Գուստավ ֆոն Շմոլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուստավ ֆոն Շմոլլեր
Gustav von Schmoller
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1838(1838-06-24)[1][2][3][…]
ԾննդավայրՀայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ
Մահացել էհունիսի 27, 1917(1917-06-27)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրBad Harzburg, Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանական կայսրություն
ԳերեզմանԿայսեր Վիլհելմի հուշատակ գերեզման
ՔաղաքացիությունFlag of Prussia (1892-1918).svg Պրուսիայի թագավորություն
ԿրթությունԹյուբինգենի համալսարան
Գիտական աստիճանdoctorate in Political Science and Economics?
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀալլե-Վիտենբերգի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան և Հումբոլդտի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՊրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ և Պրուսիայի պատմագիր
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան ennoblement? և Grave of honor?
ԱնդամությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա
Gustav Schmoller Վիքիպահեստում

Գուստավ ֆոն Շմոլլեր (գերմ.՝ Gustav von Schmoller, (German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈʃmɔlɐ]]] ( ). հունիսի 24, 1838(1838-06-24)[1][2][3][…], Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ - հունիսի 27, 1917(1917-06-27)[1][2], Bad Harzburg, Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանական կայսրություն), գերմանացի տնտեսագետ, պատմաբան, պետական և հասարակական գործիչ, տնտեսագիտության պատմական դպրոցի ներկայացուցիչ։ Մշակել է պետական սոցիալիզմի տեսությունը։

Եղել է առաջատար Sozialpolitiker (սոցիալական ուղղվածություն ունեցող քաղաքականություն վարելու գաղափարի ջատագով), Verein für Socialpolitik-ի՝ գերմանական տնտեսագիտական ընկերակցության հիմնադիր և երկարամյա ղեկավար (այդ ընկերակցությունը մինչև օրս գործում է)[4]։

Շմոլլերն իր գլխավոր նպատակն է համարել պրուսական միապետությունն ու բյուրոկրատիան հաշտեցնել լիբերալ (ազատական) պետության գաղափարի հետ և այն համալրել պառլամենտարիզմի լավագույն տարրերով՝ հասարակական բարեփոխումներ իրականացնելու նպատակով[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1838 թվականի հունիսի 24-ին, Հայլբրոնում, պետական ծառայողի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857-1861 թվականներին Թյուբինգենի համալսարանում ուսումնասիրել է Kameralwissenschaft (de), որը տնտեսագիտության, իրավագիտության, պատմության և քաղաքացիական կառավարման հիմունքների համակցություն էր։ 1861 թվականին աշխատանքի է նշանակվել Վյուրթեմբերգի վիճակագրական դեպարտամենտում[7]։ Հետագայում որպես պրոֆեսոր պաշտոնավարել է Հալլեի (1864–1872), Ստրասբուրգի (1872–1882), Բեռլինի Հումբոլդի անվան (1882–1913) համալսարաններում[8]։ 1899 թվականից մինչև իր մահը Պրուսիայի լորդերի պալատում ներկայացրել է Բեռլինի համալսարանը։

Եղել է՝

  • Պրուսական պետական խորհրդի անդամ (սկսած 1884 թվականից).
  • «Սոցիալական քաղաքականության խորհրդի» հիմնադիրներից մեկը (1890 թվական).
  • 1881 թվականից «Jahrbuch für Gesetzgebung, Verwaltung und Volkswirtschaft im deutschen Reiche» ամսագրի խմբագիր.
  • Սոցիալական քաղաքականության խորհրդի ղեկավար (1890-1917).
  • Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1890), հետագայում՝ արտասահմանյան պատվավոր անդամ(1901)[9]։

Շմոլլերը պնդում էր, որ յուրաքանչյուր տնտեսագիտական տեսություն պետք է հիմնվի ճշգրիտ պատմական հետազոտությունների, տեխնիկայի զարգացման, սոցիալական հաստատությունների բնույթի և այլ պայմանների վրա։

Որպես պետական սոցիալիզմի հիմնադիր՝ նա կողմ էր պետության միջամտությանը տնտեսության մեջ՝ ժողովրդական տնտեսության (գերմ.՝ Volkswirtschaft) զարգացման նպատակով։

Զգալի էր Գուստավ Շմոլլերի ազդեցությունը 1875-ից 1910 թվականներին Գերմանիայում տարված տնտեսական քաղաքականության, հասարակական ու ֆիսկալ բարեփոխումների և ակադեմիական դիսցիպլինների վրա[10]։ Նա եղել է Գերմանիայի ռազմածովային հզորության ամրապնդման և գերմանական կայսրության անդրծովյան նվաճումների ընդարձակման մոլեգին կողմնակից։

Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pour le Mérite շքանշան, 1899[11]
  • Կիսանդրին տեղադրվել է Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանում
  • Գուստավ ֆոն Շմոլլերի պատվին մեկական փողոց ու դպրոց են անվանակոչվել նրա ծննդավայրում՝ Հայլբրոնում, իսկ Գերմանիայի մայրաքաղաքում՝ Բեռլինում նրա անունով կոչվել են մեկական փողոց ու հրապարակ[12]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Zur Geschichte der deutschen Kleingewerbe im 19 Jahrhundert», Հալե, 1870;
  • «Über einige Grundfragen des Rechts und der Volkswirtshaft», 2 Aufl., Իենա, 1875;
  • «Zur Literaturgeschichte der Staats- und Sozialwissenschaften», Լայպցիգ, 1888;
  • «Die soziale Frage», Մյունխեն, 1918;
  • «Ժողովրդական տնտեսություն, գիտություն ժողովրդական տնտեսության մասին և նրա մեթոդները», Մոսկվա, 1902;
  • «Դասակարգերի պայքարը և դասակարգային ղեկավարումը», Մոսկվա, 1906.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքս Վեբեր, «Der Sinn der „Wertfreiheit“ der soziologischen und ökonomischen Wissenschaften», «Logos», 1918, Bd 7;
  • Schaäfer U. G., «Historische Nationalökonomie und Sozialstatistik als Gesellschaftswissenschaften», Քյոլն, 1971

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
  4. Bonn M.J. (1938)։ «Gustav Schmoller und die Volkswirtschaftslehre»։ The Economic Journal 48 (192): 713–714։ JSTOR 2225060։ doi:10.2307/2225060 
  5. Grimmer-Solem Erik (2003)։ The Rise of Historical Economics and Social Reform in Germany, 1864-1894։ Clarendon Press։ էջեր 197–198 
  6. Nau Heino Heinrich (2000)։ «Gustav Schmoller's Historico-Ethical Political Economy : ethics, politics and economics in the younger German Historical School, 1860-1917»։ European Journal of the History of Economic Thought 7 (4): 523։ doi:10.1080/09672560050210098 
  7.  Chisholm Hugh, ed. (1911)։ «Schmoller, Gustav»։ Encyclopædia Britannica (11th ed.)։ Cambridge University Press 
  8. Encyclopedia of Law and Society: American and Global Perspectives, 3rd ed., "Schmoller, Gustav von."
  9. |52804|Густава Фридриха Шмоллера}}
  10. Powers Charles H. (1995)։ «Review»։ American Journal of Economics and Sociology 54 (3): 287–288։ JSTOR 3487093։ doi:10.1111/j.1536-7150.1995.tb03427.x 
  11. Pour le Merit։ «Mitglieder des Ordens» (German) 
  12. |art=a|bez=15|id=S343|zlb98=1772|kaupert=Schmollerplatz-12435-Berlin|name=Schmollerplatz}} |art=a|bez=15|id=S344|zlb98=1772|kaupert=Schmollerstrasse-12435-Berlin|name=Schmollerstraße}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Գուստավ ֆոն Շմոլլեր
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են