Դոսայտե Օբրադովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոսայտե Օբրադովիչ
DositejObradović.jpg
Ծնվել էփետրվարի 17, 1742(1742-02-17)[1][2][3][4]
ԾննդավայրՉակովա, Ավստրիական կայսրություն
Մահացել էապրիլի 7, 1811(1811-04-07)[5] (69 տարեկանում)
Մահվան վայրԲելգրադ, Revolutionary Serbia
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Ազգությունսերբ
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող և փիլիսոփա
ԱշխատավայրԲելգրադի համալսարան
Զբաղեցրած պաշտոններկրթության նախարար
Ստորագրություն
Dositej Obradovic Signature.svg
Dositej Obradović Վիքիպահեստում

Դոսայտե (սերբ.՝ Доситеј, կյանքում` Դիմիտրի Օբրադովիչ, սերբ.՝ Димитрије Обрадовић, փետրվարի 17, 1742(1742-02-17)[1][2][3][4], Չակովա, Ավստրիական կայսրություն - ապրիլի 7, 1811(1811-04-07)[5], Բելգրադ, Revolutionary Serbia), սերբ լուսավորիչ և բարեփոխիչ Առաջին սերբական ապստամբության ժամանակահատվածում։ Սերբիայի Առաջին լուսավորության նախարար։ Փիլիսոփայական և բարոյախոսական ստեղծագործությունների և երգերի հեղինակ, բասեն թարգմանիչ։ Ժողովրդական լեզվով գրողներից առաջինն է եղել։ Սերբ ժողովրդի ազատագրական պայքարի մասին հայրենասիրական բանաստեղծությունների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արհեստավորի ընտանիքում 1742 թվականին Բանատի Չակովո գյուղում Ավստրիական միապետության (այժմ ՝ Ռումինիա, Տիմիշ կոմսություն) տարածքում։

Սովորելով հիմնական դպրոցում, հետաքրքրվել է կրոնի հարցերով, և հոր մահից հետո գնացել է Ֆրուշկա լեռան Խոպովո վանական համալիր, բայց երբ Դոսայտեն մոտիկից ծանոթացավ վանական կյանքին եւ վանական եղբայրությանը, ապա հասկացավ, որ նա և իր գաղափարները չեն համապատասխանում նրանց։ Երեք տարի վանական կյանքից հետո նա լքեց վանքը և սկսեց Եվրոպայով ճանապարհորդել։

Դոսայտե Օբրադովիչը շրջագայել է գրեթե ամբողջ Բալկաններով և Փոքր Ասիայով, իսկ այնուհետև այցելել է Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Ավստրիա և Ռուսաստան։ Երեք տարի նա անցկացրել է Զմյուռնիայում, որտեղ սովորել է հունական աստվածաբանական դպրոցներից մեկում, որտեղ, ինչպես նաև Քորֆուում, լավ սովորել է հունարեն լեզու, գրականություն և փիլիսոփայություն։ 1787 թվականին, սկսված ռուս-թուրքական պատերազմի պատճառով, ստիպված էր թողնել այդ դպրոցը։ Ապա նա ապրել է Դալմաթիայում, որտեղ դասավանդել է Կնինի դպրոցներից մեկում, իսկ հետո` Զադարում և Տրիեստում։ Դոսայտե Օբրադովիչը Տիեստից տեղափոխվել է Վիեննա, որտեղ անց է կացրել վեց տարի և ուսումնասիրել է գերմաներեն լեզուն և մշակույթը։ Որպես լեզվի ուսուցիչ` Վիենայից մեկնել է Կարլովիցիև Մոլդովա։ Հալլեում, ինչպես նաև ավելի ուշ Լայպցիգում, ուսումնասիրել է փիլիսոփայություն։ 1783 թվականին հրատարակել է «Կյանքն ու արկածները»  իր առաջին աշխատությունը։

«Կյանքն ու արկածները
ԴԻՄԻՏՐԻԱ ՕԲՐԱԴՈՎԻՉԱ
կուսակրոն ժամանակ կոչված
ԴՈՍԱՅՏԵԱ
անձամբ նրա կողմից գրված ու հրատարակված», 1783

Առաջին սերբ ապստամբության սկզբում նա Տրիեստիում է եղել։ Օբրադովիչն ապստամբների համար դրամահավաք կազմակերպողներից առաջինն է եղել, ապա ապստամբների և Ռուսաստանի միջև տարբեր գաղտնի առաքելություններ է իրականացրել, և վերջապես տեղափոխվել է Սերբիա։ Որպես իր ժամանակի առավել լուսավորյալ սերբ` նա դարձել է առաջին սերբ կրթության նախարարը, կազմակերպել է դպրոցներ, դարձել է Կարագեորգիի անձնական քարտուղարը և խորհրդականը։

1810 թվականին հիմնադրել է Սերբիայում առաջին  հոգևոր ճեմարանը։

Մահացել 1811 թվականին Բելգրադում, որտեղ և թաղվել է Տաճարի եկեղեցու առաջ։ Նրա մարմինը երկու անգամ տեղաշարժել են. 1837 թվականին Տաճարային հին եկեղեցին քանդվելու և տեղում նոր եկեղեցի կառուցելու պատճառով, և 1897 թվականին, երբ նրա գերեզմանը տեղադրել են Վուկ Կարաջիչի շիրիմի մոտ, վերջինիս մարմինն այդ տարի Վիեննայից էին տեղափոխվել։

Դոսիտայ Օբրադովիչի հուշարձանը Բելգրադում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]