Աղախինը տիրուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Աղախինը տիրուհի
La serva padrona
La Serva Padrona.jpg
Տեսակ օպերա
Ժանր Q781470?
Կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պերգոլեզի
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Ջենարո Ֆեդերիկո
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուր Յակոպո Նելլի. «Սպասուհին՝ տիրուհի» կատակերգություն
Գործողությունների քանակ 2
Տևողություն մոտ 1 ժամ
Ստեղծման տարեթիվ 1733
Առաջնախաղի տարեթիվ օգոստոսի 28, 1733
Առաջնախաղի վայր Նեապոլ

Սպասուհին՝ տիրուհի (իտալ.՝ La Serva-Padrona), Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի երկու գործողությամբ օպերա։ Առաջնախաղը կայացել է 1733օգոստոսի 28-ին Նեապոլում։ Լիբրետոն՝ Ջ. Ֆեդերիկոյի, ըստ Յա. Նելլիի կատակերգության։

Գործող անձինք[խմբագրել]

  • Դոկտոր Ուբերտո՝ ամուրի տղամարդ (բաս)
  • Սերպինա՝ իրեն տիրուհի զգացող սպասուհի (սոպրանո)
  • Վեսպոնե՝ Ուբերտոյի սպասավորը (համր դեր)

Սյուժե[խմբագրել]

Օպերայի դեպքերը տեղի են ունենում Իտալիայում, մոտավորապես 1733 թվին։ Ամուրի Ուբերտոյին վիճակվել է ծառայության մեջ պահելու Սերպինա քմահաճ սպասուհուն։ Այդ օրը տերը, ինչպես միշտ, ստիպված է երկար սպասելու՝ մինչև Սերպինան բարեհաճի մատուցել առավոտյան նախաճաշն ու տաք շոկոլադը։ Վերջապես հայտնվում է սպասուհին ու անվրդով հայտարարում, որ նախաճաշի ժամը վաղուց անցել է, ուստիև տերը պետք է համբերությամբ զինվի ու մինչև ճաշի ժամը դիմանա։ Ուբերտոյի համբերությունը հատնում է, և նա, սպասուհու վրա զայրացած, դուրս է գալիս տանից՝ հայտարարելով, որ այդպես ապրելն արդեն անհնար է. իրեն տանտիկին է պետք։

Իսկ Սերպինան հենց դրան էր սպասում, քանի որ տան տիկնոջ դերն արդեն վաղուց նախատեսել էր հատկապես իր համար։ Երբ Ուբերտոն տուն է վերադառնում, Սերպինան նրան տեղեկացնում է, որ ինքն էլ է վճռել ամուսնանալ, և ավելացնում, որ հանդիպել է օտարերկրացի մի սպայի, որը և իրեն պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել։

Ուբերտոյի սրտում արթնանում է խանդը, և նա խնդրում է Սերպինային՝ իրեն ծանոթացնել նորահայտ փեսացուի հետ։ Ճարպիկ Սերպինան, սակայն, նախատեսել էր ամեն ինչ։ Նա տիրոջն է ներկայացնում Վեսպոնեին՝ Ուբերտոյի համր ծառային, որին նախապես զենք ու զրահ էր հագցրել-կապել, որ տերը չճանաչի։

Միամիտ Ուբերտոն, իհարկե, իր ծառային չի ճանաչում և, շտապելով առաջ ընկնել իր «ախոյանից», Սերպինայի ձեռք է խնդրում։ Պարզվում է, որ Ուբերտոն վաղուց արդեն սիրում էր իր սպասուհուն, բայց մինչ այդ չէր համարձակվում նրան իր սերը խոստովանել։

Այսպես հնարամիտ Սերպինան կարողացավ օգնել և՛ Ուբերտոյին, և՛ ինքն իրեն։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ռ. Եսայան, Ն. Ավետիսյան (2003). Երաժշտության աշխարհում. Օպերա. Երևան: «Արևիկ». p. էջ 11.