Ֆրանսուա Ժերար
Ֆրանսուա Ժերար ֆրանսերեն՝ François Gérard | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 4, 1770[1][2][3][…] |
| Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ[4] |
| Վախճանվել է | հունվարի 11, 1837[1][2][3][…] (66 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ, ուսուցիչ, դիմանկարիչ, նկարազարդող և վիզուալ արտիստ |
| Ժանր | պատմական գեղանկարչություն |
| Թեմաներ | դիմանկար և Կերպարվեստ[5] |
| Ուշագրավ աշխատանքներ | Աուստերլիցի ճակատամարտը, դեկտեմբերի 2, 1805, Entrée d'Henri IV à Paris, 22 mars 1594?, Անուրն ու Փսիխեան, Կայսր Նապոլեոն I-ի դիմանկարը և Նեապոլի Մարի Քերոլայն Ֆերդինանդ Լուիզի դիմանկարը |
| Ուսուցիչ | Օգյուստեն Պաժու, Ժակ Լուի Դավիդ և Nicolas-Guy Brenet? |
| Աշակերտներ | Շառլ Շտեյբեն, Ջոզեֆ Կառլ Շտիլեր և Julie Hugo? |
| Պաշտոն | պալատական նկարիչ |
| Անդամակցություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
| Հայր | Ժան Սիմոն Ժերար |
| Մայր | Claire Mattéi? |
Բարոն Ֆրանսուա Պասկալ Սիմոն Ժերար (ֆրանսերեն՝ François Pascal Simon, Baron Gérard, մայիսի 4, 1770[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4] - հունվարի 11, 1837[1][2][3][…], Փարիզ[4]), ամպիր ոճի ֆրանսիացի նկարիչ, նապոլենական պալատի առաջատար դիմանկարիչ, նորաձև սալոնի սեփականատեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուա Ժերարը ծնվել է 1770 թվականին Հռոմում, Ջ. Ս. Ժերարի և Քլերիա Մատիեի ընտանիքում[6]։ Քանդակագործություն է ուսանել Օգյուստեն Պաժուի մետ, սակայն ավելի շատ տիրապետել է նկարչությանը, քան քանդակագործությանը և դարձել է Ժակ Լուի Դավիդի օգնականը։ 1793 թվականին, Դավիթի առաջարկությամբ նշանակվել է հեղափոխական տրիբունալի անդամ։ Հետագայում հեշտությամբ փոխել է քաղաքական հովանավորներին, որոնք հիացած էին նրա մարդամոտությամբ և քաղաքավարությամբ։
Ժերարի առաջին նկարները, որոնք արժանացան կլասիցիզմը գնահատողների ուշադրությանը, մանրանկարիչ Ժան-Բատիստ Իզաբեի դիմանկարն (1795) էր, «Բելիսարիոսը» (1795) և «Ամուրի և Փսիխեայի առաջին համբույրը» (1798)։ Առաջին կայսրության օրոք Ժերարը ստացել է բարոնի կոչում և լավ հեղինակություն է ունեցել, որը, սակայն, զգալիորեն մարել է կյանքի ընթացքում։ Սկսելով Ժոզեֆին դը Բոհարնեի լուվրյան դիմանկարից (1799), Ժերարը ստեղծել է առաջին կայսրության և Բուրբունների իշխանության վերականգնման գործիչների նկարների մեծ պատկերասրահ։ Փառավորել է Նապոլեոնի ռազմական սխրանքները, ստեղծել մարտական ժանրի լայնածավալ նկարներ։ Կառլ X-ի գահակալության օրոք ակադեմիական պաճուճազարդ կոմպոզիցիաներով պատկերազարդել է Պանթեոնի առաստաղը։
Որպես կլասիցիզմի վարպետ՝ գնացել է իր ուսուցիչ Դավիթի հետքերով։ Նրա կտավները ստեղծվել են մանրակրկիտ կերպով, մշակված, ձևավորված քանդակագործի ճշգրտությամբ, նվազագույն զգացմունքներով։ Նրա դիմանկարներն ավելի պերճաշուք են, քան Դավթի դիմանկարները, շատերը ներկայացնում են 19-րդ դարի սկզբի սալոնային սրահի իդեալը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան Բատիստ Իզաբեի դստեր հետ դիմանկարը
- Տիկին Ռեկամեի դիմանկարը
- Ժոզեֆին դը Բոհարնեի դիմանկարը
- Ամուրի և Փսիխեան
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жерар, Франсуа-Паскаль-Симон // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 François-Pascal-Simon (Baron) Gérard (նիդերլ.)
- 1 2 3 4 François Pascal Simon Gérard — 5 — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Henri Gérard 1888
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Ժերար» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 4 ծնունդներ
- 1770 ծնունդներ
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 11 մահեր
- 1837 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Ֆրանսիացի նկարիչներ