Թմոգվի (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Թմոգվի
վրաց.՝ თმოგვი
Կոորդինատներ: 41°24′14″ հս․ լ. 43°19′44″ ավ. ե. / 41.40389° հս․. լ. 43.32889° ավ. ե. / 41.40389; 43.32889
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱսպինձայի
ԲԾՄ1260 մ
Բնակչություն301 մարդ (2014)
Ազգային կազմՎրացիներ
##Թմոգվի (գյուղ) (Վրաստան)
Red pog.png
##Թմոգվի (գյուղ) (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png

Թմոգվի (վրաց.՝ თმოგვი, Թմբուկ, Մարգաստան), գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի շրջանում, Ասպնջակից 23 կմ հեռավորության վրա, Կուր գետի աջ ափին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1260 մ բարձրության վրա:

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմոգվի գյուղի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ։ Խաչքարերից մեկի վրա նշված է ՊԿԶ (1417 թ.)։ Գյուղի մոտ է գտնվում միջնադարյան Հայաստանի լեգենդար բերդերից մեկը՝ Թմբկաբերդը: Առաջին անգամ Թմբկաբերդը հիշատակվում է X դարի գրավոր աղբյուրներում։

Մոտակայքում պահպանվել են քարանձավային բնակավայրեր (Բերիսխևի և Բերդախան): Գյուղից հարավ, Կուր գետի ձախ ափին գտնվում է Վարձիա քարանձավային վանական համալիրը, իսկ քիչ հեռու մեկ այլ քարանձավային համալիր՝ Վահանավանքը (Վանիս Քվաբեբի)։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ գյուղում բնակվում են վրացիներ: 2002 թվականի տվյալներով, գյուղն ուներ 359 բնակիչ[1], իսկ 2014 թվականին` 301 բնակիչ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]