Դենիել Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դենիել Ջեյմս
Daniel James
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Daniel Owen James
Քաղաքացիությունը Ուելս Ուելս
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1997(1997-11-10)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Հալ, East Riding of Yorkshire, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 170 սմ
Քաշ 76 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 21
Պատանեկան կարիերա
2006-2014 Անգլիա Հալ Սիթի
2014-2016 Անգլիա Սուոնսի Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Անգլիա Սուոնսի Սիթի 33 (4)
2017   Անգլիա Շրուսբերի Թաուն 0 (0)
2019-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
Ազգային հավաքական
2013-2015 Ուելս Ուելս Մ17 8 (2)
2015-2016 Ուելս Ուելս Մ19 5 (1)
2017-ներկա Ուելս Ուելս Մ20 3 (1)
2016-ներկա Ուելս Ուելս Մ21 11 (0)
2018-ներկա Ուելս Ուելս 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 15-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 15-ի, 2019

Դենիել Ջեյմս (անգլ.՝ Daniel James, նոյեմբերի 10, 1997(1997-11-10)[1], Հալ, East Riding of Yorkshire, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Ուելսի ազգային հավաքականի կազմում: Խաղում է վինգերի դիրքում[2]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուոնսի Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Ջեյմսը սկսել է Հալ Սիթիում[3]: 2014 թվականին նա միացավ Սուոնսի Սիթիի ակադեմիային[4]: 2016 թվականի փետրվարի 17-ին ուելսցին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[5]: 2017 թվականի հունիսի 30-ին Ջեյմսը 1 տարվա վարձավճարով միացավ Շրուսբերի Թաունին[6], սակայն վարձավճարը երկկողմանի համաձայնությամբ խզվեց օգոստոսի 31-ին, քանի որ ուելսցին չկարողացավ վաստակել իր տեղը թիմի հիմնական կազմում[7]: Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի փետրվարի 6-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի գավաթի Նոթս Կաունտիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[8][9]:

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում Ջեյմսը անցկացրեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ փոխարինման մտնելով Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[10]: Հոկտեմբերի 27-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ռեդինգի դեմ խաղում՝ օգնելով Սուոնսիին հաղթել 2-0 հաշվով[11]: Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 24-ին՝ Նորվիչ Սիթիի դեմ խաղում[12]: 2019 թվականի հունվարի 31-ին Ջեյմսը համաձայնացրեց անձնական կետերը և անցավ բուժզննում Լիդս Յունայթեդում[13][14], սակայն երկու ակումբների միջև եղան որոշ անհամաձայնություններ, և կողմերը չհասցրեցին կնքել պայմանագիրը մինչև տրանսֆերային պատուհանի փակումը, ինչի պատճառով տրանսֆերը չկայացավ[15][16]: Ապրիլի 2-ին ուելսցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրենտֆորդի դեմ խաղում[17]: Սուոնսի Սիթիի կազմում Ջեյմսը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[18]:

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 12-ին Ջեյմսը 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[19][20][21]: Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն ֆունտ ստերլինգ[22][23][24]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը ներկայացրել է Ուելսը տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[25][26]: Ուելսի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի հունիսի 8-ին՝ Սերբիայի դեմ խաղի համար՝ փոխարինելով վնասվածք ստացած Հել Ռոբսոն-Կանուին[27][28][29], սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[30]: Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ալբանիայի դեմ խաղում[31]: Իր առաջին գոլը Ուելսի կազմում խփեց 2019 թվականի մարտի 24-ին՝ Սլովակիայի դեմ խաղում[32][33]:

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[34]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սուոնսի Սիթի 201718 Պրեմիեր Լիգա 0 0 1 1 0 0 1 1
201819 Չեմպիոնշիպ 33 4 4 1 1 0 38 5
Ընդհանուր 33 4 5 2 1 0 0 0 39 6
Մանչեսթեր Յունայթեդ 201920 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 33 4 5 2 1 0 0 0 39 6

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[34]

Ուելս
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
2019 3 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Մարտի 24, 2019 Քարդիֆ Սիթի մարզադաշտ, Քարդիֆ, Ուելս Սլովակիա Սլովակիա 1–0 10 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Wales - D. James - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com։ Վերցված է 2019-07-14 
  3. Buckingham Philip (2018-10-15)։ «Former Hull City rookie replaces Arsenal star in Wales squad»։ hulldailymail։ Վերցված է 2019-07-14 
  4. «Highly-rated Hull City youngster Dan James ‘lost’ to Swansea City for £72,000 | Hull Daily Mail»։ web.archive.org։ 2015-04-16։ Վերցված է 2019-07-14 
  5. «Swansea City Under-21s Keston Davies Daniel James new contracts»։ web.archive.org։ 2017-05-28։ Վերցված է 2019-07-14 
  6. «Daniel James: Swansea City winger joins Shrewsbury Town on season-long loan» (en-GB)։ 2017-06-30։ Վերցված է 2019-07-14 
  7. «Dan James returns to Swansea»։ www.shrewsburytown.com (en-gb)։ Վերցված է 2019-07-14 
  8. «Swansea City - Notts County, Feb 6, 2018 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  9. «Swansea City 8-1 Notts County» (en-GB)։ 2018-02-06։ Վերցված է 2019-07-14 
  10. «Birmingham City - Swansea City, Aug 17, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  11. «Swansea City - Reading FC, Oct 27, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  12. «Swansea City - Norwich City, Nov 24, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  13. Short Joe (2019-01-31)։ «Leeds United transfer news: Daniel James medical - all the details on Swansea move»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  14. «Daniel James Undergoing Leeds United Medical»։ www.insidefutbol.com։ Վերցված է 2019-07-14 
  15. «Leeds United deal for Daniel James collapses»։ www.yorkshirepost.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  16. «Late deadline day drama sees Daniel James' move from Swansea to Leeds collapse»։ JOE.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  17. «Swansea City - Brentford FC, Apr 2, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  18. Stokes Aaron (2019-05-10)։ «Who is Daniel James? Man Utd set to sign former Leeds target in £15m deal»։ Dailystar.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  19. «Welsh winger Daniel James seals transfer to Man Utd»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  20. «Manchester United Confirm Signing of Daniel James on 5-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2019-06-12։ Վերցված է 2019-07-14 
  21. «Daniel James completes Manchester United transfer on five-year deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  22. «Man Utd: Daniel James completes £15m move from Swansea» (en-GB)։ 2019-06-12։ Վերցված է 2019-07-14 
  23. Peck Joshua (2019-06-13)։ «Daniel James: Man Utd announce signing of Swansea star, contract details revealed»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  24. James Stuart (2019-06-11)։ «Daniel James joins Manchester United a huge prospect but with work to do»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-14 
  25. «Fact file on new Manchester United signing Daniel James»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  26. «Manchester United sign Daniel James»։ British GQ (en-GB)։ Վերցված է 2019-07-14 
  27. «World Cup qualifiers: Robson-Kanu out of Wales squad for Serbia» (en-GB)։ 2017-06-08։ Վերցված է 2019-07-14 
  28. «Robson-Kanu withdraws from Wales squad for Serbia match»։ Reuters (անգլերեն)։ 2017-06-09։ Վերցված է 2019-07-14 
  29. «Hal Robson-Kanu withdraws from Wales squad for Serbia trip»։ Eurosport։ 2017-06-09։ Վերցված է 2019-07-14 
  30. «Serbia - Wales, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  31. «Albania - Wales, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  32. «Wales - Slovakia, Mar 24, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  33. «Wales up and running after Daniel James’ early strike sinks Slovakia»։ The Guardian (en-GB)։ 2019-03-24։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-14 
  34. 34,0 34,1 «Daniel James»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-07-14 
  35. 35,0 35,1 «Grimes named Player of the Year | Swansea City FC»։ www.swanseacity.com։ Վերցված է 2019-07-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]