Ամենուն Տարեցույցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամենուն Տարեցույցը
Տեսակտարեգիրք
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1907

Ամենուն Տարեցույցը, հայերեն տարեգիրք։

Հիմնադրել են հրապարակագիր Թեոդիկը և նրա կինը՝ Արշակուհի Թեոդիկը, 1907 թվականին, Կոստանդնուպոլսում։ Մինչև 1929 թվականը լույս է տեսել 19 գիրք, որից 1916—1920 տարիները՝ մեկ գրքով։ Ամենուն Տարեցույցները մեծածավալ գրքեր են (296-ից մինչև 736 էջ)։ 1907—1923 թվականին (Ա—ժէ տարիները) հրատարակվել է Կոստանդնուպոլսում, 1924 թվականին (ԺԸ տարին) Փարիզում, 1925 թվականին (ԺԹ տարին)՝ Վիեննայամ, 1926 թվականին (Ի տարին)՝ Վենետիկում, և 1927–1929 թվականներին (ԻԱ–ԻԳ տարիները)՝ Փարիզում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենուն Տարեցույցը պարունակում է տոմար, ժամանցի և գիտական նյութեր, հուշեր, ընտիր նամականի, հայագիտական, գրական-գեղարվեստական, բանասիրական, բանահյուսական, պատմահրապարակախոսական, արվեստագիտական հոդվածներ և վիճակագրություն։

Ամենուն Տարեցույցում հրապարակվել են Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սևակի և այլոց անտիպ ստեղծագործաթյունները, արժեքավոր նյութեր հայ և համաշխարհային արվեստի մասին։ Ուշագրավ են Գ. Զոհրապի, Սիրանույշի, Մ. Մնակյանի հոդվածները թատրոնի և դերասանի կոչման մասին, Կոմիտասի երաժշտագիտական մի շարք հոդվածներն ու դասախոսությունները, Գ. Ֆնտգլյանի «Շեքսպիրը և իր հնչյակները» (1914), ֆրանսիացի հայագետ Ֆ. Մակլերի «Հայ արվեստն ու ճարտարապետությունը» (1924) ընդարձակ ուսումնասիրությունները, հայ բեմի գործիչների, նկարիչների, կոմպոզիտորների, գրողների, թարգմանիչներին և ազգային-քադաքականգործիչների հազվագյուտ կենսագրականները և այլն։ Շատ նյութեր լուսաբանում են հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի հարցերը, նոմարքոսների (կառավարիչների) իշխա– Մուտ աստվածուհու տաճարը Կառնակում։

Տպագրվել են արժեքավոր թարգմանություններ՝ անգլերեն, պարսկերեն, հնդկերեն, հունարեն, իտալերեն, չինարեն, իսպաներեն և այլն գրականություններից։ Ամենուն Տարեցույցի հատորները ամփոփում են վավերագրական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ լուսանկարներ։

Ամենուն Տարեցույցը կարևոր դեր է կատարել հայ մշակութային արժեքները ժողովրդականացնելու, աշխարհի տարբեր կողմերում ցրված հայ մտավորականությանը համախմբելու, 1920 թվականից հետո նաև սփյուռքահայությանը Խորհրդային Հայաստանի հետ կապելու գործում։ Ամենուն Տարեցույցը դասվում է հանրագիտարանային լավագույն հրատարակությունների շարքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 281