Արշակուհի Թեոդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշակուհի Թեոդիկ
Արշակուհի Թեոդիկ.jpg
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Արշակուհի Ճեզվեճեան
Ծնվել էհոկտեմբերի 11, 1875(1875-10-11)[1]
ԾննդավայրՕրթաքյոյ, Բեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունվարի 2, 1922(1922-01-02)[1] (46 տարեկան)
Վախճանի վայրԼոզան, Շվեյցարիա
Մասնագիտությունբանասեր, գրող, սոցիալական աշխատող և թարգմանիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ԱմուսինԹեոդիկ
Արշակուհի Թեոդիկ Վիքիդարանում
Arshakuhi Teodik Վիքիպահեստում

Արշակուհի Թեոդիկ (հոկտեմբերի 11, 1875(1875-10-11)[1], Օրթաքյոյ, Բեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 2, 1922(1922-01-02)[1], Լոզան, Շվեյցարիա), հայ գրող և բանասեր։ Թեոդիկի կինը։ Օրիորդական ազգանունը եղել է Ճեզվեճյան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Սամաթիայի Նունյան-Վարդուհյան վարժարանում, 1895 թվականին անցնելով Անգլիա, սովորել է Սքարբրը քաղաքի Վեստլանդ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո մեկնել է Փարիզ, շարունակել ուսումը, միաժամանակ աշխատակցել Լուսինյանի ֆրանս-հայ բառարանին որպես բառերի դասավորող և հայ նորաբանություններ հավաքող։ 1898 թվականին վերադարձել է Պոլիս և պաշտոնավարել Սկյուտարի ճեմարանում։ Աշխատակցել է «Ծաղիկ», «Մանզումե», «Սուրհանդակ», «Բյուզանդիոն», «Ժամանակ» և այլ պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցներին»։

Առանձին գրքով լույս է տեսել նրա «Ամիս մը ի Կիլիկիա» աշխատությունը (1910), որը գլխավորապես իր տպավորություններն են 1909 թվականի կոտորածից հետո ամայացած Կիլիկիայից։ Կազմել է «Արդի բարոյագիտությունը» դասագիրքը (1911-1912) միջին և բարձրագույն դասընթացներով։ Ունեցել է ակտիվ հասարակական գործունեություն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 AV Production (հայ.) — 2010.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 356-357