Թերեզա Գևորգյան
Թերեզա Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | 1988 |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Tereza Gevorgyan Վիքիպահեստում |
Թերեզա Գևորգյան (1988), օպերային հայ երգչուհի, սոպրանո[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերեզա Գևորգյանը ութ տարեկանում ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, դաշնամուրի դասարան, ավելի ուշ՝ սովորել դասական երգեցողություն։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ռաֆայել Հակոբյանցի դասարանում[2]։ Արվեստի մագիստրոսի կոչում է ստացել Երաժշտության թագավորական ակադեմիայում, որտեղ սովորել է Լիլիան Ուոթսոնի և Ջոնաթան Փափի հետ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հաղթել է մի քանի վոկալի մրցույթներում։ 2006 թվականի նոյեմբերին մասնակցել է Տաթևիկ Սազանդարյանի մենակատարների հանրապետական մրցույթին, որտեղ արժանացել է երկու մրցանակի՝ «Հատուկ» և «Հույս»։ Երկու տարի անց՝ 2008 թվականի նոյեմբերին, մասնակցել է Գոհար Գասպարյանի մենակատարների մրցույթին, որտեղ արժանացել է Գոհար Գասպարյանի անվան մրցանակին։ 2009 թվականի ապրիլին անցել է Վիեննայում անցկացվող Hans Gabor Belvedere լսումների եզրափակիչ փուլ։ Գևորգյանն արժանացել է Երաժշտության թագավորական ակադեմիայի Լյուդմիլա Էնդրյուի անվան ռուսական երգի առաջին մրցանակին։ Երաժշտության թագավորական ակադեմիայում արժանացել է «Դուգլաս Սամուել և Բիրդի Մեթյուզ» մրցանակին։
- Լյուդմիլա Անրյու ռուսական երգի մրցանակի դափնեկիր[3],
- Thelma Kings Singers մրցանակի դափնեկիր[3],
- Les Azuriales Karaviotis մրցանակի դափնեկիր[3][4]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերայում կատարել է՝
- Սերաֆինայի Il campanello,
- Սերպինա՝ Աղախինը տիրուհի,
- Ֆաննի՝ La cambiale di matrimonio (Հայաստանի ազգային օպերային թատրոն),
- Մարիա Բերտրամը՝ Mansfield Park-ում (Երաժշտության թագավորական ակադեմիա)։
Հայկական «Անուշ» օպերայում երգել է գլխավոր դերը։ Երգել է նաև օպերային բազմաթիվ տեսարաններում՝ որպես Էլվիրա՝ Պուրիտաններում, կոմսուհի Ադել Կոմս Օրի, Ագնեսը «Աճող ամրոցում», Անտոնիա «Հոֆմանի հեքիաթները» և Միսս Վինգրեյվ Օուեն Վինգրեյվում։ Գևորգյանը 2011 թվականի Տոսկանայի Գեորգ Շոլթիի ակադեմիայի համար ընտրված 12 երիտասարդ երգիչներից մեկն էր, ով ինտենսիվ մարզումներ է անցել Կիրի Տե Կանավայի և սըր Թոմաս Ալենի հետ։ Դասընթացի ընթացքում համերգներ է ունեցել Տոսկանայում և Ֆլորենցիայում։ 2011 թվականին Գևորգյանը իտալական երգ է ձայնագրել Գեորգ Շոլթիի ծննդյան 100-ամյակի տոնակատարության ձայնասկավառակի համար, որի պրոդյուսերը Ռիչարդ Բոնինգն է։
2012 թվականին ելույթները ներառում են համերգներ Ֆլորենցիայում և Նեապոլում՝ Կազերտայի պալատում։ Լոնդոնում երգել է Բրամսի ռեքվիեմը և Ֆելիքս Մենդելսոնի «Լսիր իմ աղոթքը» Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Ստենմոր երգչախմբային ընկերության հետ։ Գևորգյանը ելույթ է ունեցել նաև Ֆլորենցիայում կայացած ISWA World Solid Waste Congress 2012-ում, Նյու Յորքի Քարնեգի հոլում և Չիկագոյի սիմֆոնիկ դահլիճներում՝ նշելով Գեորգ Շոլթիի 100-ամյակը Վալերի Գերգիևի ղեկավարած Խաղաղության համաշխարհային նվագախմբի հետ։
2013 թվականի մարտին Գևորգյանը Երաժշտության թագավորական ակադեմիայում երգել է Տատյանայի դերը Պյոտր Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայում։ Մասնակցել է Les Azuriales երիտասարդ արտիստների ծրագրի մրցույթին և նրան առաջարկվել է տեղ Նիսի ծրագրում։ 2017 թվականին Opera Holland Park-ում Ջակոմո Պուչինիի «La rondine» ներկայացման մեջ կատարել է Լիզետի դերը, որը Opera Today-ի կողմից նկարագրված է որպես հիասքանչ, հիպերակտիվ Լիզետ երգող «ոճով և ճշգրտությամբ»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Künstlerverzeichnis » Alle Künstler der Obrasso Concerts». www.obrassoconcerts.ch (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Tereza Gevorgyan Soprano». Weebly. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 https://terezagevorgyan.weebly.com/prizes.html
- ↑ Les Azuriales․ All Competition Winners
- ↑ «La rondine at Investec Opera Holland Park». Opera Today. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Գևորգյան» հոդվածին։ |
|