Փոլ Վացլավեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Փոլ Վացլավեկ
Paul Watzlawick
Ծնվել է 1921 հուլիսի 15
Ֆիլլախ, Ավստրիա
Մահացել է մարտի 31, 2007(2007-03-31) (տարիքը 85)
Պալո-Ալտո, Կալիֆոռնիա
Բնակության վայր(եր) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն Ավստրիա Ավստրիա,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն Ավստրիացի
Մասնագիտություն Հոգեբանություն
Հոգեթերապիա
Հաստատություն(ներ) Սթենֆորդի համալսարան
Ալմա մատեր Կա Ֆոսկարի համալսարան
Տիրապետում է լեզուներին անգլերեն[1]
Պարգևներ Վիեննա քաղաքին մատուցած ծառայությունների համար ոսկե նշան Viktor Frankl Award և Q55455135?[2]

Փոլ Վացլավեկ (գերմ.՝ Paul Watzlawick, հուլիսի 25, 1921({{padleft:1921|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:25|2|0}})[3][4], Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա[3] - մարտի 31, 2007({{padleft:2007|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:31|2|0}})[3][4], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ավստրիացի ընտանեկան թերապևտ, հոգեբան, հաղորդակցման տեսաբան և փիլիսոփա: Որպես հաղորդակցման տեսության և արմատական կառուցողականության մասնագետ՝ Վացլավեկը ուսումնասիրություններ է կատարել ընտանեկան թերապիայի և ընդհանուր հոգեթերապիայի բնագավառներում: Վացլավեկը համոզված էր, որ մարդիկ, անընդհատ իրենց խնդիրների մասին մտածելով և փորձելով լուծումներ գտնել, իրենք իրենց տառապանք են պատճառում: Նա Հոգեկանի հետազոտությունների համալսարանի ամենակարկառուն դեմքերից մեկն էր: Վացլավեկն ապրել և աշխատել է Պալո-Ալտո քաղաքում (Կալիֆոռնիա)[5][6][7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Ավստրիայի Ֆիլլախ քաղաքի ավագ դպրոցն ավարտելուց հետո Վացլավեկը տեղափոխվում է Իտալիա՝ Վենեցիա: Այնտեղ նա ընդունվում է Կա Ֆոսկարի համալսարան և ուսումնասիրում փիլիսոփայություն ու բանասիրություն: 1949 թվականին Վացլավեկը ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Այնուհետև նա սովորում է Ցյուրիխի Կարլ Յունգի համալսարանում, որտեղ էլ արժանանում է վերլուծական հոգեբանության դոկտորի աստիճանի: 1957 թվականին նա շարունակում է իր հետազոտական գործունեությունը Էլ Սալվադորի համալսարանում[5]:

1960 թվականին իր դասախոսներից մեկի միջնորդությամբ Վացլավեկը տեղափոխվում է Պալո-Ալտոյի Հոգեբանական հետազոտությունների համալսարան: 1967 թվականից սկսած նա դասավանդում է հոգեբուժություն Սթենֆորդի համալսարանում[5]:

Վացլավեկը մահացել է 2007 թվականին Պալո-ալտոյում գտնվող իր տանը: Մահվան պատճառ էր հանդիսացել սրտի հանկարծակի կանգը[5]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիայում Վացլավեկը համագործակցում է Գրեգորի Բեյթսոնի և նրա թիմի հետ: Վերջիններս զբաղված էին, այսպես կոչված, երկակի հաղորդակցության ուսումնասիրությամբ, որը հանդիսանում է շիզոֆրենիայի տեսություններից մեկը: Այն իրենից ներկայացնում է մի այնպիսի հաղորդակցական իրավիճակ, որի դեպքում անհատը ստանում է մի ինֆորմացիա, որն իր մեջ ներառում է երկու կամ ավելի տեղեկատվություն: Ընդ որում, դրանք բոլորն իրար հակասող և միևնույն ժամանակ բացառող են: Այսպիսով, ինֆորմացիա ստացողն ընկնում է շփոթմունքի մեջ: Ահա, այս ուսումնասիրությունն էլ հետագայում հաղորդակցման տեսության հիմնաքարը հանդիսացավ: Վացլավեկը նաև զարգացրել է արմատական կառուցողականության տեսությունը և մանրամասն ուսումնասիրություններ է կատարել ընտանեկան թերապիայի ոլորտում[5][8]:

Փոխազդեցության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վացլավեկը լայնամասշտաբ ուսումնասիրություններ է կատարել, թե ինչպես է ընտանիքի ներսում տեղի ունենում հաղորդաակցությունը: Նա հաղորդակցման տեսության (առավել հայտնի որպես փոխազդեցության տեսություն) հինգ աքսիոմ է սահմանում: Կիբեռնետիկայի տեսանկյունից դիտարկելիս՝ փոխազդեցությունն իրենից ներկայացնում է մեկնաբանական տեսություն: Բոլոր հինգ աքսիոմները պարտադիր կերպով պետք է ներկա լինեն, որպեզի ունենանք լիարժեք հաղորդակցական գործընթաց, ինչպես նաև միմյանց հետ շփվելու ունակություն երկու անհատների կամ ընտանիքի բոլոր անդամների միջև: Երբ գործը հասնում է այս տեսությանը, բազմաթիվ անհամապատասխանություններ են առաջանում, քանի որ հաղորդակցությանը մասնակից բոլոր անդամները ՙՙ տարբեր լեզուներով են խոսում՚՚: Սա տեղի է ունենում, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական մոտեցումը և պատկերացումը հաղորդակցության վերաբերյալ: Փոխազդեցության տեսության հիմնական սկզբունքները կիբեռնետիկ բնույթ են գրում: Քանի որ ինֆորմացիան այս տեսության ուսումնասիրության առանցքային առարկան է, այն կապված է հաղորդակցական համակարգերի տարաբնույթ գործընթացների հետ: Հետևաբար այն սերտորեն առնչվում է մարդկային համակարգերի, օրինակ ընտանիքի, մեծ կազմակերպությունների և նույնիսկ միջազգային հարաբերությունների հետ[5][9]:

Ըստ փոխազդեցության տեսության հաղորդակցությունը հիմնված է այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում, և ոչ թե՝ ում հետ, որտեղ, երբ կամ ինչու է տեղի ունենում: Ուսումնասիրության ենթարկվել են ներքին առողջ հարաբերություններ ունեցող ընտանիքիները և միմյանց հետ շփման խնդիրներ ունեցող ընտանիքները: Համարվում է, որ մարդու անհատականությունը, բնավորությունը ձևավորվում են այլ մարդկանց հետ շփման արդյունքում[9]:

Փոխազդեցության տեսությունը պահանջում է հաղորդակցական կանոնների ցանց, որը կառավարում է ընտանեկան հոմեոստազը: Վերջինս, կարծես, ընտանիքի անդամների միջև ներքին, հաճախ անգիտակցական մակարդակում ձևավորված համաձայնություն լինի՝ ստատուս-քվոն պահպանելու համար: Անգամ եթե ստատուս-քվոն բացասական է, շատ բարդ է լինելու այն պահպանելը: Փոխազդեցության տեսաբանները հավատացած են, որ մենք չենք կարողանա գիտակցել այդ կործանարար դիմադրության իրական էությունը, եթե չհասկանանք Վացլավեկի առաջարկած աքսիոմները: Հետևյալ աքսիոմները կարող են բացատրել, թե ինչպես է տեղի ունենում թերհասկացումը, եթե հաղորդակցությանը մասնակիրց բոլոր անձինք չեն գտնվում «նույն գծի վրա»: Եթե այս աքսիոմներից մեկը խախտվում է, ողջ հաղորդակցությունը հնարավոր է ձախողվել: Բոլոր այս աքսիոմները բխում են Գրեգորի Բեյթսոնի աշխատություններից: Դրանց մեծ մասը զետեղված է «Քայլեր դեպի մտքի էկոլոգիան» (1972) աշխատությունում[9]:

Վացլավեկն առաջարկել է հետևյալ աքսիոմները ընտանեկան հոմեոստազը պահպանելու համար[9]՝

  • Մարդը չի կարող չհաղորդակցվել. յուրաքանչյուր վարքագիծ հաղորդակցման տեսակ է: Քանի որ յուրաքանչյուր վարքագիծ յուրօրինակ է, և չկա նույնի կրկնորդը, չհաղորդակցվելը դառնում է անհնար: Եթե նույնիսկ ինչ-որ մեկը խուսափում է հաղորդակցումից (ինչպես օրինակ ոչ վերբալ հաղորդակցության անգիտակցական օգտագործումը), դա էլ արդեն իսկ հաղորդակցման տեսակ է: Գոյություն ունի, այսպես կոչված, ախտանիշների ստրատեգիա: Դա մեր լռությունն է ուղված մի բանի, որը դուրս է մեր վերահսկողությունից, և դրա հետևանքով յուրաքանչյուր հաղորդակցման գոյությունը դառնում է հնարավոր: Դրա օրինակներն են դեմքի արտահայտությունները, թվային հաղորդակցությունը, լռությունը: Սրանք բոլորը ինֆորմացիա ստացողի կողմից կարող են դիտարկվել որպես նշաններ:
  • Յուրաքանչյուր հաղորդակցություն ունի բովանդակություն և հարաբերակցություն: Վերջինս լրացնում է առաջինին և հետևաբար դառնում է մետահաղորդակցություն: Բոլոր հաղորդակցությունները իմաստ և ինֆորմացիա են պարունակում: Այդ ինֆորմացիան հիմնված է այն փաստի վրա, թե խոսող անձը ինչպես է ուզում, որ իրեն հասկանան: Կարևոր է նաև, թե նա ինչպիսի հարաբերություններ ունի ինֆորմացիա ստացողի հետ: Հաղորդակցությանը մասնակից անձանց հարաբերությունները համարվում են ոչ վերբալ: Բովանդակությունն այն է, ինչ ասվել է: Այսինքն, այն վերբալ է: Որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչ է ասվել, հարկավոր է կարողանալ վերլուծել և՛ բովանդակությունը, և՛ հարաբերակցությունը: Փոխազդեցության հարաբերակցական ասպեկտը հայտնի է որպես մետահաղորդակցություն: Մետահաղորդակցությունը հաղորդակցության մասին հաղորդակցությունն է:
  • Հարաբերակցության բնույթը կախված է հաղորդակցության ընթացակարգի կետադրությունից: Ինֆորմացիա ուղարկողն ու ստացողը տարբեր կերպ են կառուցում հաղորդակցության հոսքը: Դրա միջոցով նրանք իրենց վարքագիծը և վերաբերմունքն են արտահայտում: Հաղորդակցությունը կետադրելը նշանակում է իրադարձությունների մի մասը որակել որպես պատճառ, իսկ մյուս մասը՝ հետևանք: Հաղորդակցության դեպքում, երբ մի բան տեղի է ունենում, ապա դրան ի պատասխան մեկ ուրիշն էլ է տեղի ունենում: Օրինակ, կինը տղամարդու հետ հարաբերություններում իրեն ընկճված է զգում: Հետևաբար տղամարդն իրեն մեղավոր է զգում: Սակայն այստեղ հարց է առաջանում՝ արդյոք կինը ընկճված է տղամարդու պատճառով, և արդյոք տղամարդն իրեն մեղավոր է զգում կնոջ ընկճվածության հետևանքով:
  • Մարդկային հաղորդակցությունը ներառում է և՛ թվային, և՛ հաղորդակցական մոդալայնություն: Այս աքսիումը վերաբերում է առաջին աքսիոմում նշված ոչ վերբալ հաղորդակցությանը և ախտանիշների ստրատեգիային: Այն հիմնականում կապված է հարաբերակցության ներսում տեղի ունեցող հաղորդակցության թվային բովանդակությանը:
  • Միջմարդկային հաղորդակցական ընթացակարգերը կա՛մ սիմետրիկ են, կա՛մ լրացական: Այս աքսիումը կարևորություն է տալիս մետահաղորդակցությանը, որը ներառում է երկու բաղկացուցիչ մասնիկներ՝ ինֆորմացիայի սիմետրիկ փոխանակում և լրացական փոխանակում: Սիմետրիկ փոխանակումը հիմնված է հաղորդակցվող անձանց հավասարության վրա: Մինչդեռ լրացական հաղորդակցությունը հիմնված է հաղորդակցվող անձանց հարաբերությունների տարբերության վրա: Այս ողջ իրավիճակում երեք տեսակի հարաբերություններ կարող են ձևավորվել: Հաղորդակցվող անձանցից մեկը փորձում է ամբողջությամբ կառավարել իրավիճակը: Երկրորդ հնարավոր տարբերակը հակառակ գործընթացն է: Տվյալ անձը ենթարկվում է մյուսին: Վերջին տարբերակն այն է, որ հաղորդակցվող բոլոր անձինք հավասար են, և, այսպիսով, իրավիճակը չեզոքանում է: Առաջին երկուսը լրացական հաղորդակցման տեսակին են պատկանում, իսկ վերջինը՝ սիմետրիկ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիեննային մատուցած ծառայությունների համար մեդալ
  • Վիկտոր Ֆրանկլի մրցանակ

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Վացլավեկ հանդիսանում է բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: Ստորև ներկայացված են նրա ուսումնասիրություններն ու հետազոտություններն ամփոփող գրքերը[10]՝

  • mit Janet H. Beavin und Don D. Jackson: Menschliche Kommunikation – Formen, Störungen, Paradoxien (Originaltitel: Pragmatics of Human Communication), Hans Huber, Bern 1969. (13., unveränderte Auflage. Hogrefe Verlag, Bern/ Göttingen 2016, ISBN 978-3-456-85745-9)(գերմ.)
  • mit John H. Weakland und Richard Fisch: Lösungen – Zur Theorie und Praxis menschlichen Wandels. Huber, Bern 1974, ISBN 3-456-80038-X.(գերմ.)
  • Wie wirklich ist die Wirklichkeit – Wahn, Täuschung, Verstehen. Piper, München 1976, ISBN 3-492-02182-4.(գերմ.)
  • Die Möglichkeit des Andersseins – Zur Technik der therapeutischen Kommunikation. Huber, Bern 1977, ISBN 3-456-80433-4. (Neuauflage 2002, ISBN 3-456-83895-6)(գերմ.)
  • Gebrauchsanweisung für Amerika – Ein respektloses Reisebrevier. Piper, München 1978, ISBN 3-492-02401-7.(գերմ.)
  • Die erfundene Wirklichkeit – Wie wissen wir, was wir zu wissen glauben? Piper, München 1981, ISBN 3-492-02581-1.(գերմ.)
  • Anleitung zum Unglücklichsein. Piper, München 1983, ISBN 3-492-02835-7.(գերմ.)
  • Vom Schlechten des Guten oder Hekates Lösungen. Piper, München 1986, ISBN 3-492-03085-8.(գերմ.)
  • mit Franz Kreuzer: Die Unsicherheit unserer Wirklichkeit – Ein Gespräch über den Konstruktivismus. Piper, München 1988, ISBN 3-492-20742-1.(գերմ.)
  • Münchhausens Zopf oder Psychotherapie und „Wirklichkeit“. Huber, Bern 1988, ISBN 3-456-81708-8.(գերմ.)
  • Vom Unsinn des Sinns oder vom Sinn des Unsinns. Picus, Wien 1992, ISBN 3-85452-315-7.(գերմ.)
  • Wenn du mich wirklich liebtest, würdest du gern Knoblauch essen – Über das Glück und die Konstruktion der Wirklichkeit. Piper, München 2006, ISBN 3-492-04942-7.(գերմ.)
  • Man kann nicht nicht kommunizieren. Huber, Bern 2011, ISBN 978-3-456-85029-0.(գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://data.bnf.fr/ark:/12148/cb11928939q
  2. http://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/histoire-d-universite.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118629549 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Andrea Köhler-Ludescher: Paul Watzlawick: Die Biografie. Die Entdeckung des gegenwärtigen Augenblicks. Huber, Bern 2014, ISBN 978-3-456-85412-0.(գերմ.)
  6. Alois Huber, André Höschele: Paul Watzlawick: Mensch, einer von uns beiden ist verrückt. Der Konterfei 008, Wien 2014, ISBN 978-3-9503749-7-1.(գերմ.)
  7. Watzlawick, Paul (Verfasser), Menschliche Kommunikation : Formen, Störungen, Paradoxien / Paul Watzlawick, Janet H. Beavin, Don D. Jackson. 2017.(գերմ.)
  8. Paul Watzlawick, Janet H. Beavin, Don D. Jackson: Menschliche Kommunikation. Formen, Störungen, Paradoxien. 11., unveränd. Auflage. Huber, Bern 2007.(գերմ.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 Mehnert, Ann-Kristin (Verfasser), Watzlawicks Axiome im Spannungsfeld interkultureller Kommunikation / Ann-Kristin Mehnert, 2016. 978-3-668-16780-3
  10. Paul Watzlawick - KATALOG DER DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK.(գերմ.)
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Փոլ Վացլավեկ հոդվածին