Արփիկ Միսաքյան
Արփիկ Միսաքյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1926[1] |
Ծննդավայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Մահացել է | հունիսի 19, 2015[1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լրագրող և գլխավոր խմբագիր |
Աշխատավայր | Արաջ |
Ծնողներ | հայր՝ Շավարշ Միսաքյան |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Arpik Missakian Վիքիպահեստում |
Արփիկ Շավարշի Միսաքյան (ֆր.՝ Arpik Missakian, փետրվարի 1, 1926[1], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - հունիսի 19, 2015[1], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսահայ լրագրող, հրապարակախոս, «Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր (1957-2009)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփիկ Միսաքյանը ծնվել է 1926 թվականին Փարիզում[2], դաշնակցական մտավորական, խմբագիր, «Յառաջ» օրաթերթի խմբագիր Շավարշ Միսաքյանի ընտանիքում[2]: Հայերեն սովորել է ընտանիքում, ինչպես նաև ներկա է գտնվել Փարիզում ապրող կամ այցելող հայ մտավորականների շրջանում, ամրապնդել կապերը Ֆրանսիայի հայկական սփյուռքի հետ[2]:
1957 թվականին, հոր մահից հետո, դարձել է «Յառաջ» օրաթերթի խմբագիրը մինչև 2009 թվական։ Ունենալով ֆրանսիական կրթություն, Արփիկ Միսաքյանը մերժել է թերթը կիսով ֆրանսերեն լույս ընծայելու հորդորները։ 1976 թվականից հրատարակվել է նաև օրաթերթի «Միտք և արվեստ» միամսյա հավելվածը[3]։
Ես հավատարիմ կմնամ հորս նվիրական սկզբունքին։ Պիտի շարունակեմ հայերեն հրատարակել թերթը այնքան ատեն, որ ողջ եմ[4]։ |
Արփիկ Միսաքյանի վերջին գործը հորը՝ Շավարշ Միսաքյանի բանտի տարիների (1916-1918) օրագրությունն,- Տերեւներ դեղնած յուշատետրէ մը-, ֆրանսերենի թարգմանությունը։ Հայերեն և Ֆրանսերեն առանձին հատորներով գործը լույս է տեսել 2015 թվականի գարնանը, Փարանթեզ հրատարակչատանը, որպես հոր և դստեր վերջին համագործակցության արդյունք։
Մահացել է 2015 թվականի հունիսի 19-ին Փարիզում, 89 տարեկան հասակում[5][6]։ Թաղվել է հունիսի 25-ին Պեր Լաշեզ գերեզմանատանը[7][8]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Béatrice Didier, Antoinette Fouque et Mireille Calle-Gruber, Le Dictionnaire universel des créatrices, Éditions des Femmes, 2013, 10004 p. (ISBN 978-2721006318, lire en ligne), Anahide Ter Minassian, «Missakian Arpik [Paris 1926]»
- Antoine Marès et Pierre Milza, Le Paris des étrangers depuis 1945, Paris, Éditions de la Sorbonne, 1995, 470 p. (ISBN 978-2859448639, lire en ligne), Anahide Ter Minassian, «Les Arméniens de Paris depuis 1945» (p. 205-239)
- Anahide Ter Minassian, «Les 80 ans de Haratch», France-Arménie, décembre 2005
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 Béatrice Didier, Antoinette Fouque
- ↑ Journal Haratch – ՅԱՌԱՋ
- ↑ Գույժ. Արփիկ Միսաքյան
- ↑ «Arpik Missakian : la fin d'un monde». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ ‘Haratch’ Editor Arpik Missakian Dies at 89
- ↑ «457 – Haratch, journal arménien». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Մահ՝ «Յառաջ» օրաթերթի վաստակաշատ խմբագիր Արփիկ Միսաքեանի