Եվգենի Բրաժնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Բրաժնիկ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1945(1945-02-25)[1]
ԾննդավայրՄագնիտոգորսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 10, 2023(2023-09-10)[2] (78 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունUrals Mussorgsky State Conservatoire?
Մասնագիտությունդիրիժոր
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ և Ոսկե դիմակ

Եվգենի Բրաժնիկ (ռուս.՝ Евге́ний Влади́мирович Бра́жник, փետրվարի 25, 1945(1945-02-25)[1], Մագնիտոգորսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 10, 2023(2023-09-10)[2]), ռուս և խորhրդային դիրիժոր, Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնի երաժշտական ղեկավար 7 գլխավոր դիրիժոր (1982-2006 թվական), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1987 թվական), «Ոսկե դիմակ» ազգային թատրոնի մրցանակ (2012 թվական), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2000 թվական

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Մագնիտոգորսկի Միխայիլ Գլինկայի անվան երաժշտական ուսումնարանը։ 1964-1967 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում (զինվորական կոչումը` շարքային)[3]։ 1971 թվականից, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դիրիժորական-խմբական ֆակուլտետն ավարտելուց հետո, դասավանդել է Սվերդլովսկի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանում, որպես դիրիժոր է աշխատել Սվերդլովսկյան երաժշտական կոմեդիայի թատրոնում (1973-1981 թվական)[3][4]։ 1975 թվականին միաժամանակ ավարտել է Ուրալի Մոդեստ Մուսորգսկու անվան կոնսերվատորիայի դիրիժորական-սիմֆոնիկ ֆակուլտետը[3][4]։ 1981 թվականից եղել է դիրիժոր, 1982-2006 թվականներին եղել է գլխավոր դիրիժոր և Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնի երաժշտական ղեկավար[3][4]։

Որպես դիրիժոր է աշխատում Մոսկվայի երաժշտական թատրոնի «Հելիկոն օպերայում»[5][6]։ 2011 թվականից եղել է Մոսկվայի Ն. Սացի անվան մանկական երաժշտական թատրոնի հրավիրված գլխավոր դիրիժորը[4]։ Համագործակցում է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնի հետ[4]։

Ընտանիք

  • Կինը Վերա Դավիդովան է, Եկատերինբուրգի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր երգչախմբի ղեկավար։
    • Որդին` Ալեքսանդրը, երաժիշտ է։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Բրաժնիկի խաղացանկում կան ավելի քան 50 օպերաներ և բալետներ, ինչպես նաև` սիմֆոնիկ ծրագրեր։

Կայացած բեմադրությունների թվում են.

Եկատերինբուրգի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն

Ն. Սացի անվան մանկական երաժշտական թատրոն

Հյուրախաղերի է եկել Ռուսաստանի, ինչպես նաև` Ամերիկայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Իսրայելի քաղաքներում։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաեստրո Բրաժնիկն եղել է հայրենական դիրիժորի հազվադեպ օրինակ, որը տիրապետում էր երգչին առաջնորդելու և նրան օգնելու արվեստին։
- Պյոտր Պոսպելով // Իզվեստիա[6]
Եվգենի Բրաժնիկը` անբասիր մեկնաբանական համբավով մաեստրո, ձայնի որպես այդպիսին, սիմֆոնիկ զարգացման և օպերային նվագակցման վարպետ։
- Անդրեյ Խրիպին // Անկախ թերթ[6]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://www.classicalmusicnews.ru/news/evgenij-brazhnik-passed/
  3. 3,0 3,1 3,2 3,3 Знаменитости
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Московский детский музыкальный театр
  5. «Поздравляем!» (ռուսերեն). Геликон-опера. 2015 թ․ փետրվարի 25. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  6. 6,0 6,1 6,2 ««Трубадур» по московски» (ռուսերեն). Саратовский академический театр оперы и балета. 2007 թ․ փետրվարի 21. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  7. Екатеринбургский государственный академический театр оперы и балета, Свердловское отделение СТД Российской Федерации
  8. Екатеринбург онлайн
  9. «Указ Президента Российской Федерации от 25 сентября 2000 года № 1694 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]