Զիգֆրիդ Մարկուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զիգֆրիդ Մարկուս
գերմ.՝ Siegfried Marcus
Marcus sitzend.jpg
Ծնվել էսեպտեմբերի 18, 1831(1831-09-18)[1][2]
Malchin, Mecklenburgische Seenplatte District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա
Մահացել էհունիսի 30, 1898(1898-06-30)[1] (66 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիա և Flag of Germany (1867–1919).svg Գերմանիա
Մասնագիտությունճարտարագետ և գյուտարար
Գործունեության ոլորտՄեքենաշինություն
Կայքsiegfried-marcus.de/english
Siegfried Marcus Վիքիպահեստում

Զիգֆրիդ Մարկուս (գերմ.՝ Siegfried Samuel Marcus, սեպտեմբերի 18, 1831(1831-09-18)[1][2], Malchin, Mecklenburgische Seenplatte District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա - հունիսի 30, 1898(1898-06-30)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա), հրեական ծագումով գերմանացի գյուտարար, ավտոմոբիլաշինության պիոներ: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բնակվելու ժամանակաշրջանում պատրաստել է բենզինային վառելանյութով աշխատող մի քանի ավտոմեքենա[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուսը ծնվել ու մեծացելէ Մեկլեմբուրգ-Շվերինի մեծ դքսության Մալխին քաղաքում, հրեա առևտրականի ընտանիքում: Տասներկու տարեկանից աշխատել է որպես մեխանիկի օգնական: Տասնյոթ տարեկանում աշխատանքի է անցել Սիմենս և Հալսկե ինժեներական ընկերությունում, որը հիմնականում զբաղված էր հեռագրալարեր անցկացնելով: 1852 թվականին Մարկուսը տեղափոխվել է Վիեննա, որտեղ սկզբնական շրջանում տեխնիկ է աշխատել ֆիզիկայի ինստիտուտի բժշկական ֆակուլտետում, այնուհետև դարձել է ֆիզիոլոգ պրոֆեսոր Կարլ Լյուդվիգի ասիստենտը: 1860 թվականին Զիգֆրիդ Մարկուսը բացել է մեխանիկական և էլեկտրական սարքերի ու պարագաների պատրաստման ու նորոգման իր սեփական արհեստանոցները[4]:

Նրա հիմնական գյուտերը վերաբերում են շարժիչներում այրման համակարգերի և հեռագրային վերահաղորդիչ սարքերի բարելավմանը:

Թաղվել է Վիեննայի բողոքականների Hütteldorf գերեզմանատանը, սակայն հետագայում նրա աճյունը տեղափոխվել է Ավստրիայի մայրաքաղաքի Կենտրոնական գերեզմանատուն և ամփոփվել «պատվավոր շիրիմ»-ում:

Մարկուսի արտոնագրերից մի քանիսի հակիրճ նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 33258, 10 սեպտեմբերի, 1861 թ. - «Ռելեի մագնիսի բարելավում»[5]
  • 2058, 6 հունիսի, 1872 թ. -«Վառելանյութն օդին միախառնելու հարմարանք»[6]
  • 286030, 2 հոկտեմբերի, 1883 թ. - «Գազով աշխատող շարժիչի բարելավում»[7]
  • 306339, 7 հոկտեմբերի, 1884 թ. - «Գազով աշխատող շարժիչներում էլեկտրական բռնկման հարմարանք»[8]

Կայսերական նավատորմի նավապետ Էմիլ ֆոն Վոլգեմուտին զուգահեռ՝ Մարկուսը հայտնագործել է նավերի թնդանոթների արկերի արձակման էլեկտրական սարք[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Энциклопедия Брокгауз (нем.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Siegfried Marcus - GERMAN INVENTOR (անգլ.)
  4. https://www.asme.org/about-asme/who-we-are/engineering-history/landmarks/203-siegfried-marcus-car%7Ctítulo=Siegfried Marcus Car|fechaacceso=|autor=|enlaceautor=|fecha=|idioma=|sitioweb=|editorial=}}
  5. Report of the Commissioner of Patents, Volume 1, Published 1863, page 494
  6. The London Gazette, Part 3 Publisher T. Neuman, 19 July 1872, page 3270
  7. Specifications and Drawings of Patents Relating to Electricity Issued by the U. S., Volume 33, Published 1885
  8. Specifications and Drawings of Patents Relating to Electricity Issued by the U. S., Volume 37, Published 1886
  9. «Electrical discharge of artillery on board men-of-war»։ Telegraphic Journal and Electrical Review 16: 442–443։ մայիսի 16, 1885 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alexandra Kuhn (Redaktion): Marcus-Wagen: Original und Replika; zum 175. Geburtstag von Siegfried Marcus = Marcus Car: Original and Replica, Marking the 175th Anniversary of the Birth of Siegfried Marcus, herausgegeben vom Technischen Museum Wien 2006, OCLC 601068926.
  • Norbert Böttcher: Siegfried Marcus: bedeutender Ingenieur und vielseitiger Erfinder; vom mecklenburgischen Malchin nach Wien, Herausgegeben von Stiftung Neue Synagoge Berlin, Centrum Judaicum, Hentrich und Hentrich, Teetz 2005, ISBN 3-933471-84-2 (= Jüdische Miniaturen, Band 26).
  • Horst Hardenberg: Siegfried Marcus. Mythos und Wirklichkeit. Delius Klasing, Bielefeld 2000, ISBN 3-7688-1266-9 (= Harry Niemann, Armin Hermann (Hrsg.): Wissenschaftliche Schriftenreihe des DaimlerChrysler-Konzernarchivs, Band 3).
  • Helmuth Grössing (Hrsg.): Autos, Fahrer, Konstrukteure. Erasmus, Wien 2000, ISBN 3-9500624-5-9
  • Hans Seper, Martin Pfundner, Hans Peter Lenz: Österreichische Automobilgeschichte. Eurotax, Wien 1999, ISBN 3-905566-01-X
  • Ursula Bürbaumer: Das erste Auto der Welt? Erasmus, Wien 1998, ISBN 3-9500624-2-4
  • Alfred Buberl: "Die Automobile des Siegfried Marcus." Edition Tau, Wien 1994, ISBN 3-900977-49-6.
  • Hans Seper: Damals als die Pferde scheuten; die Geschichte der österreichischen Kraftfahrt. Österreichischer Wirtschaftsverlag, Wien 1968
  • Gustav Goldbeck: Siegfried Marcus, ein Erfinderleben. VDI, Düsseldorf 1961, OCLC 3317795.
  • Erich Kurzel-Runtscheiner - Technisches Museum für Industrie und Gewerbe in Wien Siegfried Marcus, Druck der östereichischen Staatsdruckerei, Vienne, 1930
  • Hans Seper - Damals, als die Pferde scheuten, Österreichischer Wirtschaftsverlag, Vienne, 1968
  • Horst Hardenberg, Ursula Bürbaumer - Siegfried Marcus. Mythos und Wirklichkeit, collection, Wissenschaftliche Schriftenreihe des DaimlerChrysler Konzernarchivs|numéro dans collection=3, éditeur Delius & Klasing Verlag, Bielefeld, 2000
  • Hergé Jacques, Martin - L'histoire de l'automobile des origines à 1900, editeur=Casterman puis Septimus, 1953, réimpression 1981
  • Chromos Voir et Savoir - L'Automobile - Tome 1 (Des origines à 1900) - Série 6 - n° 26 - Voiture à benzine de Siegfried Marcus (1888–89 - Autriche) (Chromo de 1954, dessin Jacques Martin)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]