Թմկաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թմկաբերդ
Thmkaberd fortress.jpg
'
##Թմկաբերդ (Վրաստան)
Red pog.svg
Տիպ Բերդ
Կոորդինատներ 41°23′40″ հս․. լ. 43°18′53″ ավ. ե. / 41.394570° հս․. լ. 43.314790° ավ. ե. / 41.394570; 43.314790Կոորդինատներ: 41°23′40″ հս․. լ. 43°18′53″ ավ. ե. / 41.394570° հս․. լ. 43.314790° ավ. ե. / 41.394570; 43.314790
Տեղագրություն Վրաստան Վրաստան
Ընթացիկ վիճակ Կիսավեր
Կապված անձինք Հովհաննես Թումանյան

Թմկաբերդ, Թմուկ կամ Թմբուկ, Թմոգվի, (վրաց. თმოგვის ციხე), միջնադարյան բերդ Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Վերին Ջավախք գավառում՝ Կուր գետի ձախ ափին։ Ներկայումս գտնվում է Վրաստանի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում։

Բերդը գտնվում է երեք բլուրների վրա և շրջապատված էր 150 մ երկարությամբ և 3 մ լայնությամբ պարիսպով։ Յուրաքանչյուր բլրի վրա կար մի քանի աշտարակ։ Պարիսպն ու աշտարակները կառուցված էին սրբատաշ քարով:

Թմկաբերդն ուներ երեք դուռ՝ հարավային, հյուսիսային և արևելյան։ Բերդում պահպանվել էին մատուռի պատեր, որոնց վրա պատկերված էին Սուրբ Աստվածածինը, երկու կույսերը և երկու առաքյալները: Հարավային դռան մոտից ստորգետնյա ճանապարհը իջնում է դեպի Կուր գետը։ Բլուրներից մեկի առջևում կա 4,5 մ բարձրությամբ կոթող, որի շուրջը կան տների ավերակներ։

Այստեղ է գտնվում Թմբուկ (Թմոգվի) գյուղը, որի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ: Խաչքարերից մեկի վրա նշված է ՊԿԶ (1417 թ.):

12-րդ դարի վերջերից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմկաբերդով ու Ախալքալաք (Նոր քաղաք) քաղաքով տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք և Զաքարյան տոհմի ճյուղի՝ Մխարգրձելի-Թմոգվելի իշխանական տան կենտրոնն էր։ Այժմ պահպանվել են Թմկաբերդի ավերակները։

Թմկաբերդի մասին է պատմում Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը (1902 թ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png