Աբդ ալ-Մալիք
Աբդ ալ-Մալիք | |
---|---|
Խալիֆա | |
![]() | |
Իշխանություն | 685 – 705 |
Լրիվ անուն | Աբդ ալ-Մալիք Իբն Մարվան |
Ծնվել է՝ | 646[1][2][3] |
Ծննդավայր | Մադինա, Արաբական խալիֆայություն |
Մահացել է՝ | հոկտեմբերի 4, 705 |
Վախճանի վայր | Դամասկոս, Արաբական խալիֆայություն |
Ազգություն | Արաբ |
Տոհմ | Օմայաններ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Մարվան I |
Մայր | Aisha bint Muawiyah bin Mughira? |
Երեխաներ | Ալ Վալիդ I, Հիշամ իբն Աբդ ալ-Մալիք, Յազիդ II, Սուլայման, Մասլամահ իբն Աբդ ալ-Մալիք և Abdallah ibn Abd al-Malik? |
Հավատք | իսլամ |
Աբդ ալ-Մալիք (նաև՝ Աբդալ-Մելիք, արաբ․՝ عبد الملك بن مروان, 646[1][2][3], Մադինա, Արաբական խալիֆայություն - հոկտեմբերի 4, 705, Դամասկոս, Արաբական խալիֆայություն), Օմայանների հարստության խալիֆա (685-705)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբդ ալ-Մալիքը ճնշել է Աբդալլահ Իբն ազ-Զուբայրի (Մեքքայում) ու նրա կողմնակիցների (Իրաքում) խռովությունը (683-692) և խալիֆայությունը վերածել միաձույլ պետության։ Առաջին հարվածն ուղղել է աղանդավորների դեմ, ջախջախելով խարիջիներին 684 թվականին և ճնշելով շիաների ապստամբությունը, 689 թվականին սիրիական զորքը արշավանք կատարեց Եփրատից ներքև, այնուհետև գրավեց Մեդինան, պաշարեց Մելլան, իսկ 692 թվականին վերցրեց այդ քաղաքը։ 701 թվականին Փոքր Ասիայում հաղթեց բյուզանդացիներին, նվաճեց Հայաստանը, Վրաստանն ու Աղվանքը։ Նրա օրոք պետական լեզուն դարձավ արաբերենը (հունարենի ու պահլավերենի փոխարեն), կտրվեց արաբատառ դրամ։ Դամասկոսի ու նահանգների միջև սկսեց գործել պետական փոստը։ Հողահարկը պարտադիր դարձավ նաև մուսուլմանների համար։
Աբդ ալ-Մալիքի կառավարման ժամանակ Արմինիայի արաբ կառավարիչ՝ Աբու Շայխ իբն Աբդալլահը մտադրվում է Հայաստանում մեջտեղից վերացնել հայկական նախարարական տոհմերը, իրենց հեծյալներով հանդերձ, բայց հանդիպում է հայերի կողմից խիստ դիմադրության[4][5] և ի վերջո, 702 թվականին պարտվում Վարդանակերտի ճակատամարտում[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 3,0 3,1 AlKindi
- ↑ «Արմինիայի ոստիկանների ժամանակագրությունը», Արամ Տեր-Ղևոնդյան.
- ↑ «Ղևոնդ, Պատմություն», Արամ Տեր-Ղևոնդյան, Երևան, 1982, էջ 31-32.
- ↑ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 312.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 19)։ ![]() |
|