Դավիթ Ալբահարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Ալբահարի
սերբ.՝ Давид Албахари
David Albahari auf dem Blauen Sofa 2.jpg
Ծնվել էմարտի 15, 1948(1948-03-15)[1][2] (75 տարեկան)
ԾննդավայրՊեչ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունթարգմանիչ, լեզվաբան և գրող
ՔաղաքացիությունFlag of Serbia.svg Սերբիա
ԿրթությունԲելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, Zemun Gymnasium? և Բելգրադի համալսարան
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Պարգևներ
ԶավակներNatan Albahari?
Commons-logo.svg David Albahari Վիքիպահեստում

Դավիթ Ալբահարի (սերբ.՝ David Albahari; մարտի 15, 1948(1948-03-15)[1][2], Պեչ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հրեական ծագում ունեցող սերբիացի արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգրադի համալսարանում սովորել է անգլագիտություն։ Թարգմանել է Վլադիմիր Նաբոկովի, Ջոն Ափդայկի, Սոլ Բելլոուի, Թոմաս Պինչոնայի, Մարգարետ Էթվուդի, և Կարլ Գուստավ Յունգի ստեղծագործությունները։ 1994 թվականից ընտանիքի հետ ապրում է Կալգարիում (Կանադա)։ Արձակ ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, հոլանդերեն, հունարեն, եբրայերեն, լեհերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Porodično vreme / Ընտանեկան ժամանակ (1973)
  • Opis smrti / Մահվան նկարագրություն (1982, Իվո Անդրիչի մրցանակ)
  • Drugi jezik / Ուրիշ լեզու (2003)
  • Senke / Ստվերներ (2006)
  • Svake noći u drugom gradu / Ամեն գիշեր ուրիշ քաղաքում (2008)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kratka knjiga / Կարճ գիրք (1993)
  • Snežni čovek / Ձյունե մարդ (1995)
  • Mamac / Խայծ (1996, НИН ամսագրի մրցանակ)
  • Gec i Majer / Գյոթց և Մայեր (1998)
  • Svetski putnik / Համաշխարհային ճանապարհորդ (2001)
  • Pijavice / Տզրուկներ (2005)
  • Ludvig / Լյուդվիգ (2007)
  • Brat / Եղբայր (2008)
  • Kontrolni punkt / Վերասկիչ կետ (2011)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին «Խայծ» վեպի համար արժանացել է Բեռլինի կամուրջ մրցանակի, որի թարգմանությունը Գերմանիայում ճանաչվել է որպես տարվա լավագույն գիրք։ 2012 թվականին արժանացել է Վիլենիցայի մրցանակի։

2016 թվականի հուլիսի 29-ին Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ստացել է «Ընկերոջը հրամայված է» (Ուրիշ հեքիաթ) մրցանակ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]