Եգեյան համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգեյան համալսարան
հուն․՝ Πανεπιστήμιο Αιγαίου
Изображение логотипа
Սֆինքս, Եգեյան համալսարանի լոգո
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1984
ՀիմնադրիրԿոնստանտին Կարատեոդորի
ՌեկտորԱնդրեաս Թրոուբիս
Ուսանողներ11,959 (2010)
Բակալավրիատ9,688
Մագիստրատուրա1,615
Դոկտորանտուրա656
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1], Greek Universities Network?[2] և Open Technologies Alliance?[3]
ԿամպուսՄիտիլինի, Խիոս, ԿառլովասիՀռոդոս, Էրմուպոլիս, Միրինա
Գույներ        
ԵրկիրՀունաստան Հունաստան
Տեղագրությունկղզիներ - Լեսբոս, Խիոս, Սամոս, Հռոդոս, Սիրոս և Լեմնոս
Կայքaegean.gr(հուն.)(անգլ.) և aegean.edu(անգլ.)
Հունաստան Հունաստան դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Հունաստան Հունաստան|տեղորոշման քարտեզներ]].
 University of the Aegean Վիքիպահեստում

Եգեյան համալսարան (հուն․՝ Πανεπιστήμιο Αιγαίου), Հունաստանի համալսարաններից, որի մասնաշենքերը գտնվում են Լեսբոս, Խիոս, Սամոս, Հռոդոս, Սիրոս և Լեմնոս կղզիների վրա։ Համալսարանը պաշտոնապես հիմնադրվել է 1984 թվականին, չնայած նրա պատմական արմատները հասնում են 1920-ական թվականներ` Սմիրնայի Հոնիական համալսարան, որը ստեղծվելուց ի վեր գրեթե չի գործել[4][5]։

Եգեյան համալսարանը Հունաստանի միջին մեծության համալսարաններից և երկրի պետական 24 համալսարաններից մեկն է։ Այն կոչված է նորարարական և սոցիալական ուղղվածությամբ կրթություն ապահովելուն։ Հունաստանի բարձրագույն հաստատություններից միակն է, որը տեղակայված է Եգեյան ծովի հյուսիսային մասում։ Համալսարանը հիմնադրվել է 1984 թվականի մարտի 20-ին թիվ 83/1984 նախագահական հրամանով։ Հաստատության գլխավոր վարչական մասնաշենքը գտնվում է Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքում։ 2010-ական թվականների սկզբին համալսարանում ուսանում էին մոտ 10000 ուսանողներ[6][7][8][9][10][11] և աշխատում էին մոտ 300 դասախոսներ։

Համալսարանի առաջին ֆակուլտետը բիզնես-վարչական ֆակուլտետն է եղել, որը բացվել էր Խիոս կղզում 1984-1985 ուսումնական տարում։ Առաջին հինգ տարիների աշխատանքի ավարտից հետո համալսարանում կար 7 ֆակուլտետ և ասպիրանդուրա[12]։ Այսօր համալսարանն ունի 5 ֆակուլտետ և 17 բաժիններ։ Վերջին ուսումնական մասնաշենքը կառուցվել է 2009 թվականին Լեմնոս կղզում։

Համալսարանը հիմնականում զբաղվում է կրթական գործունեությամբ և ոչ մեծ գիտական հետազոտություններով։ Գիտահետազոտական գործունեությունն իրականացվում է պետական ֆինանսավորման հաշվին, ինչպես նաև տարբեր մասնավոր հիմնադրամների միջոցներով։

2014 թվականից համալսարանը ֆինանսական սուղ վիճակում է հայտնվել պետության վարած կոշտ տնտեսական քաղաքականության պատճառով[13][14]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Կարատեոդորին (ձախից) հունգարացի մաթեմատիկոս Լիպոտ Ֆեյերի (աջից) հետ

Եգեյան համալսարանի կամպուսների մեծամասնությունը գտնվում են հնագույն և ժամանակակից հույն փիլիսոփաների և մաթեմատիկոսների, ինչպիսիք են Պյութագորասը և Թեոփրաստեսը, պատմական ծննդավայրերում։

Եգեյան համալսարանի պատմությունը սկիզբ է առել 1918 թվականի հոկտեմբերից, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հունաստանն իր աշխարհագրական սահմաններն ընդարձակել էր մինչև Սմիրնա։ Այդ ժամանակ Աթենքը տարածաշրջանի միակ խոշոր կրթական կենտրոնն էր և սահմանափակ ներուժ ուներ, որը չէր կարող բավարարել Եգեյան ծովի և Բալկանների արևելյան մասի բնակչության աճող կրթական պահանջները։ Կոնստանտին Կարատեոդորին, որը Բեռլինի համալսարանի պրոֆեսոր էր, առաջարկեց նոր համալսարան ստեղծել[15]։ Սակայն Կոստանդնուպոլիսում հունական համալսարանի կառուցման բարդությունները նրան ստիպեցին այդ նպատակի իրականացման համար երեք այլ քաղաքներ դիտարկել` Սալոնիկ, Խիոս և Սմիրնա (ներկայուս` Զմյուռնիա)[16]։ Չնայած Սմիրնա քաղաքի շուրջ տիրող բուռն քաղաքական իրավիճակին, հայտնի մաթեմատիկոսը 1919 թվականի հոկտեմբերի 20-ի առաջարկել է «Հունաստանում նոր համալսարան կառուցելու պլանը», որն անվանել է «Հոնիական համալսարան»[17]։ Սմիրնա քաղաքը Սամոս և Խիոս կղզիների հետ միասին հոնիական քաղաքակրթության հնագույն կենտրոններից է եղել և հրաշալի մշակութային ժառանգություն է ստացել մեծ հունական փիլիսոփաների և մաթեմատիկոսների ինչպիսիք են Հերոդոտոսը և Պյութագորասը։

Արևելյան հոնիական համալսարանը Սմիրնեում, 1921 թվականի վերջ

Հունական կառավարությունը 1920 թվականի դեկտեմբերի 1-ին որոշեց Կարատեոդորի նախագիծը պաշտպանել և սկսել Սմիրնա քաղաքի (ներկայումս` Իզմիր, Թուրքիա) Հոնիական համալսարանի կառուցումը։ Կարատեոդորին դարձավ համալսարանի առաջին դեկանը։ Նրա փայլուն մտավոր կարողությունները, ինչպես նաև ժամանակի բազմաթիվ մեծ գիտնականներին միավորելու ընդունակության շնորհիվ ստեղծվեց Եվրոպայի որոշ ամենահին համալսարաններին հավասարազոր համալսարան։ Սակայն 1922 թվականին քեմալականների Սմիրնայում իրականացրած ջարդերից հետո Հոնիական համալսարանը դադարեցրեց իր գործունեությունը։ Միջերկրյածովյան Հարավ-արևելյան շրջանում հունական նոր համալսարանը, ինչպես նախապես պլանավորել էր Կարատեոդորին, ի վերջո բացվեց 1925 թվականին որպես «Սալոնիկի Արիստոտելի համալսարան»[18]։

Խորհրդանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգեյան համալսարանի խորհրդանշանը Սֆինքսն է։

Ֆակուլտետներ և բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը կազմված է 5 ֆակուլտետներից և 17 բաժիններից, որոնք տեղակայված են Եգեյան ծովի վեց կղզիներում` Լեսբոս, Խիոս, Սամոս, Հռոդոս, Սիրոս և Լեմնոս։ Բակալավրական կրթությունը տևում են 4 - ից 5 տարի, իսկ մագիստոսական դասընթացները` 1-ից 2 տարի։

Կրթական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի Կրթության նախարարությունը 2013 թվականի բարեփոխումների պլան է առաջարկել[19][20], ըստ որի 2013-2014 ուսումնական տարուց սկսած Եգեյան համալսարանի բոլոր բաժինները խմբավորել է հինգ ֆակուլտետների մեջ` հումանիտար, բնագիտկան, տնտեսագիտական, հասարակագիտական և բնապահպանական։ Հունաստանի սենատը 2013 թվականին հաստատել է Կրթության նախարարության առաջարկած նախագիծը[21][22][23]։

Բաժիններ
Հասարակական հետազոտությունների ֆակուլտետ

(Լեսբոս կղզի, Միտիլինի քաղաք)

Բնապահպանական հետազոտությունների ֆակուլտետ

(Լեսբոս կղզի, Միտիլինի քաղաք)

(Սննդի և պարենամթերքի բաժին, Լեմնոս կղզի, Միրինա քաղաք)

  • Շրջապատող միջավայրի բաժին
  • Ծովային գիտությունների բաժին
  • Սննդի և պարենամթերքի բաժին
Բիզնես հետազոտությունների ֆակուլտետ

(Խիոս կղզի, Խիոս քաղաք)

Գիտության ֆակուլտետ

(Սամոս կղզի, Կարլովասսի քաղաք)

(Համակարգերի նախագծման բաժին, Սիրոս կղզի, Էրմուպոլիս քաղաք)

Հումանիտար գիտությունների ֆակուլտետ

(Ռոդոս կղզի, Ռոդոս քաղաք)

Հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման օրվանից Եգեյան համալսարանն ունեցել է բնապահպանական, բիզնես-կառավարման, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղվածություն։ Եվ այն համարվում է Հունաստանում «ոչ ավանդական, բազմաճյուղ» դասընթացներ առաջարկող հաստատությունների պիոներներից մեկը։

Համալսարաը Հունաստանի 30 բարձարգույն ուսումնական հաստատություններից մեկն է։ 2007 թվականի հետազոտական հարցումների համաձայն Հունաստանի համալսարանների թվում 9-րդ տեղն է գրավում և 5-րդ տեղը հղումների թվով[24]։ Համալսարանը գրավել է նաև 7-րդ տեղը Հունաստանում (և 1106-րդ տեղը աշխարհում) Իսպանիայի «Գիտական հետազոտությունների գլխավոր խորհուրդ» (իսպ.՝ Consejo Superior de Investigaciones Científicas, CSIC) պետական գիտահետազոտական կենտրոնի գնահատականով[25]։ Համալսարանի կրթական ծրագրերը համապատասխանում են համաշխարհային գիտական հասարակության, ժամանակակից բիզնեսի և ԵՄ կրթական չափանիշների պահանջներին։ Ուսանողները կրթական աստիճան են ստանում ECTS ստանդարտներին համապատասխան (անգլ.՝ European Credit Transfer and Accumulation System, Եվրոպական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ), որը միջազգային կրթական ծրագրերում ներգրավվելու հնարավորություն է տալիս։ Համալսարանը համագործակցում է աշխարհի մի շարք առաջատար հաստատությունների հետ։ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (անգլ.՝ European University Association, EUA) գնահատմամբ համալսարանը 2005 թվականին ունեցել է «տպավորիչ» հետազոտական արդյունքներ[26]։

Գնահատականների մեջ ընդգծվում է նաև Եգեյան համալսարանի կարևոր թերությունները, որոնք կապված են ոչ միայն պետական կադրային քաղաքականության հետ, այլև համալսարանի կաղզիների վրա բաշխվածության հետ։ Հիմնական դասախոսներից շատերի համար դժվար է կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ ճանապարհորդությունների վրա ծախսած ժամանակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս և աշխատակիցները պետք է ընտրություն կատարեն մասնագիտական և անձնական կյանքի միջև։ Սա ենթադրում է կամ կղզիներում մնալով համակերպվել ավելի ցածր կենսմակարդակին, կամ մի կերպ հարմարվել քաղաքից կղզի անընդհատ տեղափոխվելով անձնական կյանք և մասնագիտական աշխատանք կատարելուն[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://www.gunet.gr/en/participating-institutes/
  3. https://web.archive.org/web/20240407134626/https://eellak.ellak.gr/ta-meli-tis-eellak/
  4. Constantin Carathéodory: A Biography, newspaper article, 2000 «(…) με την πολιτική και οικονομική στήριξη του Ελευθερίου Βενιζέλου και τη συνδρομή του υπάτου αρμοστή Α. Στεργιάδη, σε ελάχιστο χρονικό διάστημα θα παραδώσει ένα άρτια οργανωμένο και εξοπλισμένο, άριστα στελεχωμένο εκπαιδευτικό ίδρυμα, με έμβλημά του το „Φως εξ Ανατολών“, το οποίο, φυσικά, δεν θα λειτουργήσει ποτέ.» (greek)
  5. «University of the Aegean, History». www3.aegean.gr. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  6. Hellenic Statistical Authority (EL.
  7. Hellenic Statistical Authority (EL.
  8. Hellenic Statistical Authority (EL.
  9. Hellenic Statistical Authority (EL.
  10. Hellenic Statistical Authority (EL.
  11. Ministry of Education and Research (Minedu), Statistic reports on Education — Higher Education (2010/2011) (greek)
  12. «University of the Aegean Official Website, circa 1998 (archived)». Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  13. «Budget reductions 2008—2014, General Accounting Office (Ministry of Finance)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  14. University of the Aegean annual state budget, 2015 (greek)
  15. Constantin Carathéodory: A Biography, newspaper article, 2000 «(…) Είχε γνωρίσει τον Ελευθέριο Βενιζέλο από το 1895, στην Κρήτη, και από το 1913 είχε προτείνει τη δημιουργία δεύτερου ελληνικού πανεπιστημίου στη Θεσσαλονίκη. Ο πόλεμος που ξεσπάει μεταθέτει τις αποφάσεις. Στην Ελλάδα θα επανέλθει το 1930-32, όταν θα αποδεχθεί τη θέση του κυβερνητικού επιτρόπου και θα οργανώσει τα πανεπιστήμια Αθήνας και Θεσσαλονίκης με τον νόμο 5343/32, ο οποίος ίσχυε μέχρι προσφάτως. Από τη θέση αυτή θα τον απολύσει η κυβέρνηση Παπαναστασίου που διαδέχεται τον Βενιζέλο το 1932 και εκεί θα σταματήσει η ενεργός ανάμειξή του στα κοινά της Ελλάδας.» (greek)
  16. «The importance of the foundation of the University of Smyrni(Essay)». Department of Primary Education, University of Patras. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին.
  17. «cassiodor: Mathematiker Constantin Carathéodory, s-w-Foto um 1930». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  18. «Brief History». Aristotle University of Thessaloniki. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
  19. "ATHENA" Reform Plan for Higher Education - Ministry of Education portal, February 2013(greek)
  20. "ATHENA" Reform Plan for Higher Education - Ministry of Education press conference, 31.01.2013, pdf file (greek)
  21. «"ATHENA" Reform Plan for Higher Education - University of the Aegean Council's official statement, December 24, 2012». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  22. «University of the Aegean Senate's official statement, February 22, 2013 (pdf file, greek)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  23. «University of the Aegean Senate - Decision Appendices, February 22, 2013, (pdf file, greek)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  24. Θεμης Λαζαριδης. «Κατάταξη των ελληνικών πανεπιστημίων με βάση το ερευνητικό έργο στην πενταετία 2002-06». GREEK UNIVERSITY REFORM FORUM.
  25. «University Ranking in Greece». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  26. evaluation report p. 17(չաշխատող հղում)
  27. «EUA Evaluation Report, 2005, p.7-10 of 25» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգեյան համալսարան» հոդվածին։