Թեոդիկ
Թեոդիկ Թեոդորոս Լափչինճյան | |
---|---|
![]() Թեոդիկը 1905 թվականին | |
Ծնվել է | մարտի 5, 1873[1] |
Ծննդավայր | Սկյուտար, Ստամբուլի նահանգ, Թուրքիա |
Մահացել է | մայիսի 24, 1928[1] (55 տարեկանում) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ռոբերթ քոլեջ |
Երկեր | Memorial to April 11? |
Մասնագիտություն | գրող և բանասեր |
Ամուսին | Արշակուհի Թեոդիկ |
Teotig Վիքիպահեստում |
Թեոդիկ (Թեոդորոս Լափչինճյան) (1873, մարտի 5, Կոստանդնուպոլիս - 1928, մայիսի 24, Փարիզ), հայ բանասեր։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Պոլսում։ Գրական ասպարեզ է մտել 1900-ականների սկզբներին՝ «Մանզումիե էֆքյար» թերթում տպագրելով փոքրիկ պատմվածքներ «Կյանքի հատորեն փրցված» վերնագրով, որոնք հետագայում, 1910 թվականին լույս է ընծայել «Կաղանդ» ժողովածուում։ Այդ տարիներին գրել է բարբառագիտական մի ուշագրավ աշխատություն՝ «Պոլսո հայեվարը», որը արժանացել է Իզմիրյան մրցանակի։ 1912 թվականին հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Կ. Պոլսում հրատարակել է «Տիպ ու տառ»[2] շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, տրվում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը։ 2012 թ. «Տիպ և տառ»-ը հրատարակվեց նաև թուրքերեն թարգմանությամբ[3][4]:
Ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «Ամենուն Տարեցույցը» հայտնի տարեգիրք ժողովածուներով, որի Ա տարին լույս է ընծայել 1907-ին, համիդյան բռնապետության խստագույն տարիներին։ Հաջորդ տարվանից Թուրքիայում հռչակված օսմանյան սահմանադրությունը հնարավորություն է տվել առավել բազմակողմանի դարձնել տարեցույցները, ապահովելով ժամանակի գրեթե բոլոր ականավոր գրողների և հայ գործիչների աշխատակցությունը։ Բազմաթիվ նկարներով, գրական, բանասիրական, վիճակագրական և այլ կարգի նյութերով խնամքով լույս տեսած այդ հատորները՝ հատկապես 1909, 1910, 1911, 1912, 1913, 1914 և 1915 թվականների տարեգրքերը համարվում են հայ կյանքը և մշակույթը ներկայացնող փոքրիկ հանրագիտարաններ։
Մեծ եղեռնի տարիներին աքսորվել է Թուրքիայի խորքերը, ընդհատել սիրած գործը։ Մեծ եղեռնից հետո վերադարձել է Պոլիս, 1919-ին հրատարակել է 1916-1920 թթ. միացյալ տարեգիրքը, ապա՝ 1921, 1922, 1923 տարիները։
Քեմալական շարժման հաղթանակից հետո մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը, հրատարակելով 1924, 1925, 1926, 1927, 1928, 1929 թվականների տարեգրքերը, որոնցից 1926-ը տպագրել է Վենետիկում։ Վերջին հատորի տպագրման ընթացքում մահացել է կաթվածից[5]:
Իր գրչին պատկանող գրական-բանասիրական ծավալուն երկեր տպագրված են վերոհիշյալ տարեցույցի տարբեր գրքերում։ 1919 թվականին Պոլսում լույս է ընծայել «Հուշարձան ապրիլ տասնըմեկի»[6] ժողովածուն, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ապրիլի 24-ի ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական[7]:
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամէնուն տարեցոյցը 1907, Կ. Պոլիս, 1907, 298 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1908, Կ. Պոլիս, 1908, 376 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1909, Կ. Պոլիս, 1909, 382 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1910, Կ. Պոլիս, 1910, 396 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1911, Կ. Պոլիս, 1911, 412 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1912, Կ. Պոլիս, 1912, 419 էջ:
- Տիպ առ տառ, Կ. Պոլիս, 1912, 193 էջ:
- Փրցուած էջեր կեանքի հատորէն, Կ. Պոլիս, 1912, 184 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1913, Կ. Պոլիս, 1913, 395 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1914, Կ. Պոլիս, 1914, 448 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1915, Կ. Պոլիս, 1915, 400 էջ:
- Յուշարձան 1915 ապրիլ (11) 24-ի, Կ. Պոլիս, 1919, 128 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1916-1920, Կ. Պոլիս, 1920, 332 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1921, Կ. Պոլիս, 1921, 452 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1922, Կ. Պոլիս, 1922, 452 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1923, Կ. Պոլիս, 1923, 452 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1924, Վիեննա, 1924, 432 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1925, Փարիզ, 1925, 392 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1926, Փարիզ, 1926, 640 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1927, Փարիզ, 1927, 656 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1928, Փարիզ, 1928, 528 էջ:
- Յուշարձան 1915 ապրիլ 24-ի, Աղէքսանդրիա, 1939, 64 էջ:
- Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Անթիլիաս, 1966:
- Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Պոսթըն, 1980, 656 էջ:
- Ազգը չէ մեռած, եւ անհնար է, որ մեռնի, Անթիլիաս, 1985, 175 էջ:
- Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Նիւ Եորք, 1985, 572 էջ:
- Յուշարձան 1915 ապրիլ (11) 24-ի, Պէյրութ, 1985, 128 էջ:
- Յուշարձան նահատակ մտաւորականութեան, ա. տ., 1985, 153 էջ:
- Հուշարձան 1915 ապրիլ 24-ի, Երևան, 1990, 153 էջ:
- Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Երեւան, 1990, 154 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1907, Հալէպ, 2006, 316 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1908, Հալէպ, 2006, 397 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1909, Հալէպ, 2007, 405 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1910, Հալէպ, 2007, 448 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1911, Հալէպ, 2008, 552 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1912, Հալէպ, 2008, 480 էջ:
- Ամէնուն տարեցոյցը 1913, Հալէպ, 2008, 433 էջ:
- Յուշարձան ապրիլ 11-ի, Իսթանպուլ, 2010, 269 էջ:
- Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Թեհրան, 2010, 210 էջ:
- Տիպ առ տառ (նմանահանութիւն), Երեւան, 2012, 192 էջ:
- Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Գլենդել, ա. թ., 143 էջ:
- Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տա-րիին, Թեհրան, 2014, 842 էջ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 4, Երևան, 1978, էջ 169-170:
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1995, էջ 285:
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 139:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134096576 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912։
- ↑ Ermeni matbaacılığının en önemli kitabı Türkçede.
- ↑ Թուրքիայում լույս է տեսել հայ գրատպությանը նվիրված աշխատություն։
- ↑ Ավելի մանրամասն տե՛ս Ադանալյան Մ. Լ., Թեոդիկ (1873-1928 թթ.).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1968, № 2, էջ 31-44։
- ↑ Յուշարձան ապրիլ տասնըմէկի, Կ. Պոլիս, 1919։
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 356
- Մարտի 5 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Մայիսի 24 մահեր
- 1928 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բանասերներ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայ գրողներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Հայոց ցեղասպանությունից փրկվածներ
- Անձինք Կոստանդնուպոլսից
- Օսմանյան կայսրության անձինք
- Հայ տղամարդ գրողներ