Դյորդ Ցիֆրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դյորդ Ցիֆրա
Cziffra10001.jpg
Բնօրինակ անուն ֆր.՝ György Cziffra
Ծնվել է նոյեմբերի 5, 1921({{padleft:1921|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2]
Բուդապեշտ, Հունգարիա[1]
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Մահացել է հունվարի 15, 1994({{padleft:1994|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2] (72 տարեկանում)
Longpont-sur-Orge
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն դաշնակահար և կոմպոզիտոր
Գործիքներ դաշնամուր
Շրջանավարտ Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա

Դյորդ Ցիֆրա (հունգ.՝ Cziffra György, 5 նոյեմբերի, 1921, Բուդապեշտ, Հունգարիա17 հունվարի, 1994, Փարիզ, Ֆրանսիա), հունգարացի և ֆրանսիացի դաշնակահար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյորդ Ցիֆրան ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 5-ին Բուդապեշտում, աղքատ գնչուների ընտանիքում: Նրա հայրը, ում անունը նույնպես Դյորդ էր, 1910-ական թվականներին ցիմբալ է նվագել Փարիզի կաբարեներում ու ռեստորաններում: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նա բանտարկվել է որպես թշնամական երկրի քաղաքացի, իսկ նրա կինն ու երկու դուստրերը վտարվել են Հունգարիա: Ընտանիքը վերամիավորվել է պատերազմի ավարտից հետո:

Դյորդ Ցիֆրան նվագել սովորել է իր քրոջ պարապմունքները դիտելով: Հինգ տարեկանում նա նվագել է բարերում ու կրկեսներում՝ կատարելով երաժշտական հայտնի մեղեդիների իմպրովիզներ: Դրանից բացի նա լսողությամբ ընկալում ու նվագում էր ցանկացած երաժշտություն, որ երգում էր հաճախորդը: Տղայի վաստակած գումարով նա օգնել է իր ընտանիքին, սակայն հետագայում այդ ելույթների պատճառով նա ծաղրի է արժանացել քննադատների կողմից:

Տասը տարեկան հասակում Ցիֆրան ընդունվել է Ֆերենց Լիստի ակադեմիա՝ դառնալով այդ կրթական հաստատության ամենաերիտասարդ ուսանողը նրա ամբողջ պատմության ընթացքում: Այնտեղ նա աշակերտել է Էռնստ ֆոն Դոնանիին և Իշտվան Տոմանին: 1933 թվականից ելույթներ է ունեցել Հունգարիայում, 1937 թվականին համերգային շրջագայության է մեկնել Հոլանդիա և Սկանդինավիա[3]:

1942 թվականին Դյորդ Ցիֆրան ուղարկվում է ռազմաճակատ: Հունգարիան պատերազմում էր նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի կողմից, որի դաշնակից բոլոր երկրները, այդ թվում նաև Հունգարիան պատերազմի դաշտ էին ուղարկում մեծ թվով հրեաների ու գնչուների՝ պատանդ պահելով նրանց ընտանիքները: Դյորդ Ցիֆրան ունեցել է կին և փոքր որդի: Սկզբում նա ծառայել է որպես հետևակային, ապա տանկիստ, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում լքել է իր գումարտակը և արդյունքում եղել է այդ գումարտակի միակ փրկված զինվորը[4]:

Հունգարիա է վերադարձել 1947 թվականին: Ընտանիքը պահելու համար դաշնամուր է նվագել բարերում ու ակումբներում: 1950 թվականին ձերբակալվել է քաղաքական պատճառներով: Կալանավայրում, իմանալով, որ Ցիֆրան երաժիշտ է, ծեծելիս խփել են ձեռքերին, հանձնարարել այնպիսի աշխատանք, որ ծանրաբեռնվածությունն ընկնի ձեռքի թաթերի վրա:

1953 թվականին բանտից դուրս գալուց հետո շատ ջանքեր են պահանջվել, որպեսզի վերականգնի ձեռքի թաթի ու մատների բնականոն աշխատանքը: 1955 թվականին նա հաղթել է Ֆերենց Լիստի անվան միջազգային մրցույթում (անգլ.՝ Franz Liszt International Piano Competition), որ անցկացվել է Բուդապեշտում[5]:

1956 թվականին Դյորդ Ցիֆրան ընտանիքի հետ փախել է Վիեննա, որտեղ նոյեմբերին համերգ է տվել: Փարիզում և Լոնդոնում ելույթներ ունենալուց հետո բնակություն է հաստատել Ֆրանսիայում, հետագայում ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն (Ժորժ ֆր.՝ Georges անունով)[5]: Կազմակերպել է Լա Շեզ Դյո աբբայության (Օբերն շրջան) երգեհոնի վերականգնումը, իսկ ավելի ուշ այնտեղ հիմնել է փառատոն: 1969 թվականին Վերսալում կազմակերպել է դաշնակահարների միջազգային մրցույթ, որ կոչվում է իր անունով[5][6]:

1973 թվականին ստեղծել է իր հիմնադրամը՝ նպատակ ունենալով վերականգնել Սանլիսի Սեն Ֆրանբուր թագավորական մատուռը (ֆր.՝ Collégiale Saint-Frambourg de Senlis) և աջակցել երիտասարդ նկարիչներին[5]: 1976 թվականից վերականգնված մատուռի Ֆերենց Լիստի սրահում Ցիֆրայի հիմնադրամն անցկացնում է երիտասարդ կատարողների ամենամյա մրցութային լսումներ. մրցանակակիրների թվում են եղել Պասկալ Ամուաելը (ֆր.՝ Pascal Amoyel) Էմանյուել Սվերկը (ֆր.՝ Emmanuelle Swiercz), փողհարներ Գի Տուվրոնը, Իբրահիմ Մաալուֆը, դիրիժոր Լիոնել Բրենգե, թավջութակահարներ Սյուզան Ռամոնը (ֆր.՝ Suzanne Ramon), Ֆրեդերիկ Լոդեոնը, Ադրիեն Ֆրաս-Սոմբեն (ֆր.՝ Adrien Frasse-Sombet[7]: 1986 թվականից Դյորդ Ցիֆրան վարպետության դասեր է տվել Սենլիսում. նրա աշակերտների շարքում է եղել նաև արգենտինացի դաշնակահար Աքիլես Դել Վինը (ֆր.՝ Aquiles Delle Vigne)[8]:

Դյորդ Ցիֆրայի որդին՝ Դյորդ Ցիֆրա կրտսերը (1942-1981), եղել է դիրիժոր, բազմիցս ելույթներ է ունեցել և ձայնագրվել հոր հետ: Նրա կարիերան եղել է խոստումնալից, սակայն 1981 թվականին զոհվել է հրդեհի ժամանակ: Դրանից հետո Դյորդ Ցիֆրան՝ որպես դաշնակահար, այլևս չի աշխատել նվագախմբերի հետ: Նա համերգաներով հանդես է եկել Եվրոպայում, 1984 թվականին՝ՄՆ-ում (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո) ու Կանադայում (Տորոնտո): Կարիերայի ավարտին տարեկան տվել է 6-7 համերգ՝ իր ժամանակի մեծ մասը նվիրելով հիմնադրամին:

Դյորդ Ցիֆրան մահացել է 1994 թվականի հունվարի 17-ին Փարիզում սրտային անբավարարությունից (նա տառապում էր թոքերի քաղցկեղից): Թաղված է Սանլիսի գերեզմանատանը՝ որդու կողքին:

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյորդ Ցիֆրան կատարել է հիմնականում Ֆերենց Լիստի ստեղծագործությունները: Կատարել է նաև Ֆրեդերիկ Շոպենի, Էդվարդ Գրիգի, Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու համերգները նվագախմբի հետ, Մոցարտի, Բեթհովենի ստեղծագործություններից, սեփական ստեղծագործություններն ու Ռոսսինիի, Գունոյի, Շտրաուսի և այլոց օպերաների հատվածների նվագադարձություններ[6]:

1954 թվականից Դրոյդ Ցիֆրայի ելույթների ձայնագրությունները կատարվել են Hungaroton, 1956 թվականից՝ EMI Records (ձայնագրությունների մեծ մասը), APR (Մեծ Բրիտանիա), Supraphon, Philips ընկերությունների կողմից:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

The Art of Piano — Great Pianists of 20th Century (1999) փաստավավերագրական ֆիլմի էպիզոդներից մեկը նվիրված է Դյորդ Ցիֆրային:

Դյորդ Ցիֆրայի անունն է կրում Բադենում անցկացվող դաշնամուրային մրցույթը[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134353420 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Morrison, Bryce (n.d.). "Cziffra, György [Georges]" in Oxford Music Online, accessed 6 September 2016..
  4. Naxos կայքում Ցիֆրայի կենսագրությունում նշված է, որ նա գերի է ընկել:
  5. 5,0 5,1 5,2 5,3 Naxos
  6. 6,0 6,1 Art of Piano
  7. «Auditions» (ֆրանսերեն)։ Fondation Cziffra։ Վերցված է 2014-04-15 
  8. «Aquiles Delle Vigne» (անգլերեն)։ Southern Highlands International Piano competition։ Վերցված է 2014-04-18 
  9. «János Balázs» (անգլերեն)։ Budapest Spring Festival։ Վերցված է 2014-04-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]