Դեն Գրեմ
Դեն Գրեմ անգլ.՝ Dan Graham | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1942[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | փետրվարի 19, 2022[6][4] (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Երկեր | Nouveau Labyrinthe pour Nantes?, Untitled? և From Boullée to Eternity? |
Մասնագիտություն | քանդակագործ, ճարտարապետ, լրագրող, նկարիչ-փորագրող, լուսանկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ, վիդեոնկարիչ, performance artist, վիզուալ արտիստ և ակնարկագիր |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Art Workers' Coalition? |
Dan Graham Վիքիպահեստում |
Դեն Գրեմ (անգլ.՝ Daniel "Dan" Graham, մարտի 31, 1942[1][2][3][…], Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ[4][5] - փետրվարի 19, 2022[6][4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ժամանակակից քանդակագործ, լուսանկարիչ և գրող։ Գրեմը պատկանում է նկարիչների կրտսեր սերնդին` կոնցեպտուալիստներին, որոնք կասկածում են այն աշխատանքների գեղարվեստական և ստեղծագործական ինքնաբավությանն ու անջատվածությանը, որոնց վրա ազդեցություն ունի փոփ արտը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեն Գրեմը փիլիսոփայություն է ուսումնասիրել Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում։ 1969 թվականին դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանում, Սան Դիեգոյում, մինչև 1971 թվականը՝ Հալիֆաքսի Նոր Շոտլանդիայի արվեստի քոլեջում։ Ներկայումս Գրեմը ապրում և աշխատում է Նյու Յորքում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեն Գրեմի գործունեության լայն սպեկտրը ներառում է փերֆորմանս, ինստալյացիաներ, վիդեո, քանդակագործություն և լուսանկարչություն։ Բացի դրանից, Գրեմը գրել և հրատարակել է քննադատական բազմաթիվ նյութեր։
Գրեմի վաղ աշխատանքներում եղել են լուսանկարների և գրաֆիկաների շարքեր, որոնք կառուցված են եղել անընդհատականության վրա։ Լուսանկարների այդպիսի շարքերից են Homes for America (1967 թվական), «Scheme» (1965 թվական), «Figurative» (1965 թվական), «Site Effects/Common Drugs» (1966 թվական) շարքերը։ Այնուհետև նա անցել է ավելի կոնցեպտուալ ստեղծագործությունների, որոնցից են «Rock My Religion» (1984 թվական) և «Performer/Audience/Mirror» (1975 թվական) վիդեոները։ Նրա իստալյացիաներից են «Public Space/Two Audiences» (1976 թվական) կամ «Yesterday/Today» (1975 թվական), որոնք նպաստել են տաղավարների ստեղծմանը։ Այդպիսի կոնցեպտուալ տաղավարները, ինչպիսիք են «Two Way Mirror with Hedge Labyrinth» (1989 թվական) և «Two Way Mirror and Open Wood Screen Triangular Pavilion» (1990 թվական), նպաստել են նկարչի հեղինակության աճին։
Գրեմի ստեղծագործությունները լղոզում են քանդակագործության և ճարտարապետության միջև եղած սահմանը։ Նրա տաղավարները մետաղական, ապակե քանդակներ են, որոնք ստեղծում են հանդիսատեսին ապակողմնորոշող տարածքներ, որոնք միավորում են արվեստը և ճարտարապետությունը։
1981 թվականին Գրեմը սկսում է աշխատել Նյու Յորքում երկարաժամկետ ծրագրի ուղղությամբ (մոտավորապես տասը տարի)։ Two-Way Mirror Cylinder Inside Cube and Video Salon աշխատանքը դարձել է «Rooftop Urban Park Project» նախագծի մի մասը։ Գրեմը այս ստեղծագործության վրա աշխատել է ճարտարապետներ Մեյոժդեհ Բարատլոյի և Քլիֆթոն Բալխի հետ համագործակցությամբ։ Այս թափանցիկ և անդրադարձնող տաղավարը 548 West 22nd Street հասցեում գտնվող շենքի տանիքը փոխակերպել է փակ զբոսայգու։ Տաղավարը գրավում է շրջակա բնապատկերը և փոխակերպում է լույսը` ստեղծելով ինտենսիվ տեսողական էֆեկտ։ «Two-Way Mirror Cylinder Inside Cube and Video Salon»–ը դարձել է նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը։
Ընտրված ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեմի առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է 1969 թվականին, Ջոն Դանիելսի նյույորքյան պատկերասրահում։ Վարպետը մասնակցություն է ունեցել ժամանակակից արվեստի documenta 5, 6, 7, 9, 10 ցուցահանդեսներին գերմանական Կասել քաղաքում (համապատասխանաբար՝ 1972 թվական, 1977 թվական, 1982 թվական, 1992 թվական, 1997 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Nolen J. L. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Heinrich W. Dan Graham, Mind-Bending Conceptual Artist, Dies at 79 / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2022. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 5,0 5,1 5,2 https://zkm.de/en/person/dan-graham
- ↑ 6,0 6,1 6,2 Dan Graham, Conceptual Artist Who Bent Time and Space, Dies at 79
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեն Գրեմի հետահահայաց ցուցադրությունը Ուիթնի թանգարանում(անգլ.)
- Marian Goodman Gallery(անգլ.)
- San Francisco Museum of Modern Art(անգլ.)
- ArtNet(անգլ.)
- Lisson Gallery(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեն Գրեմ» հոդվածին։ |
|
- Մարտի 31 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 19 մահեր
- 2022 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Ամերիկացի քանդակագործներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի ժամանակակից արվեստագետներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի ճարտարապետներ
- Ամերիկացի գրողներ