Երվանդ Կողբետլյանց
Երվանդ Կողբետլյանց | |
---|---|
Երվանդ Կողբետլյանցը Ֆրանսիայում 1944 թվականին կայացած Պոնտինիի սիմպոզիումում | |
Ծնվել է | փետրվարի 22, 1888 Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 5, 1974[1] (86 տարեկան) Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա[1] բնական մահով |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ֆրանսիա, Իրան և ԱՄՆ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան, Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտ, Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա, Երկրաֆիզիկա և մաթեմատիկական անալիզ |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան և Փարիզի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Գիտական ղեկավար | Էմիլ Բորել |
Ստորագրություն | |
Ervand Kogbetliantz Վիքիպահեստում |
Երվանդ Գևորգի Կողբետլյանց (փետրվարի 22, 1888, Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 5, 1974[1], Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա[1]), հայազգի մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, գյուտարար։
1912 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1923 թվականին Սորբոնի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ մաթեմատիկայի գծով։ 1912-1920 թվականներին դասավանդել է Մոսկվայի տարբեր բուհերում, ապա՝ Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1920-1921 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում, 1921-1927 թվականներին՝ Սորբոնում։
1927-1933 թվականներին եղել է Ֆրանսիայի երկրաֆիզիկոսների միության նախագահը։ 1933 թվականին Իրանի շահի հրավերով կազմակերպել և մինչև 1938 թվականին ղեկավարել է Թեհրանի համալսարանի մաթեմատիկայի և երկնային մեխանիկայի ամբիոնները, որի համար պարգևատրվել է Իրանի բարձրագույն «Նշան էլմի» շքանշանով։
1938 թվականին հրավիրվել է ղեկավարելու ֆրանսիական բանակի հրետանու գյուտարարական գիտխորհուրդը։ 1942-1953 թվականներին դասավանդել է ԱՄՆ-ի՝ նախ Լեյթի, ապա Կոլումբիայի համալսարաններում։ 1953-1964 թվականներին աշխատել է IBM (ԱյԲիէմ) ընկերությունում։ 1956 թվականին ընտրվել է Ռոկֆելերի ինստիտուտի անդամ։ Աշխատանքները վերաբերում են ինտեգրալ հավասարումներին, օրթոգոնալ բազմանդամներին, թվային անալիզին, ձգողականության և մագնիսականության տեսություններին, կիրառական երկրաբանությանը և այլն։ Հեղինակ է Երկրի մագնիսականության չափման ճշգրիտ սարքերի, անալոգային տեխնիկայի, գիրոսկոպիկ սարքերի վերաբերյալ մի շարք գյուտերի։ «Ստրետչ» էլեկտրոնային թվանշանային հաշվողական մեքենայի ստեղծողներից է։ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև մի շարք երկրների մաթեմատիկական և երկրաբանական ընկերությունների անդամ է։ Հրատարակել է մոտ հարյուր գիտական աշխատություն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ։ Ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը ծնվել է 1888 թվականի փետրվարի 9-ին (21) Դոնի Նախիջևանում, վաճառական Գևորգ Մելքոնյանովիչ Կողբետլյանցի ընտանիքում[3]։ Հայրը՝ Գևորգ Մելքոնյանովիչ Կողբետլյանցը, ունեցել է հանքեր Ռոստովի մարզում և Դոնբասում, նավեր Ազովի և Սև ծովերում, զբաղվել է շինարարական գործունեությամբ[3]։ Մայրը՝ Հեղինե Հակոբյանը (Ելենա Յակովլևնա Խլիտչիևա), առաջին գիլդիայի վաճառական Նախիջևանի քաղաքային դումայի պատգամավոր Հակոբ Մաթեոսի Խլիչյանի (Յակով Մատվեևիչ Խլիչիև) դուստրն է եղել[3]։ Ծնողները եղել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ[4]։ Բանաստեղծուհի Մարիետա Շահինյանը Երվանդ Կողբետլյանցի հորեղբոր աղջիկն է։
1906 թվականին Երվանդ Կողբետլյանցը արծաթե մեդալով ավարտել է Դոնի Ռոստովի գիմնազիան։ Նույն թվականին մեկնել է Ֆրանսիա, ընդունվել Փարիզի համալսարանի գիտությունների ֆակուլտետի մաթեմատիկական բաժին, որտեղ սովորել է մեկ տարի[5]։ Ընտանիքում ֆինանսական խնդիրների պատճառով Կողբետլյանցը վերադարձել է Ռուսաստան, 1907 թվականից շարունակել ուսումը Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական բաժնում[4]։ Նրա ուսուցիչներն են եղել հայտնի գիտնականներ Նիկոլայ Եգորովիչ Ժուկովսկին և Դմիտրի Ֆեդորովիչ Եգորովը, ովքեր ամենամեծ ազդեցությունն են ունեցել աշակերտ Կողբետլյանցի վրա[5]։ Համալսարանում Կողբետլյանցը գերազանց է սովորել, 1911 թվականին արժանացել է ոսկե մեդալի՝ մրցութային շարադրության համար[4]։ Նույն թվականին Կողբետլյանցն ամուսնացել է իր հայրենակցուհի Եվգենյա Կրասիլնիկովայի հետ[5]։ 1912 թվականի մայիսի 29-ին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցն ավարտել է Մոսկվայի համալսարանը՝ ստանալով առաջին աստիճանի դիպլոմ[6]։
1912 թվականի դեկտեմբերին Երվանդն ու Եվգենիան ունեցել են դուստր՝ Էլեոնորան[6]։ Կողբետլյանցը մնացել է Մոսկվայի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնում՝ պրոֆեսորական պաշտոնի պատրաստվելու համար[4]։ Կողբետլյանցի առաջին գիտական հոդվածը տպագրվել է 1913 թվականին Խարկովի մաթեմատիկական ընկերության հաղորդագրություններում[4]։ Կողբետլյանցը հաջողությամբ հանձնել է մագիստրոսի քննությունները 1916 թվականին, հաստատվել Մոսկվայի համալսարանում որպես պրիվատ դոցենտ[6]։ Նա սկսել է անկախ հետազոտություններ եռանկյունաչափական շարքերի տեսության վերաբերյալ, նրա հոդվածները տպագրվել են եվրոպական առաջատար գիտական ամսագրերում և հրապարակման ներկայացվել մաթեմատիկոս և մեխանիկ Պոլ-Էմիլ Ապելի կողմից[6]։
Կյանքը Ֆրանսիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների կապակցությամբ Երվանդ Կողբետլյանցը Մոսկվայից տեղափոխվել է Դոնի Ռոստով, որոշ ժամանակ աշխատել է Դոնի համալսարանում[6]։ Նույն թվականին տեղափոխվել է Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար)։ Այստեղ 1919 թվականի հուլիսի 1-ին Կողբետլյանցը նշանակվել է Կուբանի պոլիտեխնիկական ինստիտուտի դոցենտի պաշտոնում[6]։ 1920 թվականին Կողբետլյանցը տեղափոխվել է Երևան և հաստատվել Երևանի պետական համալսարանի պրոֆեսորի պաշտոնում[7][8]։ Այս պաշտոնում նա մնացել է մեկ տարի, որից հետո 1921 թվականին ընտանիքի հետ գաղթել է Ֆրանսիա[7]։
Փարիզում Ռուսաստանի ժողովրդական համալսարանը կազմակերպել է բարձրագույն մաթեմատիկայի դասընթացներ, որտեղ Կողբետլյանցը դասավանդել է[4]։ Միաժամանակ մաթեմատիկոս Էմիլ Բորելի ղեկավարությամբ նա զբաղվել է գիտական գործունեությամբ[7]։ 1923 թվականին Փարիզի համալսարանում Կողբետլյանցը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Եռանկյունաչափական և սֆերիկ շարքերի անալոգիան թվաբանական միջիններով դրանց գումարման տեսանկյունից» թեմայով[7]։ 1920-ական թվականներին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը զբաղվել է երկրաֆիզիկայի ուսումնասիրությամբ[7]։ 1926 թվականին նա հորինել է ոլորակշեռքի նոր տեսակ, որը նախատեսված է եղել գրավիտացիոն պոտենցիալի երկրորդ ածանցյալները չափելու համար[7]։ Կողբետլյանցը գյուտն արտոնագրել էր Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, գերմանական Askania Werke ընկերությունը փորձել է կիրառել նմանատիպ վարիոմետր, սակայն այն տարածում չի ստացել[9]։ Նույն թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը արտոնագրել է իր մյուս գյուտը` եռաչափ շախմատը (ֆրանսիական արտոնագիր՝ No 608196)[7]։ 1927-1933 թվականներին Կողբետլյանցը եղել է Ֆրանսիայի երկրաֆիզիկոսների միության նախագահը[10]։
1928 թվականին հանրահայտ մաթեմատիկոս Ժակ Ադամարի առաջարկով տպագրվել է Երվանդ Գևորգովիչի հոդվածը նրա գյուտի օգտագործման մասին՝ ձգողության տարածման արագությունը որոշելիս[9]։ Կողբետլյանցը դասավանդել է Փարիզի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ռուսական բաժնում[11]։ 1932 թվականին Ցյուրիխում կայացած մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսում Կողբետլյանցը հանդես է եկել երկու զեկույցով[11]։ Դրանցից մեկը նվիրված էր գրավիտացիոն ձգողության արագության չափմանը, իսկ մյուսը՝ եռանկյունաչափական շարքերի տեսությանը։ Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը գիտական գործունեության հետ մեկտեղ զբաղվել է հասարակական աշխատանքներով՝ նա Ֆրանսիայում Ռուսաստանի ակադեմիական միության հիմնադիրներից է եղել և խորհրդի անդամ, Փարիզի գիտական և փիլիսոփայական ընկերության խորհրդի անդամ, Ռուսաստանի քիմիական ընկերության աշխատակից[10]։ 1920-ականների վերջին Կողբետլյանցը արտոնագրել է իր երկրորդ սպորտային գյուտը` թենիսը երեք դաշտերում խաղալու վերաբերյալ (ֆրանսիական արտոնագիր No 672683)[11]։
Կյանքն Իրանում և ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը տեղափոխվել է Պարսկաստան[4], վեց տարի եղել է Թեհրանի համալսարանի աստղագիտության և մաթեմատիկական վերլուծության պրոֆեսոր[11]։ 1936 թվականին, որպես իրանական պատվիրակության անդամ, մասնակցել է Օսլոյում կայացած մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսի աշխատանքներին և զեկուցել ծանրաչափության մասին[11]։ 1937 թվականին Թեհրանում հանդես է եկել զեկույցով մարդկության վրա արևային բծերի ազդեցության մասին[11]։ Նույն թվականին իրանական «Le Journal de Téhéran» ֆրանսալեզու ամսագիրը հրապարակել է այդ զեկույցը[11]։ 1939 թվականին Կողբետլյանցը Իրանի կառավարության կողմից պարգևատրվել է Արվեստի և գիտության շքանշանով[11][10]։
1939 թվականին վերադարձել է Փարիզ և աշխատանքի անցել Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում[12]։ Միաժամանակ նա ծառայել է որպես կամավոր ֆրանսիական բանակի հրետանային տեխնիկական բաժնում[12][10]։ 1942 թվականի հուլիսի 25-ին Կողբետլյանցը ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք[12]։ Նույն թվականին Կողբետլյանցն աշխատանքի է ընդունվել Բեթղեհեմի Լիհայի համալսարանում[12]։ Աշխատել է որպես ասիստենտ, դասավանդել մաթեմատիկա և «Մաթեմատիկական մեթոդները երկրաֆիզիկայում» դասընթացը[12]։ 1944 թվականին Կողբետլյանցը մասնակցել է Պոնտինիի սիմպոզիումին Հարավային Հադլիում (Մասաչուսեթս նահանգ), Mount Holyoke քոլեջում, որտեղ հանդես է եկել «Ճգնաժամերի իեզերական գործոնները մարդկության կյանքում» զեկույցով[12]։ 1945 թվականին Կողբետլյանցը աշխատել է որպես երկրաֆիզիկական խորհրդատու Նյու Յորքի «Standard Oil» կորպորացիայում[13]։ 1944-1954 թվականներին դասավանդել է նաև սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում, միևնույն ժամանակ մինչև 1967 թվականը աշխատել է որպես պրոֆեսոր Ազատ դպրոցում բարձր դասի պարապմունքներով[4]։ 1946 թվականից Կողբետլյանցը եղել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր[12]]։ 1948 թվականին նա արտոնագրել է իր հաջորդ գյուտը` մագնիսական դաշտի բաղադրիչների և դրանց գրադիենտների չափման օրիգինալ օպտիկա-մեխանիկական համակարգը[12]։ 1950 թվականին Կողբետլյանցը մասնակցել է «Սոցիալական հետազոտությունների նոր դպրոց» փիլիսոփայական գիտաժողովին՝ «Փաստացի անսահմանությունը որպես արտացոլման գործիք» զեկույցով[12]։
1952 թվականի հունիսին IBM կորպորացիան Կողբետլյանցին հրավիրել է դառնալու Նյու Յորքի տվյալների կենտրոնի մաթեմատիկոս խորհրդատու[14]։ 1956 թվականին Կողբետլյանցն ընտրվում է Ռոքֆելլերի համալսարանի անդամ[10]։ Նա Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ է, մի քանի երկրների մաթեմատիկական միությունների անդամ[10]։ 1960 թվականին հրատարակվել է «Մաթեմատիկական մեթոդներ թվային համակարգիչների համար» կոլեկտիվ մենագրությունը, որտեղ Կողբետլյանցը գրել է «Տարրական ֆունկցիաների սերունդ» գլուխը[14]։ Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը 1960-ականների վերջին թոշակի անցավ և տեղափոխվեց Փարիզ[14]։ Կյանքի վերջին տարում նա արտոնագրեց 1973 թվականին արված սպորտային գյուտը՝ «Վեցանկյուն շախմատի և վեցանկյուն գո խաղը» (ֆրանսիական արտոնագիր՝ No 2216769)[15]։
Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը մահացել է 1974 թվականի նոյեմբերի 5-ին, Փարիզում։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը[15]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երվանդ Գևորգի Կողբետլյանցի աշխատությունները վերաբերում են ինտեգրալ հավասարումների, ուղղանկյուն բազմանդամների, թվային վերլուծության, ձգողականության և մագնիսականության տեսություններին, կիրառական երկրաբանությանը[10]։ Կողբետլյանցը հայտնի է եռանկյունաչափական շարքերի տեսության, ձգողության տարածման արագության որոշման, թվային համակարգիչների մաթեմատիկական մեթոդների բնագավառում հայտնագործություններով[16]։ Նա նաև հայտնի է իր բազմաթիվ գիտական և սպորտային գյուտերով, ինչպիսիք են՝ ոլորակշեռքի նոր տեսակը, որը նախատեսված է գրավիտացիոն պոտենցիալի երկրորդ ածանցյալները չափելու համար (1926), եռաչափ շախմատը (1912)[17], թենիսի՝ խաղը երեք դաշտում, վեցանկյուն շախմատը և վեցանկյուն գո խաղը (1973)[16]։ Շատ շախմատիստներ և գիտնականներ են աշխատել եռաչափ շախմատի գյուտի վրա մինչև Կողբետլյանցը, բայց ի տարբերություն նրանց, բացի շախմատի խաղաքարերից, Կողբետլյանցը խաղի մեջ մտցրեց մի քանի նոր ֆիգուրներ , որոնց շնորհիվ հնարավոր դարձավ մատ հայտարարել[6]։ Կողբետլյանցի գյուտը բաղկացած էր ութ շախմատային տախտակներից, որոնք պատրաստված էին թափանցիկ ապակուց և դրված մեկը մյուսի վերևում[6]։ Խաղացողներն այստեղ տնօրինում էին 512 դիրք (8 × 8 × 8), որոնց միջև խաղաքարերը նույնպես վեր ու վար էին շարժվում[6][17]։
1926 թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը հայտնագործել է ոլորակշեռքի նոր տեսակ, որը նախատեսված էր Երկրի գրավիտացիոն դաշտը ուսումնասիրելու համար, որը տարբերվում էր հունգարացի երկրաֆիզիկոս Լորանդ Էթվյոշի առաջին տարբերակից[9]։ Համակարգը ներառում է երեք զանգված՝ մեկը գտնվում է վերին մակարդակում, իսկ մյուս երկուսը՝ դրա տակ[9]։ Պլանով այդ զանգվածները կազմում են հավասարակողմ եռանկյունի, ընդ որում սարքում կար երեք այդպիսի համակարգ[9]։ Ոլորակշեռքի գյուտի վրա աշխատելու ընթացքում Կողբետլյանցը եկել էր այն եզրակացության, որ ոլորակշեռքները կարելի է օգտագործել գրավիտացիայի տարածման արագությունը որոշելու փորձերի ընթացքում[9]։
1937 թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը Թեհրանում հանդես է եկել զեկույցով մարդկության վրա արևային բծերի ազդեցության մասին՝ Ալեքսանդր Լեոնիդովիչ Չիժևսկու աշխատանքներին նմանությամբ[11]։ Զեկույցը հրապարակվել է, սակայն տարբեր գիտնականների աշխատությունների հղումներում Չիժևսկու անունը չի եղել[11]։ Ինքը՝ Չիժևսկին, սովորել է Մոսկվայի համալսարանում այն ժամանակ, երբ այնտեղ դասավանդել է Կողբետլյանցը[11]։ Ներկայացման բոլորովին այլ ոճը և վերլուծված փաստերը վկայում են, որ Կողբետլյանցի զեկույցը յուրահատուկ է եղել[11]։ ԱՄՆ-ում աշխատելու ընթացքում Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը մշակել է մատրիցաների եզակի արժեքների տարրալուծման և անկյունագծման ալգորիթմ, որը կոչվում էր «Կողբետլյանցի մեթոդ»[18][14]։ Կողբետլյանցի մեթոդը հայտնի երկկողմանի մեթոդ է քառակուսի մատրիցների եզակի արժեքների տարրալուծման համար[19]։
կոչվում է եզակի։ Սիմետրիկության համար համապատասխան տարրալուծում
համարվում է սեփական տարրալուծում[22]
Այս տարալուծումների արագ զուգահեռ հաշվարկների ընտրության մեթոդը կոչվում է Կողբետլյանցի մեթոդ[22]։ Կողբետլյանցի մեթոդը մեծ ուշադրության է արժանացել գիտնականների կողմից, քանի որ դրա արդյունավետությունը որպես զուգահեռ մեթոդ նաև հնարավոր է ընդարձակվել տարբեր այլ տարրալուծումների վրա[18]։
Ֆուրիե-Լագերի շարքի համար Կողբետլյանցի աշխատություններում պայմաններ են ստեղծվել կետում, Չեզարոյի միջինների ինչպես նաև որոշ կշռված լեբեգյան տարածությունների միջինների նմանության համար[23]։ Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը 100-ից ավելի հրատարակված գիտական աշխատությունների հեղինակ է[10]։
Մրցանակներ և անդամակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արվեստների և գիտությունների շքանշան (Իրան, 1939) - 1933-1938 թվականներին Թեհրանի համալսարանը կազմակերպելու, մաթեմատիկա, կիրառական երկրաֆիզիկա և բարձրագույն մաթեմատիկայի տարբեր ճյուղեր դասավանդելու համար[22]։
- Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ[10]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kogbetliantz E. G. Sur les series trigonometriques et la serie de laplace. — P.: Gauthier Villars, 1923. — 65 p.
- Kogbetliantz E. G. Recherches sur l'unicité des séries ultra-sphériques. — 1926.
- Kogbetliantz E. G. Sommation des séries et intégrales divergentes par les moyennes arithmétiques et typiques. — P.: Gauthier Villars, 1931.
- Kogbetliantz E. G. Voies naturelles et bases des mathématiques: initiation nouvelle. — P.: Gauthier Villars, 1959. — 574 p. In two volumes
- Kogbetliantz E. G. Fundamentals of mathematics from an advanced viewpoint. — N. Y.: Gordon and Breach, 1968—1969. In four volumes
- Kogbetliantz E. G. Geometry and geometric analysis. — 1969.
- Kogbetliantz E. G., Krikorian A. Handbook of first complex prime numbers. — Լ.—Ն. Յ.: Gordon and Breach, 1971. — 998 p.
- Когбетлянц Э. Объ однократно-суммируемыхъ рядахъ Sturm-Liouville'я // Сообщения Харьковского математического общества. Вторая серия. — 1915. — В. 6. — Т. 14. — С. 251—270.
- Когбетлянц Э. О сходимости разложеній по полиномамъ Чебышева-Якоби // Сообщения Харьковского математического общества. Вторая серия. — 1917. — В. 5—6. — Т. 15. — С. 285—287.
- Когбетлянц Э. Ариѳмологическая аналогія тригонометрическимъ рядамъ Фурье // Сообщения Харьковского математического общества. Вторая серия. — 1918. — В. 1—2. — Т. 16. — С. 55—72.
- Kogbetliantz E. G. Analogie entre les series trigonométriques et les séries sphériques au point de vue de leur som mabilité par les moyennes arithmetiques(ֆր.) // Annales Scientifiques de l’École Normale Supérieure. — 1923. — Vol. 40. — P. 259—323.
- Kogbetliantz E. G. Sur la sommabilité de la série ultrasphérique à l'intérieur de l'intervalle par la méthode des moyennes arithmétiques(ֆր.) // Bulletin de la Société Mathématique de France. — 1923. — Vol. 51. — P. 244—295.
- Kogbetliantz E. G. Sur la sommation des séries divergentes par les moyennes simples et doubles(ֆր.) // Annales Scientifiques de l’École Normale Supérieure. — 1925. — Vol. 42. — P. 193—216.
- Kogbetliantz E. G. Sur la vitesse de propagation de l’attraction(ֆր.) // Comptes Rendus hebdomadaires des séances de l’Académie des Sciences. — 1928. — Vol. 186. — P. 944—946.
- Kogbetliantz E. G. Sur la vitesse de propagation de la gravitation(ֆր.) // Comptes Rendus hebdomadaires des séances de l’Académie des Sciences. — 1930. — Vol. 191. — P. 30—31.
- Kogbetliantz E. G. Sommation des séries et intégrales divergentes par les moyennes arithmétiques et typiques(ֆր.) // Mémorial des Sciences Mathématiques. — 1931. — Vol. 51. — P. 1—84.
- Kogbetliantz E. G. Sur la vitesse de propagation de la gravitation(ֆր.) // Annales de Physique. — 1931. — Vol. 16. — P. 71—98.
- Kogbetliantz E. G. Recherches sur la sommabilité des séries d'Hermite(ֆր.) // Annales scientifiques de l'École Normale Supérieure. — 1932. — Vol. 49. — P. 137—221.
- Kogbetliantz E. G. L’humanité subit elle l’influence des taches solaires?(ֆր.) // Le Journal de Téhéran. — 1937.
- Kogbetliantz E. G. Quantitative interpretation of magnetic and gravity anomalies(անգլ.) // Geophysics. — 1944. — Vol. 9. — P. 463—493.
- Kogbetliantz E. G. Estimating depth and excess mass of point sources and horizontal line sources in gravity prospecting(անգլ.) // Geophysics. — 1946. — Vol. 11. — P. 195—210.
- Kogbetliantz E. G. Solution of linear systems by diagonalization of coefficients matrix(անգլ.) // Quarterly of Applied Mathematics. — 1955. — Vol. 13. — P. 123—132.
- Kogbetliantz E. G. Electronic computers aid geophysical interpreters(անգլ.) // Oil and Gas Jour. — 1956. — Vol. 54. — P. 136—139.
- Kogbetliantz E. G. Computation of for // IBM Journal of Research and Development. — 1957. — Vol. 1. — № 2. — P. 110—115. — ISSN 0018-8646.
- Kogbetliantz E. G. Computation of for // IBM Journal of Research and Development. — 1958. — Vol. 2. — № 1. — P. 43—53. — ISSN 0018-8646.
- Kogbetliantz E. G. Computation of for using an Electronic Computer // IBM Journal of Research and Development. — Vol. 2. — № 3. — P. 218—222. — ISSN 0018-8646.
- Kogbetliantz E. G. Computation of , , and using an Electronic Computer // IBM Journal of Research and Development. — 1959. — Vol. 3. — № 2. — P. 147—152. — ISSN 0018-8646.
- Kogbetliantz E. G. Generation of Elementary Functions(անգլ.) // Mathematical methods for digital computers. — 1960. — Vol. 1. — P. 5—35.
- Kogbetliantz E. G. Three weighted torsion balance. US patent|1737660, 1929
- Kogbetliantz E. G. System for measuring magnetic fields. US patent|2590979, 1952
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 մահվան վկայական — P. 18.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Блох, 2013, էջ 74
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Н. Ермолаева. «Когбетлянц Эрванд Георгиевич» (ռուսերեն). Институт истории естествознания и техники имени С. И. Вавилова РАН. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Блох, 2013, էջ 75
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Блох, 2013, էջ 76
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Блох, 2013, էջ 77
- ↑ Нерсисян, 1970, էջ 179
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Блох, 2013, էջ 78
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Армянская Советская Энциклопедия, 1979, էջ 530
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 Блох, 2013, էջ 79
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 Блох, 2013, էջ 80
- ↑ Блох, 2013, էջ 81
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Блох, 2013, էջ 83
- ↑ 15,0 15,1 Блох, 2013, էջ 84
- ↑ 16,0 16,1 Блох, 2013
- ↑ 17,0 17,1 Bruce Grant, Hans Bodlaender (1997 թ․ նոյեմբերի 17). «Three dimensional chess — Kogbetliantz game» (անգլերեն). The Chess Variant Pages. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 18,0 18,1 C. C. Paige, P. Van Dooren On the quadratic convergence of Kogbetliantz's algorithm for computing the singular value decomposition(անգլ.) // Linear Algebra and its Applications : journal. — 1986. — Т. 77. — С. 301—313.
- ↑ Josip Matejas, Vjeran Hari Scaled Iterates by Kogbetliantz Method (und) // Applied Mathematics and Computation. — 1999. — Т. 13. — С. 123—132.
- ↑ — անկյունագծով
- ↑ — անկյունագծով
- ↑ 22,0 22,1 Götze, Jürgen On the Parallel Implementation of Jacobi and Kogbetliantz Algorithms(անգլ.) // SIAM Journal on Scientific Computing : journal. — Philadelphia: Society for Industrial and Applied Mathematics, 1994. — Т. 15. — № 6. — С. 1331—1348. Архивировано из первоисточника 12 հունվարի 2014.
- ↑ Бурмистрова М. Д. Некоторые вопросы теории суммирования рядов Фурье-Лагерра : автореферат диссертации на соискание учёной степени кандидата физико-математических наук. — М.: Механико-математический факультет МГУ, 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Կողբետլյանց» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 530)։ |
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 1974 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի գիտնականներ
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- ԵՊՀ դասախոսներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ գիտնականներ
- Հայ գյուտարարներ
- Հայ երկրաֆիզիկոսներ
- Հայ մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Քաղցկեղից մահացածներ