Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | արարողական դքսություն | ||
Մտնում է | Յորքշիր և Համբեր | ||
Բնակչություն | 600 259 մարդ (2018)[1] | ||
Տարածք | 2476,7715 կմ² (2016)[2] | ||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1996 թ. | ||
Սահմանակցում է | Լինկոլնշիր[3], Նորթ Յորքշիր[3] և Հարավային Յորքշիր[3] | ||
Փոխարինեց | Humberside? | ||
ISO 3166-2 կոդ | GB-ERY | ||
eastriding.gov.uk |
Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր[4] (Յորքշիրի արևմտյան ռաիդինգ, Յորքշիրի արևմտյան շրջան, Արևմտյան Յորքշիր. անգլ.՝ East Riding of Yorkshire) ծիսական կոմսություն և ունիտար միավոր Անգլիայի արևելքում: Մտնում է Յորքշիր և Համբեր շրջանի կազմի մեջ: Մայրաքաղաք՝ Բևերլի, ամենամեծ քաղաք՝ Քինգսթոն ափոն Հալլ: Բնակչությունը՝ 590 հզր. մարդ (37-րդ հորիզոնականը արարողական դքսությունների մեջ՝ 2007 թ. տվյալներ):
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր արարողական դքսությունը զբաղեցնում է 2479 կմ² տարածք (23-րդ տեղ), արևելքում ողողվում է Հյուսիսային ծովով, հարավ-արևելքում՝ Համբեր էստուարիայով, հարավում սահմանակցում է Լինքոլնշիր ծիսական կոմսության, հարավ-արևմուտքում՝ Սաութ Յորքշիր արարողական դքսության, արևմուտքում և հյուսիսում՝ Հյուսիսային Յորքշիր արարողական դքսության հետ։
Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիրի տարածքը 2407 կմ² է (5-րդ տեղ): Ունիտար միավորի սահմանները գրեթե ամբողջությամբ համընկնում են ծիսական շրջանի սահմանների հետ, բացառությամբ հարավային մասի, որտեղ Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիրը սահմանակցում է Քինգսթոն ափոն Հալլին:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիրի տարածքում ապրում է 590 հազար մարդ՝ 130 մարդ/կմ² բնակչության միջին խտությամբ[5]:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր արարողական դքսության բաղկացած է երկու՝ քաղաքականապես միմյանցից անկախ միասնական միավորներից։
![]() |
|
Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր միասնական միավորի կազմի մեջ են մտնում 11 քաղաքներ.
- Բևերլի
- Բրիդլինգթոն
- Գուլ
- Դրիֆֆիլդ
- Մարկետ Ուեյթոն
- Պոկլինգթոն
- Ուիթերնսի
- Հաուդեն
- Հեդոն
- Հեսլ
- Հորնսի
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քինգսթոն ափոն Հալլ և Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր միասնական միավորները կառավարվում են իրարից անկախ՝ ունիտար միավորների խորհուրդներով։ Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիրի խորհուրդը կազմված է 67 պատգամավորներից, որոնք ընտրվել են 26 ընտրատարածքներում: Վերջին ընտրությունների արդյունքում խորհրդում 53 տեղ են զբաղեցնում պահպանողականները[6]:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր ունիտար միավորի տարածքում՝ Սթեյթ քաղաքում, տեղակայված է Croda International խոշոր քիմիական ընկերության գլխավոր գրասենյակը։ Հեսսլ քաղաքում՝ պոլիմերից արտադրանք արտադրող Fenner plc ընկերությանը։ Ընկերությունների բաժնետոմսերը մտնում են FTSE 250 ինդեքսի հաշվարկման բազայի մեջ:
Շրջանի խոշորագույն նավահանգիստները՝ Քինգստոն ափոն Հալլը[7] և Գուլն[8] են՝ համապատասխանաբար տաս և երկու միլիոն տոննա բեռնաշրջանառությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Estimates of the population for the UK, England and Wales, Scotland and Northern Ireland — Office for National Statistics.
- ↑ 2,0 2,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
- ↑ Великобритания, Ирландия. Общегеографическая карта (масштаб 1:1 500 000). Роскартография, 2007.
- ↑ «neighbourhood.statistics.gov.uk»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2020-07-21
- ↑ «Депутаты совета унитарной единицы Ист-Райдинг-оф-Йоркшир»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին։ Վերցված է 2011-07-26
- ↑ «Порт Кингстон-апон-Халл»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 2012-10-15
- ↑ «Порт Гул»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-10-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Список мест, городов и деревень Йоркшира(անգլ.)
- Список общин Восточного райдинга Йоркшира(անգլ.)
- Совет унитарной единицы(անգլ.)
- Восточный Йоркшир(ռուս.)
|