Բուտրինտ ազգային պարկ
Ստեղծում | 2000, 2013 | |
---|---|---|
IUCN protected areas category | IUCN category II: National Park | |
Երկիր | Ալբանիա | |
Վարչատարածքային միավոր | Վլյորա | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Աշխարհագրական կոորդինատներ | 39°44′46″N 20°1′13″E | |
Significant place | Սարանդա | |
Visitors per year | 55 000 | |
Մակերես | 9424,4 հեկտար | |
Պաշտոնական կայք | link |
Բուտրինտ ազգային պարկ (ալբ․՝ Parku Kombëtar i Butrintit), ազգային պարկ Ալբանիայի հարավում՝ Վլյորայի գավառի Սարանդա առողջարանային քաղաքից 18 կմ հարավ։ Այգին զբաղեցնում է 9424 հեկտար (94244 կմ²) տարածք և ներառում է բլուրներ՝ քաղցրահամ ջրերի լճերով, խոնավ տարածքներով, աղի ճահիճներով, բաց հարթավայրերով, ճահիճներով և կղզյակներով։ Այգում կան ավելի քան 1200 պահպանվող կենդանիներ և բույսերի տեսակներ։ Պահպանվող տարածքները ներառում են Բուտրինտի լիճը և ծովածոցը, Վիվարի նեղուցը, Քսամիլի կղզիները և թանգարան-արգելոցը, հնագույն Բուտրինտ քաղաքը։
Գտնվում է Կորֆու նեղուցի արևելյան ափին՝ երկրի հարավում, թերակղզով ձգվում է այնպես, որ այն շրջապատված է Բուտրինտ լճով և Վիվարի նեղուցով։ Նեղուցը միացնում է լիճը Հոնիական ծովի հետ նեղ ցամաքալեզվակով։ Լինելով ծովի անմիջական հարևանությամբ՝ պարկը կրում է միջերկրածովյան կլիմայի ազդեցությունը՝ մեղմ ձմեռներ, տաք և չոր ամառներ[1]։ Ազգային պարկի ամենակարևոր մասը Բուտրինտի հնագիտական վայրն է հնագույն քաղաքի տեղում, որը հայտնվել է երկաթի դարում և ավերվել ու լքվել միջնադարում․ պահպանվել են քաղաքի պարիսպները, ուշ հնաոճ մկրտարանը, մեծ բազիլիկը, հռոմեական թատրոնը և երկու ամրոց։ Քաղաքը գտնվում է անտառապատ տարածքում, բարդ էկոհամակարգով՝ կախված է լճից և նեղուցից։ Բնության և մշակութային հուշարձանների համադրությունը Բուտրինտը դարձնում է եզակի վայր Ալբանիայում։
Բնության պահպանության միջազգային միությունը Բուտրինտը դասում է որպես ազգային պարկ (II կատեգորիա), իսկ 1992 թվականից Բուտրինտի ազգային պարկը և թանգարան-արգելոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ռամսարի համաժողովի համաձայն ծովածոցը դասակարգվում է որպես միջազգային նշանակության ջրաճահճային տարածք[2]։ Բուտրինտ լիճը դասակարգվում է որպես հիմնական թռչնաբանական և բուսաբանական տարածք՝ որպես թռչունների և բույսերի տարբեր տեսակների համար միջազգային նշանակության տարածք[3][4]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուտրինտի ազգային պարկը ստեղծվել է Ալբանիայի մշակույթի նախարարության 2000 թվականի մարտի 2-ի թիվ 82 որոշմամբ՝ նպատակ ունենալով պահպանել բնական էկոհամակարգը և ռելիեֆը, բուսական և կենդանական աշխարհը, նրանց կեցավայրերը և մշակութային ժառանգությունը[5]։ Պարկի ներկայիս տարածքը օրենսդրությամբ հաստատվել է 2005 թվականին[6]։ Կառավարումն իրականացվում է Ալբանիայի շրջակա միջավայրի նախարարությանը կից Սարանդայում գտնվող տնօրինության կողմից։ Պարկը մշակութային կառավարման կարևոր կենտրոն է և մշակութային ժառանգության պահպանման օրինակ։
Պարկի ստեղծմանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման միջազգային հետազոտական կենտրոնը և Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը` նպատակ ունենալով ստեղծել մշակութային ժառանգության նշանակալի աղբյուր։ Ալբանիայի տեղական համայնքներն ու ազգային կազմակերպությունները նույնպես ներգրավված են եղել ալբանական այլ ազգային պարկերի համար իդեալական մոդել ստեղծելու աշխատանքներում։ 2005 թվականին Բուտրինտ հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ալբանական հասարակության ջանքերի շնորհիվ Բուտրինտի ազգային պարկը հանվել է վտանգված համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկից։ Ներկայումս այն հանդիսանում է խոշոր հնագիտական կենտրոն և բնության պահպանության դպրոց՝ Ալբանիայի Հուշարձանների հնագիտության ինստիտուտի, Բուտրինտ հիմնադրամի, մի շարք արտասահմանյան համալսարանների և միջազգային կազմակերպությունների աջակցության շնորհիվ։ Գործում է ակտիվ մշակութային և ժամանցային ծրագիր։ 2010 թվականին Բուտրինտ ազգային պարկի անաղարտ տեսքը պահպանելու համար Ալբանիայի իշխանությունները Կսամիլ կղզիներում քանդել են ավելի քան 200 ապօրինի շինություններ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուտրինտ ազգային պարկի տարածքը կազմում է 9424,4 հեկտար (94,244 կմ²), այն գտնվում է Ալբանիայի հարավ-արևմտյան Վլորա շրջանում, Հոնիական ծովի ափին՝ 39-րդ և 44-րդ զուգահեռների և 20-րդ և 21-րդ միջօրեականների միջև։ Սարանդայից մինչև արգելոց-թանգարան 18 կմ հեռավորության վրա է գտնվում բուն Բուտրինտը` ալբանա-հունական սահմանից մի քանի կիլոմետր հյուսիս։ Համաձայն Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ այգին պատկանում է միջերկրածովյան կլիմային (Csa և Csb տիպեր) և աչքի է ընկնում անձրևոտ ձմեռներով և չոր, շոգ ամառներով։ Հոնիական ափի ալբանական մասում գտնվող պարկում տարեկան տեղումները հասնում են մինչև 1500 մմ։
Բուտրինտը հանդիսանում է բազմազան ջրագրական ցանցի մի մասը, որը կազմված է մի քանի գետերից, ծովածոցերից և լճերից։ Գետերը փոքր են, բայց զառիթափ, ջրի ծավալը բավականին մեծ է[7]։ Պարկի հյուսիս-արևմուտքում գտնվում է Բուտրինտ լիճը, հարավ-արևելքում՝ Բուֆի, հյուսիսում՝ Բիստրիցա գետը, արևմուտքում՝ Մայլ լեռը, հարավում՝ Պավլո գետը[7]։ Բուտրինտ լիճը ամենամեծն է ազգային պարկում, տեկտոնական ծագում ունի, նրա ջրային ռեժիմը բնորոշ է ափամերձ ծովածոցին։ Լճի երկարությունը 7,1 կմ է, լայնությունը՝ 3,3 կմ, մակերեսը՝ 16,3 կմ²[8]։ Լճի լիմնոլոգիան բաժանված է երկու շերտի՝ հաշվի առնելով էվտրոֆիկ միտումներով մեզոտրոֆիկ ջրերը։ Վիվարի նեղուցը միացնում է լիճը Հոնիական ծովի հետ[7]։ Բուֆի լիճը գտնվում է Ադրիատիկ ծովի մակարդակից 2 մ բարձրության վրա, Բուտրինտից հարավ-արևելք (լճի ընդհանուր մակերեսը կազմում է 83 հեկտար), նրա ջրերը նախկին նեղուցով միանում են Բուտրինտ լճին[7]։
Կենսաբանական բազմազանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր երկրաբանական և հիդրոլոգիական պայմանների և տարբեր կեցավայրերի խճանկարային բաշխվածության պատճառով այգու գտնվելու վայրը բուսական և կենդանական աշխարհի բազմազանության պատճառներից մեկն է։ Բուսաշխարհագրական առումով պարկի տարածքը պատկանում է Իլիրական սաղարթավոր Պալեարկտիկայի մերձարևադարձային անտառների ցամաքային էկոշրջանին։ Առանձնահատուկ ազդեցություն ունի ջրային ռեսուրսների առատությունը՝ գետեր, լճեր և ճահիճներ։ Պարկի բուսական աշխարհը բաղկացած է 800-900 տեսակից (Ալբանիայի բոլոր բուսատեսակների 27%-ը)[9]։
Ափամերձ ծովածոցները ժայռոտ են, բազմաթիվ ստորջրյա ծվարատեղերով (ջրի խորությունն ավելի մեծ է, քան այլ վայրերում)[9], այստեղ աճում են եղեգներ և լայնատերև որձախոտեր[9]։ Կան նաև ստորջրյա մարգագետիններ, որտեղ աճում են մշտադալար ծովախոտեր և ռոպիա երկարաբեղիկներ։ Մշտադալար անտառները զբաղեցնում են տարածքի մեծ մասը, հատկապես Սոտիրայի հարավային և արևելյան լանջերին[9]։ Կան երեք տարբեր բուսական գոտիներ. այսպես, ծառերի մակարդակում գերակշռում են կաղնին և ազնվական դափնին, հանդիպում են նաև թեղի խցանային, հացենի սրապտուղ և վալոնյան կաղնի, մանր բույսերի մակարդակում հանդիպում են մոշը, ալոճենին, մշտադալար մասրենին, սովորական բաղեղը և մանուշակագույն մամրիչը։ Բուսական մակարդակում աճում են դեղատու ծնեփակը, կաթնախոտը, գարնանային թզարմատըը և սովորական արենածաղիկը։
Ծովի ափամերձ հատակին աճում է օվկիանոսային ծովախոտը (Ստիլո հրվանդանից մինչև Չուկայի նեղուց) և ծաղկային ծովախոտը, իսկ փոքր օձախոտը՝ Պավլո գետի գետաբերանում[9]։ Ջրի աղիությունը և ժայռոտ տեղանքը այդ տարածքի բուսական աշխարհի ցածր բազմազանության պատճառներից մեկն են, այնտեղ հիմնականում հանդիպում են ծովային սամիթը, սիզախոտը և ոսկե սամֆիրը[9]։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկի բնական միջավայրերում և էկոհամակարգերում հաշվառված են կենդանական աշխարհի ավելի քան 400 ներկայացուցիչներ՝ 39 տեսակ կաթնասուններ, 246 տեսակ թռչուններ, 25 տեսակ սողուններ, 10 տեսակ երկկենցաղներ և 105 տեսակ ձկներ։ Կաթնասուններից 14-ը ճանաչված են որպես վտանգված տեսակներ[10]։ Անտառային տեղանքի եզրին և պարկի բաց սարալանջերին ապրում է քարակզաքիսը, հարթավայրերում՝ սովորական շնագայլն ու սովորական աղվեսը, իսկ եվրասիական գայլը պարկում հայտնվում է միայն ձմռանը։ Կարևոր է առուներում և լճերում հանդիպող ջրասամույրների առկայությունը, այդ տեսակը գտնվում է պաշտպանության տակ[11]։
Ափամերձ ջրերում հանդիպում են դելֆինների երեք տեսակներ՝ խոշոր դելֆինը, սպիտակակող դելֆինը և գծավոր դելֆինը[10][12]։ Պարկը համարվում է ճերմակափոր փոկի վերջին բնական միջավայրերից մեկը, որը հանդիպում է ափամերձ ժայռերի վրա և քարանձավներում[13][14][15]։ Ափամերձ ջրերում հաճախ կարելի է հանդիպել կրիաների[10]․ այստեղ ամենատարածված տեսակներն են խոշորագլուխ և հաստամաշկ կրիաները, որոնք նույնպես համարվում են անհետացող տեսակներ համաձայն Ալբանիայի իշխանությունների հայտարարության[12][16]։
Պարկում հանդիպում են շուրջ 246 տեսակի թռչուններ[10], որոնցից շատերը պարկի կենդանական աշխարհի մշտական ներկայացուցիչներն են, իսկ մյուսները միայն պատահաբար են հանդիպում այստեղ Ադրիատիկով անցնելիս[17][18]։ Ամենատարածված թռչնատեսակներից են քարարծիվը, սապսանը, եվրոպական քարակաքավը, սովորական պիրոլը և մեծ ճուռակը, որոնք ձմեռում են Հոնիական ափին։ Կարմրագլուխ սուզաբադը, մեծ ձկնկուլը, մեծ սուզակը, սև փարփարը և սովորական որորը սնունդ են փնտրում և հանգրվանում ջրառատ և ճահճային տարածքներում։ Լողաբզեզներն օգտագործվում են եղեգնահավի, ջրահովվիկների, դաշտային մկնաճուռակների, ճահճահավի, եղեգնահավի և սովորական դաշտահավերի կողմից։ Ճահիճներում իրենց համար կեր են գտնում փոքրիկ սպիտակ ձկնկուլը, մոխրագույն քարադրը, ոսկեփայլ քարադրը և սևակտուցը։ Ափամերձ ճահիճներում ապրում են այնպիսի թռչուններ, ինչպիսիք են՝ մեծ արորիկը, կարմրաոտ կտցարը և խայտաբղետ որորը։
Արձանագրվել է երկկենցաղների 10 տեսակ, թեև նրանց թիվը բավականին մեծ է, դրանք բնակվում են անտառներում և թփուտներում[10]։ Առավել տարածված են հրային սալամանդրը, կատարավոր տրիտոնը, սովորական դոդոշը և հունական դոդոշը։ Պարկի տարածքում առկա է սողունների 25 տեսակ՝ ավելի շատ, քան տարածաշրջանի ցանկացած այլ պահպանվող տարածքում։ Դրանք են եռաշերտ մողեսը, իլիկաօձը և էսկուլապ սահնօձը[10]։ Կան նաև ձկների 105 տեսակ[10]. առավել տարածված են լոբանը, երկայնաձուկը, հաստաշուրթ երկայնաձուկը, գետային օձաձուկը, եվրոպական ձողաձուկը և ոսկեգույն ծածանը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուտրինտի հարուստ պատմությունն իր հետքն է թողել պարկում։ Ճարտարապետական ամենակարևոր հուշարձաններից են թատրոնը, Դիոնիսոսի զոհասեղանը, հավերժահարսը, հռոմեական բաղնիքները, գիմնազիան, ֆորումը, ջրանցույցը, Միներվայի և Ասկլեպիոսի տաճարները, Առյուծների դարպասը և մկրտարանը, որոնք 1992 թվականին ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգություն։ Բոլորից լավ պահպանվել է թատրոնը, որը գտնվում է միջնաբերդի կողքին և նայում է դեպի Վիվարի նեղուց։ Թատրոնը կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարում (ենթադրաբար ավելի հին ու փոքր թատրոնի պատերի վրա)։ Հռոմեական ժամանակներում այն մի քանի անգամ վերակառուցվել է, թատրոնի երկու մուտքերի վերևում օթյակներ են կառուցվել հարուստ և ազնվական մարդկանց համար, ավելին, թատրոնը կարող էր տեղավորել քաղաքի բնակչության զգալի մասին։
Ալի փաշայի Թեպելենյան ամրոցը կառուցվել է Վիվարի նեղուցի գետաբերանին գտնվող փոքրիկ կղզում, այն կոչվել է ի պատիվ Ալբանիայի տիրակալ Ալի փաշա Թեպելենսկու, ով ղեկավարել է Օսմանյան կայսրության Յանինա Փաշալիկը և փորձում էր դուրս մղել Ալժիրի դեյերին Միջերկրական ծովից։ Ամրոցը ուղղանկյուն տեսք ունի՝ ատամնաձև պատերով, անկյուններում կան կլոր աշտարակներ, որտեղ տեղադրված են եղել թնդանոթներ և երկու քառակուսի աշտարակներ՝ հրակնատներով։ Առյուծի դարպասը քաղաքի վեց մուտքերից մեկն է, որը կառուցվել է մ.թ.ա. 4-րդ դարում, վիմագիր արձանագրություններում պատկերված է առյուծ (քաղաքի բնակիչների խորհրդանիշը), որը պատրաստվում է ուտել ցուլին (քաղաքը պաշարող թշնամիների խորհրդանիշը)։ Դարպասը ունի նեղ անցում, որը թույլ է տալիս միաժամանակ անցնել միայն մի քանի մարդու։ Պարկի արևմուտքում գտնվում են Քսամիլ ժայռոտ կղզիները, որտեղ կարելի է հասնել միայն նավակներով, երկու կղզիները միացված են նեղ ցամաքալեզվակով, իսկ մոտակայքում կարելի է տեսնել մեծ դելֆիններ և սովորական դելֆիններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «BUTRINT NATIONAL PARK MANAGEMENT PLAN». academia.edu (անգլերեն). էջեր P. 33. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}
:|pages=
has extra text (օգնություն) - ↑ Ramsar (2010 թ․ օգոստոսի 4). «The list of wetlands of international importance» (PDF) (անգլերեն). Ramsar. էջեր P. 5. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
:|pages=
has extra text (օգնություն) - ↑ BirdLife International. «Lake Butrinti». datazone.birdlife.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ IUCN, World Wide Fund for Nature, Plantlife. «Important Plant Areas of the south and east Mediterranean region» (PDF). portals.iucn.org (անգլերեն). էջեր P. 75. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}
:|pages=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «PER SHPALLJEN PARK KOMBETAR NE MBROJTJE TE SHTETIT TE ZONES ARKEOLOGJIKE TE BUTRINTIT» (PDF). imk.gov.al (ալբաներեն). էջեր С. 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «VENDIM Nr.693, Datë 10.11.2005 PËR SHPALLJEN E KOMPLEKSIT LIGATINOR TË BUTRINTIT "PARK KOMBËTAR"». Albanian Ministry of Environment, Forests and Water Administration. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «BUTRINT NATIONAL PARK MANAGEMENT PLAN» (PDF). researchgate.net (անգլերեն). էջեր 34–35. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Human – climate interactions in the central Mediterranean region 2 during the last millennia: The laminated record of Lake Butrint» (PDF). Digital.csic.es (անգլերեն). էջեր P. 7. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}
:|pages=
has extra text (օգնություն) - ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «BUTRINT NATIONAL PARK MANAGEMENT PLAN» (PDF). academia.edu (անգլերեն). էջեր 36–43. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «BUTRINT NATIONAL PARK MANAGEMENT PLAN» (PDF). academia.edu (անգլերեն). էջեր 43–74. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Alessandro Balestrieri, Simone Messina, Francesca Pella, Claudio Prigioni, Nicola Saino, Mauro Fasola. «Eurasian otter Lutra lutra in developing countries: a resurvey of Albania 22 years after the fall of communism» (PDF). cambridge.org (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 12,0 12,1 Ferdinand Bego, Jamarber Malltezi. «Ecotourism opportunities and challenges in Butrint, Albania, a unique UNESCO and Ramsar site» (PDF). jcronline.org (անգլերեն). Tirana. էջեր P. 6.
{{cite web}}
:|pages=
has extra text (օգնություն) - ↑ «DISTRIBUTION OF MAMMALS IN ALBANIA». italian-journal-of-mammalogy.it (անգլերեն). էջեր P. 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}
:|pages=
has extra text (օգնություն) - ↑ Lefter KASHTA, Sajmir BEQIRAJ, Virginie TILOT, Violeta ZUNA, Eno DODBIBA. «THE FIRST MPA IN ALBANIA, SAZANI ISLAND – KARABURUNI PENINSULA, AS A REGIONAL PRIORITY CONSERVATION AREA FOR MARINE BIODIVERSITY» (PDF). zrsvn.si (անգլերեն). էջեր P. 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}
:|pages=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Protected area gap assessment, marine biodiversity and legislation on marine protected areas» (PDF). undp.org (անգլերեն). էջեր P. 32. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite web}}
:|pages=
has extra text (օգնություն) - ↑ Michael Bright 1001 Natural Wonders You Must See Before You Die. — Book Sales, 2017. — С. 448. — ISBN 9780785835837
- ↑ Euronatur. «Adriatic Flyway». euronatur.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Euronatur. «ADRIATIC FLYWAY - BIRD CONSERVATION ON THE BALKANS» (PDF). euronatur.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.