Գիտությունն Ավստրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նշանավոր Ավստրիացի գիտնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ Բոլցման

XIX և XX դարերում Ավստրիան համարվում էր եվրոպական գիտական կենտրոն և աշխարհին է նվիրել շատ ճանաչված գիտնականներ։

Ֆիզիկա և մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուդվիգ Բոլցման, մեխանիկայի Ստատիկա բաժնի և մոլեկուլային-կինետիկ տեսության հիմնադիր։ Նրա աշխատանքը հիմնականում վերաբերվում է դիէլեկտրիկների հատկություններին, գազերի կինետիկ տեսությանը, թերմոդինամիկային և օպտիկային[1]։
  • Էռնստ Մախ, ֆիզիկոս և փիլիսոփա, մեծ ներդրում է ունեցել պոզիտիվիզմի երկրորդ փուլի զարգացման գործում, որն, ի պատիվ իրեն, ստացավ «մախաիզմ» անվանումը։ Նա աշխատել է լսողության և տեսողության պրոցեսների ուսումնասիրության վրա, ուսումնասիրել է լույսի գերձայնային թռիչքն ուղեկցող աերոդինամիկական գործընթացները։ Նա ուսումնասիրել և բացահայտել է ալիքային պրոցեսների հատկությունները՝ արդյունքն անվանելով Հարվածային ալիք։
  • Վիկտոր Ֆրանց Գեսս, 1936 թ. ստացել է Նոբելյան մրցանակ՝ ֆիզիկայի բնագավառում, տիեզերական ճառագայթների հայտնաբերման համար։
  • Քրիստիան Դոպլեր, հիմնական աշխատանքները կատարել է օպտիկայի և ակուստիկայի բնագավառներում։ Այսօր նրա անունով է կոչվում հիվանդների ալիքային հետազոտության մեթոդը և այդ նպատակին ծառայող ապարատը։ Դոպլերի էֆեկտ Տիեզերական կարմիր շեղումը բացատրվում է Դոպլերի էֆեկտով, որն իրար է կապում գալակտիկաների շարժումները։ Այդ էֆեկտը 1842 թվականին հայտնաբերել է Քրիստիան Դոպլերը։ Որևէ միջավայրում տարածվող ալիքի (օրինակ՝ ձայնի) համար պետք է հաշվի առնել ինչպես աղբյուրի շարժումը, այնպես էլ այդ միջավայրի նկատմամբ ալիքի ընդունիչի շարժումը։ Էլեկտրամագնիսական ալիքի (օրինակ՝ լույսի) դեպքում, որի տարածման համար որևէ միջավայր անհրաժեշտ չէ, վակուումում նշանակություն ունի միայն աղբյուրի և ընդունիչի հարաբերական շարժումը։ Եթե ալիքի աղբյուրը շարժվում է միջավայրի նկատմամբ, ապա ալիքի երկարությունը կախված է արագությունից և շարժման ուղղությունից։ Եթե աղբյուրը շարժվում է ընդունիչի ուղղությամբ, այսինքն առաջ է անցնում իր առաքած ալիքից, ապա երկարությունը փոքրանում է, իսկ եթե հեռանում է՝ ալիքի երկությունը մեծանում է։ Ըստ Դոպլերի էֆեկտի, կարմիր շեղումը վկայում է նրա մասին, որ գալակտիկաները մեզնից հեռանում են։ Եթե գալակտիկաների հեռավորությունը բաժանենք նրանց շարժման արագության վրա, կստանանք տիեզերքի տարիքը։ Այդ հաշվարկից բխում է, որ 13,6 միլիարդ տարի առաջ գալակտիակաները գտնվել են մեկ կետում[2]։
  • Իոհան Յոզեֆ Լոշմիդտ, ֆիզիկ և քիմիկ, աշխատել է թերմոդինամիկայի, էլեկտրոդինամիկայի, օպտիկայի բնագավառներում, 1861 թ. առաջադրել է բենզոլի օղակաձև կառուցվածքը։
  • Կուրտ Գյոդել, լոգիստ, մաթեմատիկոս և փիլիսոփա։
  • Ֆիլիպ Ֆրանկ, ֆիզիկ և փիլիսոփա։

1920-1930- ական թվականներին ավստրիացի գիտնականները մեծ ներդրումներ ունեցան Ատոմային ֆիզիկայի և քվանտային մեխանիկայի բնագավառներում։

  • Էրվին Շրյոդինգեր, քվանտային ֆիզիկայի հիմնադիրներից մեկը, ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր(1933 թ.):
  • Վոլֆգանգ Պաուլի, մեծ ներդրում է ունեցել քվանտային ֆիզիկայի բնագավառում, Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1945 թ
  • Լիզա Մեյտներ, միջուկային ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի բնագավառի հետազոտող, բազում մրցանակների դափնեկիր։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Պոպպեր
  • Լյուդվիգ Վիտգենշթայն, ավստրիացի փիլիսոփա, անալիտիկ փիլիսոփայության հիմնադիր, 20-րդ դարի նշանավոր մտածողներից մեկը։
  • Կարլ Պոպպեր, փիլիսոփա և սոցիոլոգ, XX դարի գիտության ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկը։ Հայտնի է քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը նվիրված իր աշխատություններով։

Բժշկություն և հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարացելս

Ավստրիացի գիտնականների հետազոտության հիմնական ոլորտներից են եղել նաև բժշկությունն ու հոգեբանությունը, որոնք հիմնադրել և զարգացրել է հայտնի միջնադարյան բժիշկ Պարացելսը։

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգմունդ Ֆրեյդ

Հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեգոր Մենդել

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի տնտեսագիտության դպրոցը համարվում է լավագույններից մեկն աշխարհում։ Այն բարձր հիմքերի վրա են դրել այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են՝ Կառլ Մենգերը, Յոզեֆ Շումպետերը, Օյգեն Բյոմ-Բավերկը, Լյուդվիգ ֆոն Միզեսը, Ֆրիդրիխ ֆոն Վիզերը, Ֆրիդրիխ ֆոն Հայեկը[4]։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]