Սարգիս Ա Վահրամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Ա Վահրամյան
Ծնվել էմոտ 1160
Մահացել էմոտ 1210
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Սարգիս Ա Վահրամյան, Սարգիս Թմոգվեցի (մոտ 1160 - մոտ 1210), քաղաքական և ռազմական գործիչ։

Զաքարյանների Վահրամյան տոհմաճյուղից։ Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամի որդին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1187 թվականին մասնակցել է Դվինի ամիրայության դեմ Զաքարյանների արշավանքին, 1191 թվականին՝ Թաճար թագուհու դեմ Գեորգի Ռուսի (թագուհու առաջին ամուսինը) ապստամբության ճնշմանը։ Ծառայության դիմաց Թամարից ստացել է Թմոգվին (Թմբկաբերդը), իսկ եղբայր Զաքարիան՝ Գագը։ Այդ պատճառով Սարգիս Ա Վահրամյանը և նրա սերունդը հետագա վրաց մատենագրության մեջ հիշատակվում են Թմոգվեցի (վրացերեն՝ Թմոգվելի), իսկ Զաքարիան և նրա սերունդը՝ Գազեցի (վրացերեն՝ Գագելի)։ Սարգիս Ա Վահրամյան այնուհետև եղել է Ջավախքի կուսակալը, պահպանել Հայաստանի և Վրաստանի արևմտյան սահմանները, պայքարել սելջուկյան թուրքերի դեմ՝ Կարսի ազատագրման (1206) համար։ Շատ ուսումնասիրողներ Սարգիս Ա Վահրամյանին նույնացնում են բանաստեղծ և թարգմանիչ Սարգիս Թմոգվեցու հետ, որը Շոթա Ռուսթավելու «Ընձենավորում» (վերերգում) հիշատակվում է որպես «Դիլարգեթիանի» պոեմի (չի պահպանվել) հեղինակ։ Սարգիս Թմոգվեցու անունով պահպանվել է պարսիկ բանաստեղծ Ֆահրեդդին Ասադ Գուրգանիի «Վիս ու Ռամին» պոեմի՝ քրիստոնեական բարոյական պահանջներին հարմարեցված վրացերեն արձակ թարգմանությունը (առաջին հրատարակությունը՝ 1884)։ Թարգմանվել է անգլերեն (1910) և ռուսերեն (1949

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 216