Jump to content

Թուրք-ադրբեջանական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրք-ադրբեջանական հարաբերություններ
Ադրբեջան և Թուրքիա

Ադրբեջան

Թուրքիա

Դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաստատվել են 1992 թվականի հունվարի 14-ին[1]։ Թուրքիան մնում է Ադրբեջանի հավատարիմ դաշնակիցը նրա անկախության և տարածքային ամբողջականության հաստատման հարցում։

Ժամանակակից հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց պատերազմի սկզբից Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին, հատկապես Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին։ Քարվաճառի ազատագրումից հետո, Թուրքիան ապրիլի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում հրավիրեց արտահերթ նիստ։ Սակայն անվտանգության խորհուրդը մերժեց Թուրքիայի կողմից առաջարկված ձևակերպումը՝ «Հայաստանի ագրեսիան ընդդեմ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետության»։ Ընդունված բանաձևում միայն լուրջ մտահոգություն է արտահայտվում «Լեռնային Ղարաբաղում թշնամական ակտերի աճի վերաբերյալ», իսկ «Հայաստանի ագրեսիայի» մասին ոչինչ չի ասվել։ 1992 թվականի մայիսին հայկական կամավորական ուժերը հարձակվում են Նախիջևանի վրա[2], առաջ է գալիս մի իրավիճակ ըստ որի Թուրքիան կարող էր միջամտել պատերազմին[3]։ 1993 թվականին Թուրքիան միակողմանի փակում է հայ-թուրքական սահմանը, պատճառաբանելով, որ սա պատասխան է «Հայկական ուժերի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացմանը»։ Թուրքական կառավարությունը խոստանում է բացել սահմանը պայմանով, որ Հայաստանը հրաժարվի հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դուրս բերի զորքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց[4]։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան՝ խողովակաշար կասպյան նավթի թուրքական Ջեյհան (տեղակայված է Միջերկրական ծովի ափին) նավահանգիստ փոխադրելու համար։ Նավթամուղի ամբողջական պաշտոնական բացումը կայացել է 2006 թվականի հուլիսի 13-ին Ջեյհանում[5]։ Սա ԱՊՀ-ում առաջին նավթամուղն է, որը շրջանցում է Ռուսաստանը և սրանում կա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությունը։ Սկզբում նավթամուղի աշխատանքները հերթական անգամ էապես փոխվեցին տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական դասավորության հետևանքով, տարածաշրջանն ընդգրկում է Միջին Ասիան, Կովկասը և Կասպից ծովի ավազանը։ Նավթի զգալի ծավալներով տեղափոխությունը, որը կարող էր իրականացվել Ռուսաստանի տարածքով անցնող Բաքու-Նովոսիբիրսկ նավթամուղ միջոցով, հենց այս փաստն էլ նվազեցնում է նավթամուղի ազդեցությունը տարածաշրջանում։

Գազատարի երթուղու ծրագիրը

Nabucco՝ մագիստրալային գազատարի նախագիծ 3300 կմ երկարությամբ, որը Թուրքմենստանից և Ադրբեջանից պետք է գազ մատակարարի ԵՄ երկրներ, նախ և առաջ Ավստրիա և Գերմանիա։ Նախագծային հզորությունը կազմում է տարեկան 26–32 մլրդ կուբամետր գազ։ Նախագծի ենթադրյալ արժեքը կազմում է 7,9€ մլրդ[6]։ Ծրագիրը նախագծվել է 2002 թվականին։ Կառուցումը պլանավորվում էր 2011 թվականին, իսկ ավարտը 2014 թվականին[7]։ Գազատարի մեծ մասը պետք է անցներ Թուրքիայով։

Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթուղային ճանապարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթուղային ճանապարհ»՝ տրանսպորտային միջանցք, որը միավորում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ճանապարհները։ Շինարարության ավարտի ենթադրյալ ժամանակ է համարվել 2011 թվականը[8]։ Ծրագրի իրականացումը սկսվել է 2007 թվականին։ Ծրագրի շրջանակներում երկաթգիծը պետք է Վրացական Ախալքալաք կայարանից ուղևորվեր Կարս քաղաք, այս ճանապարհը կազմում է 98 կմ, որից 68 կմ կազմում է թուրքական սահմանը, իսկ 30 կմ վրացական[9]։

Ռազմական համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիան այս ոլորտում հանդիսանում է Ադրբեջանի հիմնական գործընկերը։ 1992 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը Թուրքիայի հետ կնքեց ռազմական համագործակցության պայմանագիր, որը այդ ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ էր[10]։ Ադրբեջանի զինված ուժերը բազում ոլորտներում սերտորեն համագործակցում է Թուրքիայի զինված ուժերի հետ[11]։ Թուրք դասախոսները վարժում են հատուկ նշանակության այնպիսի ջոկատներ որոնցից է օրինակ՝ Ադրբեջանի ՌԾՆ ծովային դիվերսիոն-հետախուզական բրիգադը[12]։

Դիվանագիտական առաքելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջան[13]՝

Թուրքիա[16]։

Առևտրատնտեսական համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականներին Ադրբեջանը թուրքական արտադրանքի սպառման համար դարձավ կարևոր շուկա։ Թուրքական ապրանքների օրական արտհանումը Ադրբեջան 2001-ից 2011 թվականը 225 մլն դոլարից աճել է և հասել 2064 մլն դոլարի[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Republic of Azerbaijan Ministry of Foreign Affairs - Politics». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. Michael P. Croissant The Armenia-Azerbaijan conflict: causes and implications p. 81 [1]
  3. Карский договор
  4. Лента.ру Армяне призвали США надавить на Турцию
  5. «Kazakhstan starts transporting oil by Baku-Tbilisi-Ceyhan pipeline». Itar-Tass. 2008 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. «Стоимость проекта «Набукко» увеличена более чем в 1,5 раза — до 7,9 млд евро». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  7. Россия победила в гонке газопроводов
  8. З. Р., Эльшан Рустамов. В 2012 году железнодорожный маршрут Баку-Тбилиси-Карс начнет действовать(չաշխատող հղում). 1news.az. 23 июня 2010 года.
  9. regnum.ru
  10. «АЗЕРБАЙДЖАН-НАТО(обзор взаимоотношений с 1992-го по 2006 год)» (ռուսերեն). Analitika.az. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  11. «Азербайджано-турецкие отношения в военной сфере продолжатся — Алиев». ՌԻԱ Նովոստի. 2 ноября 2009 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  12. U.S. foreign aid, Turkey’s Akhtamar ploy, looking for intelligence in Azerbaijan
  13. Ищите Посольства и Консульства Азербайджана? Информация о посольствах и консульствах Азербайджана за рубежом
  14. Посольство Азербайджана в Турции проведет мероприятия по случаю годовщины Ходжалинского геноцида: Общество, 23 февраля 2010
  15. «В Карсе состоится открытие нового здания консульства Азербайджана | В Карсе состоится открытие нового здания консульства Азербайджана | Ежедневный информационный ресурс — «Aze …». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  16. Список посольств иностранных государств в Республике Азербайджан
  17. Новости — Азербайджан
  18. Посольство Турции в Азербайджане отмечает годовщину победы в битве при Чанаггала | Посольство Турции в Азербайджане отмечает годовщину победы в битве при Чанаггала | Ежедневны …
  19. «Day.Az». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  20. «МИД Азербайджана обнародовало приоритеты на 2011 год - Vesti.Az». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  21. Калугин П. Е. Современное стратегическое сотрудничество Российской Федерации с Турцией в сфере энергетики. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. Иркутск, 2014. — С. 167. Режим доступа: http://isu.ru/ru/science/boards/dissert/dissert.html?id=5 Արխիվացված 2016-06-03 Wayback Machine