Թմբկաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Թմբկաբերդ
Tmogvi fortress.jpg
Տեսակդղյակ
ՏեղագրությունՍամցխե-Ջավախեթի մարզ
Վարչական միավորԱսպինձայի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
Կառուցված9-րդ դար
Ընթացիկ վիճակկիսավեր
Կապված անձինքՀովհաննես Թումանյան
Tmogvi fortress Վիքիպահեստում

Թմբկաբերդ, Թմուկ կամ Թմբուկ, Թմոգվի, (վրացերեն՝ თმოგვის ციხე), միջնադարյան բերդ Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Վերին Ջավախք գավառում՝ Կուր գետի ձախ ափին։ Ներկայումս գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում։

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդը գտնվում է երեք բարձրադիր բլուրների վրա և ուներ մոտ 150 մ երկարություն և 30 մ լայնություն` շրջապատված պարիսպներով ու երեք բլրի վրա առանձին կառուցված աշտարակներով։ Պարիսպներն ու աշտարակները կառուցված էին սրբատաշ քարով ու կրով և ունեին մոտ 1,5 մ հաստություն։

Թմբկաբերդն ուներ երեք դուռ՝ հարավային, հյուսիսային և արևելյան։ Առանձին ցածրադիր բլրի վրա պահպանվել են մատուռի հարավային և արևելյան պատերը, որոնց վրա ժամանակին պատկերված են եղել Սուրբ Աստվածածինը, երկու կույսերը և երկու առաքյալները։ Հարավային պատի կամարի ներքևի մասում երևում է մի սրբի պատկեր։ Հարավային դռան մոտից ստորգետնյա ճանապարհը ժայռի միջով իջնում է դեպի Կուր գետը։ Բլուրներից մեկի առջևում կա 4,5 մ բարձրությամբ կոթող, որի շուրջը առկա են տների ավերակներ։

Այստեղ է գտնվում Թմբուկ (Թմոգվի) գյուղը, որի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ։ Խաչքարերից մեկի վրա նշված է ՊԿԶ (1417 թ.)։ Բացի այդ, բերդի մոտակայքում հայտնաբերվել է գերեզմանաթումբ, որը վերագրվում է մթա III-II հազարամյակներին[1]։ Ավերակ տների պատեր կան նաև բերդի դիմաց, Կուր գետի աջ ափին։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Թմբկաբերդը հիշատակվում է 10-րդ դարի աղբյուրներում։ Այն վերահսկում էր առևտրական ուղիներին, որոնք Ջավախք աշխարհը կապում էին Առաջավոր Ասիայի հետ։ 10-րդ դարում արաբ զավթիչները փորձել են գրավել բերդը` սակայն անարդյունք։ Ժամանակի ընթացքում այն մերթընդմերթ փոխանցվել է Թորելի, Մխարգրձելի-Զաքարյան, Շալիկաշվիլի, Քուաբուլիսձե և Ջաղելի իշխանական տոհմերին։ 12-րդ դարի վերջերից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմբկաբերդով ու Ախալքալաք (Նոր քաղաք) քաղաքով տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք և Զաքարյան տոհմի ճյուղի՝ Մխարգրձելի-Թմոգվելի իշխանական տան կենտրոնն էր։ Իր անգնահատելի ծառայությունների դիմաց Թամար թագուհին Թմբկաբերդը նվիրել է հայազգի ռազմական և քաղաքական գործիչ Սարգիս Թմոգվեցուն (Սարգիս Ա Վահրամյան), իսկ նրա եղբայր Զաքարիային` Գագը։ 1578 թվականին բերդը զավթվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո անցել է Ռուսաստանին։ Այժմ պահպանվել են Թմբկաբերդի ավերակները։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմբկաբերդի մասին է պատմում Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը (1902 թ.)։ Պոեմի հիման վրա ռուս բանաստեղծուհի Սոֆիա Պարնոկը գրել է նրա լիբրետոն, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանը` «Ալմաստ» օպերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 193 CC-BY-SA-icon-80x15.png