Jump to content

Դամալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տամալա (այլ)
Գյուղ
Դամալա (Տամալա)
վրաց.՝ დამალა
Դամալա գյուղը հյուսիս-արևելքից
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱսպինձայի
ՀամայնքՍամցխե-Ջավախեթի մարզ և Ասպինձայի մունիցիպալիտետ
Հիմնադրված էմայիսի 1, 1828 թ.
ԲԾՄ1360 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1234[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,35 %[2]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Դամալա (Վրաստան)##
Դամալա (Վրաստան)
Դամալա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Դամալա (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Դամալա[3] կամ Տամալա[4] (Դաիմալա, վրաց.՝ დამალა), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի շրջանում (պատմական Ջավախք երկրամաս)։ Գտնվում է Ասպինձայից (Ասպնջակ) 5 կմ արևելք։ Աշխարհի կենտրոնը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամալան գտնվում է Քուռ գետի աջ ափին, ծովի մակերևույթից շուրջ 1360 մ բարձրության վրա։ Գյուղը կառուցված է բարձրադիր բլուրների վրա՝ Թռեղքի լեռնաշղթայի հարավային ծայրի ստորոտներին, երեք կողմից շրջապատված է անտառներով, իսկ արևմտյան կողմում տարածվում են Կաժ անունով սարահարթը և Խուլուչայի ձորը։ Կլիման մեղմ է, նպաստավոր այգեգործության և բանջարա-բոստանային կուլտուրաների մշակության համար։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամալան շրջանի ամենամեծ և միակ հայաբնակ գյուղն է։ Բնակիչների նախնիները ներգաղթել են 1828 թվականին Էրզրումի վիլայեթի Շիփիկ, Ռաբատ, Կերեկ և Գառանկոթ գյուղերից։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքն է հողագործությունն ու անասնապահությունը։ Գյուղատնտեսության գերակայող ճյուղերն են հացահատիկային բույսերի, կարտոֆիլի, բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությունը, այգեգործությունը (խնձոր, տանձ, սալոր և այլն), մեղվաբուծությունը։ Նախկինում զբաղվել են արհեստներով (դամալացիները եղել են հմուտ կամ պատրաստողներ, որոնց արտադրանքը վաճառքի է հանվել հարևան շրջաններում)։

Մշակույթ և կրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում 1865 թվականից գործել է եկեղեցական ծխական դպրոց։ Ներկայումս գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ 2005 թվականի տվյալներով սովորում էր 315 աշակերտ (1985 թվականին աշակերտների թիվն էր` 460)։ Գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին, սակայն ավելի ուշ հիմնովին վերանորոգվել և վերաբացվել է 1872 թվականին՝ մեկդասյա դպրոցի հետ միասին։ Սուրբ Խաչը քարաշեն է, ճակատը շարված է սրբատաշ քարերով։ 1920-ական թվականներին եկեղեցին փակվել է, իսկ քահանան աքսորվել։ Եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, ավելի ուշ փլվել է փայտաշեն տանիքը։ 2008 թվականին եկեղեցին վերականգնվել և վերաօծվել է[5]։

Գյուղից 2 կմ հեռավորության վրա՝ արևելյան կողմի ձորամիջում գտնվում է Սուրբ Գևորգ վանքը, որը հանդիսանում է գյուղի բնակչության ուխտատեղին, կան նաև ավերակներ (Շոլորթան, Կողտաբերդ ամրոցը)։ Ի դեպ Դամալան առաջին անգամ հիշատակել է վրաց պատմագիր և աշխարհագիր Վախուշտին (XVIII դար)՝ պատմական Թռեղք գավառում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  2. Ethnic composition of Georgia 2014
  3. Ջավախքի բնակավայրերը; javakhk.am Արխիվացված 2014-02-03 Wayback Machine
  4. Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 493
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 271