Դինար (արժույթ)

Բաց կանաչ ներկված ազգերը նախկինում օգտագործել են դինար:
Հարավսլավիայի պետությունները ստորին ձախ կողմում են:
Դինար, մի քանի երկրներում հիմնական արժույթ, այն պատմականորեն օգտագործվել է տարբեր ժամանակներում։
Ժամանակակից դինարի պատմական նախորդները ոսկե դինարն են, միջնադարյան մուսուլմանական կայսրությունների հիմնական մետաղադրամը, որն առաջին անգամ թողարկվել է Հիջրայի 77 (696-697) թվականին Աբդ ալ-Մալիկ իբն Մարվան խալիֆի կողմից։ Այս բառը ծագել է մ.թ.ա. 211 թվականին առաջին անգամ հատված Հին Հռոմի արծաթե դենարիուս մետաղադրամից։

Անգլերեն դինար բառը արաբերեն دينار (dīnār)-ի թարգմանությունն է, որը սիրիական լեզվում (dīnarā) փոխ է առնվել հունարեն δηνάριον (dēnárion)-ից, որն էլ լատիներեն dēnārius բառից է ծագել[1][2]։
Ոսկե մետաղադրամը, որը հայտնի էր նաև դինարա (dīnāra) անունով, Հնդկաստան է ներմուծվել Քուշական կայսրության կողմից 1-ին դարում, որն ընդունվել է Գուպտայի կայսրության և նրան հաջորդողների կողմից մինչև 6-րդ դար[3][4]։ Ժամանակակից ոսկե դինարը ներկայացնում է ոսկե ձուլակտորի մետաղադրամ, որը մինչ օրս որպես պաշտոնական արժույթ չի թողարկվել որևէ պետության կողմից։
Օրինական վճարամիջոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս դինար կամ նմանատիպ անվանումներով արժույթ օգտագործող երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրներ | Արժույթ | ISO 4217 կոդ |
---|---|---|
![]() |
Ալժիրյան դինար | DZD |
![]() |
Բահրեյնյան դինար | BHD |
![]() |
Իրաքյան դինար | IQD |
![]() |
Հորդանանյան դինար | JOD |
![]() |
Քուվեյթյան դինար | KWD |
![]() |
Լիբիական դինար | LYD |
![]() |
Մակեդոնական դինար | MKN (1992–1993) MKD (1993− ) |
![]() |
Սերբիական դինար | RSD
CSD (2003-2006) |
![]() |
Թունիսյան դինար | TND |
20-րդ դարում դինար կոչվող արժույթ նախկինում օգտագործած երկրներ և տարածաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրներ | Արժույթ | ISO 4217 կոդ | Օգտագործվել է | Փոխարինվել է |
---|---|---|---|---|
![]() |
Բահրենյան դինար | BHD | 1966–1973 | ԱՄԷ դիրհամ |
![]() |
Բոսնիա և Հերցեգովինայի դինար | BAD | 1992–1998 | Բոսնիա և Հերցեգովինայի փոխարկելի մարկ |
![]() |
Խորվաթական դինար | HRD | 1991–1994 | Խորվաթական կունա |
![]() |
Իրանյան ռիալը բաժանվում էր սկզբում 1250, ապա 100 դինարի | |||
![]() |
Սերբական դինար | n/a | 1992–1998 | Բոսնիա և Հերցեգովինայի փոխարկելի մարկ |
![]() |
Հարավային Եմենի դինար | YDD | 1965–1990 | Եմենի ռիալ |
![]() |
Սուդանյան դինար | SDD | 1992–2007 | Սուդանյան ֆունտ |
![]() ![]() ![]() |
Հարավսլավական դինար | YUD (1965–1989) YUN (1990–1992) YUR (1992–1993) YUO (1993) YUG (1994) YUM (1994–2003) |
1918–2003 | n/a |
8-րդ դարի անգլիական արքա Մերսիայի Օֆֆայի պատրաստած աբբասյան դինարների կրկնօրինակները 774 թվականին հատվել են խալիֆ Աբու ալ-Մանսուրի կողմից` դարձերեսին ամփոփված Offa Rex մակագրությամբ[5][6]։ Դրամահատները ակնհայտորեն արաբերեն չգիտեին, քանի որ արաբերեն տեքստը շատ սխալներ է պարունակում։ Նման մետաղադրամները կարող էին արտադրվել Մուսուլմանական Իսպանիայի հետ առևտրի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oxford English Dictionary, Second edition, 1989, s.v. dinar; online version November 2010
- ↑ Versteegh, C. H. M.; Versteegh, Kees (2001). The Arabic Language. Edinburgh University Press. էջ 60. ISBN 978-0-7486-1436-3.
- ↑ Friedberg, Arthur L.; Friedberg, Ira S. (2009). Gold Coins of the World: From Ancient Times to the Present. Coin & Currency Institute. էջ 457. ISBN 978-0-87184-308-1.
- ↑ Mookerji, Radhakumud (2007). The Gupta Empire. Motilal Banarsidass. էջեր 30–31. ISBN 978-81-208-0440-1.
- ↑ British Museum
- ↑ Medieval European Coinage By Philip Grierson p.330
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինար (արժույթ)» հոդվածին։ |
|