Ն. Սացի անվան մանկական երաժշտական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ն. Սացի անվան մանկական երաժշտական թատրոն
Տեսակօպերային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1965
Անվանված էՆատալյա Սաց
Կայքteatr-sats.ru(ռուս.)
 Natalia Satz Theatre Վիքիպահեստում

Մոսկվայի Ն. Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոն (ռուս.՝ Московский государственный академический детский музыкальный театр имени Наталии Ильиничны Сац), թատրոն Մոսկվայում, ԽՍՀՄ-ում առաջին մշտական երաժշտական թատրոնը երեխաների և պատանիների համար[1]։ Թատրոնը կրում է հիմնադրի` ռուս խորհրդային մշակույթի ականավոր գործիչ Նատալյա Սացի անունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի հիմնադրման ամսաթիվն ընդունված է նշել 1965 թվականի նոյեմբերի 21-ը, երբ մանկական թատրոնի բեմում ներկայացվել է առաջին ներկայացումը՝ Մ. Կրասևի «Մորոզկո» օպերայի պրեմիերան։

Ի սկզբանե թատրոնը չի ունեցել իր բեմը, բայց շուտով այն տեղափոխվել է Նիկոլսկի փողոցում գտնվող «Սլավյանսկի բազար» հյուրանոցի նախկին շենք (մինչև 1990 թվականը` Հոկտեմբերի 25-ի փողոց )։

1979 թվականին թատրոնը տեղափոխվել է Վերնանդսկի պողոտայի վրա գտնվող նոր շինություն, որը նախագծվել և կառուցվել է հատուկ թատրոնի համար։ Թատրոնի ինտերիերի ձևավորմանը մասնակցել են պալեխյան նկարիչներ, այդ թվում` Ն. Գոլիկովը, որը նկարաարդել է Հեքիաթների սենյակը։ Թատրոնի շենքը զարդարված է Կապույտ թռչնի քանդակով, որը թատրոնի խորհրդանիշն է։

1987 թվականին թատրոնին շնորհել են ակադեմիականի պատվավոր կոչում։

Ժամանակակից թատրոնի շենքն ունի 2 դահլիճ։

  • Մեծ դահլիճը 1100 տեղանոց է, երեք բեմով՝ մեկ գլխավոր և երկու կողմնային։ Այդ դահլիճում է գտնվում թատրոնի գլխավոր տեսարժանություններից մեկը` Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Սադկո» օպերայի թեմայով պատրաստված վարագույրը։
  • Փոքր` համերգային դահլիճը, 300 տեղանոց է։

2003 թվականին Ն. Սացի հարյուրամյակի առթիվ, թատրոնի դիմաց հուշարձան է տեղադրվել։ Հուշարձանի վրա քանդակված է Նատալյա Սացը` Կարմիր գլխարկի և Գայլի կերպարով երկու երեխաների հետ[2]։

2019 թվականին որոշում է ընդունվել թատրոնի շենքի վերակառուցման մասին։ Վերանորոգման համար տրամադրվել է 1,8 մլրդ ռուբլի։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի խաղացանկում դրամատիկական ներկայացումներ են, օպերաներ և բալետներ։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Московский детский музыкальный театр // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. «Необычные памятники Москвы — Памятник Наталии Сац». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]