Յառաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յառաջ հասարակական-քաղաքական և գրական օրաթերթ Ֆրանսիայում (1925-2009)։ Խմբագիրներ` Շավարշ Միսակյան, Արփիկ Միսակյան։ Լույս տեսած է ընդամենը 22,214 թիվ։ 1976-ից հրատարակվում էր նաև օրաթերթի "Միտք և արվեստ" միամսյա հավելվածը։

Պատմություն[խմբագրել]

Լույս է տեսել 1925 թվականից մինչև 2009 թվականը Փարիզում։ Ընդհատվել է 1940-45-ին պատերազմի տարիներին։ Եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի, ապա` ՀՅԴ Ֆրանսիայի կազմակերպության պաշտոնաթերթը։ Ապագային եղել է անկախ թերթ։

Թերթը լուսաբանում էր սփյուռքահայ, հատկապես ֆրանսահայ կյանքի իրադարձությունները ("Ձայներ գավառեն", "Գաղութե գաղութ" բաժիններ), ներկայացնում էր հայ քաղաքական կուսակցությունների, հասարակական, մշակութային կազմակերպությունների գործունեությունը։ Տպագրում էր հայ և համաշխարհային դասական գրականության նմուշներ, անտիպ էջեր, պատմությանը, արվեստին, իրավունքին նվիրված հոդվածներ։

Ունի դաշնակցական ուղղություն և այդ դիրքերից լուսաբանում է սփյուռքահայ, հատկապես ֆրանսահայ կյանքի տարբեր իրադարձությունները («Ձայներ գավառեն», «Գաղութե գաղութ» բաժիններ), կուսակցության Ֆրանսիայի և այլ գաղթավայրերի կոմիտեների գործունեությունը։ Միջազգային հարցերում պաշտպանում է իմպերիալիստական պետությունների քաղաքականությունը, զետեղում հակասովետական, հակակոմունիստական հոդվածներ ու նյութեր։


Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Հայ Սփյուռք հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png