Հորդանանյան դինար
Տեսակ | տարադրամ և դինար |
---|---|
ISO 4217 կոդ | JOD |
Երկիր | Հորդանան |
Ներդրման ամսաթիվը | հուլիսի 1, 1950 |
Նշան | JD |
Կենտրոնական բանկ | Հորդանանի կենտրոնական բանկ |
Փոխարինել է | Palestine pound? |
Հորդանանյան դինար (արաբ․՝ دينار; կոդ։ JOD; ոչ պաշտոնապես կրճատ՝ JD), Հորդանանի արժույթն է 1950 թվականից սկսած։
Հորդանանյան դինարը լայնորեն օգտագործվում է նաև Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելական շեքելի հետ միասին[1][2]։ Դինարը բաժանված է 10 դիրհամի, 100 քիրշի (կոչվում է նաև պիաստր) կամ 1000 ֆուլուս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1927-1950 թվականներին Պաղեստինյան արժութային հանձնաժողովը թողարկեց պաղեստինյան ֆունտը որպես պաշտոնական արժույթ Բրիտանական մանդատի Պաղեստինում և Տրանսհորդանիայի էմիրաթում։ 1946 թվականի մայիսի 25-ին Հորդանանը դարձավ անկախ թագավորություն, ծագեց ազգային արժույթի թողարկման գաղափարը և հանգեցրեց 1949 թվականի թիվ 35 ժամանակավոր ակտի ընդունմանը։ Սույն ակտով ստեղծվեց Հորդանանի Արժույթի խորհուրդը, որը դարձավ Հորդանանի արժույթը արքայությունում թողարկելու իրավունք ունեցող միակ իշխանությունը։ Լոնդոնում գործող կազմակերպությունը բաղկացած էր նախագահից և չորս անդամից։
Քանի որ 1950 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հորդանանյան դինարը դարձավ թագավորության պաշտոնական արժույթը, ապա 1950 թվականի սեպտեմբերի 30-ին թագավորության մեջ պաղեստինյան ֆունտի օգտագործումը դադարեցվեց։ Թղթադրամները, թեև թողարկել է Հորդանանի Արժույթի խորհուրդը,կրում էին երկրի պաշտոնական անունը՝ «Հորդանանի Հաշեմյան թագավորություն»[3]։
Մինչև 1992 թվականը մետաղադրամները արաբերեն անվանվում էին ֆիլս, քիրշ, դիրհամ և դինար, բայց անգլերեն միայն ֆիլս և դինար։ 1992 թվականից ի վեր ֆիլսը և դիրհամը չեն օգտագործվում արաբերեն, իսկ անգլերեն անվանումները տրվում են դինարին, ինչպես նաև քիրշին կամ պիաստրին։
Մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետաղադրամները թողարկվել են 1949 թվականին՝ 1, 5, 10, 20, 50 և 100 ֆիլս անվանական արժեքներով։ 1 ֆիլսի առաջին թողարկումը սխալմամբ հատվել է «1 ֆիլ» անվանմամբ։ 20 ֆիլս մետաղադրամները հատվել էին մինչև 1965 թվականը, 1968 թվականին հատվել էին 25 ֆիլս, իսկ 1970 թվականին՝ 1/4 դինար մետաղադրամները։ 1 ֆիլս մետաղադրամը վերջին անգամ հատվեց 1985 թվականին։ 1996 թվականին ավելի փոքր 1/4 դինար մետաղադրամները արտադրվեցին 1/2 և 1 դինար մետաղադրամների հետ միասին։
Հինգերորդ շարքի մետաղադրամներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Արժեք | Տրամագիծ | Քաշ | Բաղադրություն | Եզր | Դիմերես | Դարձերես | Հատման առաջին տարի | Ընդհանուր տեղեկություն |
1⁄2 քիրշ (պիաստր) | 21 մմ | 4 գ | պղնձապատ պողպատ | Սովորական | Հուսեյն բին Թալալ պատկերված է ձախ մասում | Ցանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 1⁄2 | 1996 | |
1 քիրշ (պիաստր) | 25 մմ | 5.5 գ | բրոնզապատ պողպատ | Ցանցավոր դիզայն; Արևելաարաբական թվեր 1 | 1994 | |||
2 1⁄2 պիաստր (քիրշ) | 22 մմ | 3 գ | նիկելաապատ պողպատ | Գլանված | Հուսեյն բին Թալալ պատկերված է ձախ մասում | Ցանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 2 1⁄2 | 1992 | 25 ֆիլս |
5 պիաստր (քիրշ) | 26 մմ | 5 գ | Ցանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 5 | 50 ֆիլս | ||||
10 պիաստր (քիրշ) | 28 մմ | 8 գ | Ցանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 10 | 100 ֆիլս | ||||
1⁄4 դինար | 26.5 մմ Յոթանկյուն |
7.4 գ | Արույր | Սովորական | Հուսեյն բին Թալալ պատկերված է ձախ մասում | Տերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 1⁄4 | 1996 | Rub'a1, 25 պիաստր, 250 ֆիլս |
1⁄2 դինար | 29 մմ Յոթանկյուն |
Տերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 1⁄2 | Nusf2, 50 պիաստր, 500 ֆիլս | |||||
1⁄2 դինար | 29 մմ Յոթանկյուն |
9.6 գ | Շրջանաձև. Ալյումինի բրոնզ Կենտրոն. պղինձնիկել |
Սովորական | Հուսեյն բին Թալալ պատկերված է ձախ մասում | Տերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 1⁄2 | 1997 | |
1 դինար | 32 mm Յոթանկյուն |
Արույր | Սովորական | Հուսեյն բին Թալալ պատկերված է ձախ մասում | Տերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 1 | 1996 | ||
1 դինար | 24 մմ | Գլանված | 1998 | |||||
Վեցերորդ շարքի մետաղադրամներ | ||||||||
Արժեք | Տրամագիծ | Քաշ | Բաղադրություն | Եզր | Դիմերես | Դարձերես | Հատման առաջին տարի | Ընդհանուր տեղեկություն |
1 քիրշ (պիաստր) | 25 մմ | 5.5 գ | պղնձապատ պողպատ | Սովորական | Աբդուլա II պատկերված է աջ մասում | Ցանցավոր դիզայն; Արևելաարաբական թվեր 1 | 2000 | |
5 պիաստր (qirsh) | 26 մմ | 5 գ | նիկելաապատ պողպատ | Գլանված | Աբդուլա II պատկերված է աջ մասում | Ցանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 5 | 2000 | 50 ֆիլս |
10 պիաստր (քիրշ) | 28 մմ | 8 գ | Ցանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 10 | 100 ֆիլս | ||||
1⁄4 դինար | 26.5 մմ Յոթանկյուն |
7.4 գ | Արույր | Plain | Աբդուլա II պատկերված է աջ մասում | Տերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 1⁄4 | 2004 | Rub'a1, 25 պիաստր, 250 ֆիլս |
1⁄2 դինար | 29 մմ Յոթանկյուն |
9.6 գ | Շրջանաձև. Ալյումինի բրոնզ Կենտրոն. Cupronickel |
Plain | Աբդուլա II պատկերված է աջ մասում | Տերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 1⁄2 | 2000 | Nusf2, 50 պիաստր, 500 ֆիլս |
Թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին թղթադրամները թողարկվեցին կառավարության կողմից 1/2, 1, 5, 10 և 50 դիրհամ անվանական արժեքներով։ 1959 թվականից սկսած Հորդանանի կենտրոնական բանկը ստանձնեց թղթադրամների արտադրությունը։ 20 դինար թղթադրամները թողարկվեցին 1977 թվականին, որից հետո 1999 թվականին թողարկվեցին 50 դինար թղթադրամները։ 1⁄2 դինար թղթադրամները փոխարինվեցին մետաղադրամներով 1999 թվականին։
Հորդանանի կենտրոնական բանկի չորրորդ շարքը[4] | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Արժեք | Չափ | Հիմնական գույն | Դիմերես | Դարձերես | Տպագրման տարի | Թողարկման տարի | Ջրանիշ |
1 դինար | 133 × 74 մմ | կիտրոնագույն և կանաչ | Հուսեյն բին Ալի | Արաբական Մեծ ապստամբություն | 2002 Հիջրա 1423 |
Մարտի 30, 2003 | Շերիֆ Հուսեին բին Ալի |
5 դինար | 137 × 74 մմ | Աղյուսե նարնջագույն | Աբդուլա իբն Հուսեյն | Մաան պալատ | Դեկտեմբերի 22, 2002 | Աբդուլա իբն Հուսեյն | |
10 դինար | 141 × 74 մմ | Կապույտ | Թալալ բին Աբդուլա | Հորդանանի առաջին պառլամենտի շենքը | Թալալ բին Աբդուլա | ||
20 դինար | 145 × 74 մմ | Ցիանային կապույտ | Հուսեյն բին Թալալ | Ժայռի գմբեթը | Փետրվարի 2, 2003 | Հուսեյն բին Թալալ | |
50 դինար | 149 × 74 մմ | Վարդագույն և շագանակագույն | Աբդուլլա II իբն Հուսեյն | Ռաղադան պալատ | Աբդուլա II իբն Հուսեյն |
Փոխարժեքի ֆիքսված գործակից
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի հոկտեմբերի 23-ից դինարի համար պաշտոնապես հաստատվել է ԱՄՀ-ի փոխառությունների հատուկ իրավական կարգավիճակ (SDRs): Գործնականում այն ամրագրված է հիմնականում 1 ԱՄՆ դոլար = 0.709 դինար, որը մեկնաբանվում է մոտ 1 դինար = 1.41044 դոլար[5][6]։ Կենտրոնական բանկը ԱՄՆ դոլարի առք ու գնում է կատարում մեկ դոլարի դիմաց 0.708 դինարով և վաճառում է մեկ ԱՄՆ դոլար `0.710 դինարի դիմաց[7]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]ներկա փոխարժեքները | |
---|---|
e-money.am | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Google Finance կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zacharia, Janine (2010 թ․ մայիսի 31). «Palestinian officials think about replacing Israeli shekel with Palestine pound». ISSN 0190-8286. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Cobham, David (2004 թ․ սեպտեմբերի 15). «Alternative currency arrangements for a new Palestinian state». In David Cobham (ed.) (ed.). The Economics of Palestine: Economic Policy and Institutional Reform for a Viable Palestine State (PDF). London: Routledge. ISBN 9780415327619. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
{{cite book}}
:|editor=
has generic name (օգնություն) - ↑ Linzmayer, Owen (2012). «Jordan». The Banknote Book. San Francisco, CA: www.BanknoteNews.com.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2005 թ․ սեպտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Exchange Rate Fluctuations, Programme Management Unit Արխիվացված 2004-07-19 Wayback Machine
- ↑ Tables of modern monetary history: Asia Արխիվացված 2007-02-19 Wayback Machine
- ↑ Report of the Working Party on the Accession of the Hashemite Kingdom of Jordan to the World Trade Organization Արխիվացված 2008-06-25 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հորդանանի Հաշիմյան թագավորության մետաղադրամներ
- Հորդանանի Հաշիմյան թագավորության թղթադրամներ Արխիվացված 2020-11-29 Wayback Machine
- Հորդանանի թղթադրամներ (անգլերեն) (գերմ.)