաղաքացի» («le Roi-Citoyen») մականունը, Բուրբոնների հարստության Օրլեանի ճյուղի ներկայացուցիչ։ Ֆրանսիայի վերջին միապետը, որը կրել է «թագավոր» տիտղոսը։ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր (roi de France et de Navarre) տիտղոսի փոխարեն, որը համարվում էր ֆեոդալական, ընդունել է ֆրանսիացիների թագավոր տիտղոսը (roi des Français), որը ենթադրում էր Լուի Ֆիլիպի կառավարման ավելի ազգային բնույթ։

Պաշտպանել է բուրժուազիայի վերնախավի՝ խոշոր դրամատների, վաշխառուների և այլն, շահերը։ Վերականգնել է մարդկանց հիմնական քաղաքական ազատությունները, աշխարհիկ կրթությունը։ Թագավորի վարած ներքին քաղաքականությունը նպաստում էր երկրի արդյունաբերական առաջնդացին։ Ամեն կերպ ձգտում էր ժողովրդավար երևալ։ Հաճախ շրջում էր Փարիզում սովորական քաղաքացու նման, առանց թիկնապահի, զրուցում մարդկանց հետ։ Նրան անվանում էին նաև "թագավոր բուրժուա"։ Ստենդալը նրան համարում էր ամենախորամանկ թագավորը։ Սիրում էր, երբ իրեն դիմում էին ՝"Արքա' Աստծու և ժողովրդի կամոք"։ Սակայն դրանից նրա կառավարման բովանդակությունը չէր փոխվում։ Պետական մարմիններում ծաղկում էր կաշառակերությունը։ Դրությունը հատկապես սրվեց 1845-1847 թվականներին, երբ անբերրիության հետևանքով սով և համաճարակ սկսվեց։ 1848 թվականին ժողովուրդը Փարիզում ապստամբեց։ Լուի Ֆիլիպը փախավ երկրից։ Հեղափոխություն եղավ։ Առաջացավ Ֆրանսիայի Երկրորդ Հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1852 թվականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]