Թեղի խցանային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեղի խցանային
Թեղի խցանային
Թեղի խցանային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Թեղազգիներ (Ulmaceae)
Ցեղ Թեղի (Ulmus)
Տեսակ Թեղի խցանային (U. minor)
Միջազգային անվանում
Ulmus minor
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status none DD.svg
Տվյալների անբավարարություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թեղի խցանային (լատ.՝ Ulmus suberosa Moene), թեղազգիների ընտանիքի, թեղի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է՝ մինչև 20 մ բարձրությամբ և 1,5 մ բնի տրամագծով, խիտ, վրանաձև, սաղարթով։ Կեղևը մոխրասևավուն է, հաճախ խցանային ելուստներով։ Ընձյուղները մերկ են, կարմրագորշավուն կամ գորշավուն։ Տերևները հակառակ-ձվաձև են, անհավասար-կլորավուն հիմքով, ատամնաեզր։ Ծաղիկներն աննշան են։ Թևապտուղները հակառակ-ձվաձև են, 1,5-2,0 սմ երկարությամբ, 1-1,4 սմ լայնությամբ։ Ծաղկում է մարտ-ապրիլին: Պտուղները հասունանում են մայիսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Եվրոպական մասում, Ղրիմում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Ապարանում, Արարատյան դաշտի Նախալեռնային գոտում, Վայքում, Ջանգեզուրում, Մեղրիում: Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիներում, կաղնեբոխային անտառների եզրերին, թՓուտների մեջ, գետահովիտներում։ Խցանային թեղին բավականին պահանջկոտ բույս է։ Գերադասում է խոր, սննդանյութերով հարուստ սևահողեր, առատ խոնավություն, լուսավոր պայմաններ։ Բավականին ցրտադիմացկուն է։ Հաճախ է վարակվում հոլանդական հիվանդությամբ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բոլորի հետ միասին խցանային թեղին լավ է դիմանում քաղաքի անբարենպաստ պայմաններին՝ ծխին, գազերին, փոշուն։ Միաժամանակ լավ է տանում կարճատև երաշտը։ Այդ է պատճառը, որ այս ծառատեսակը հաջողությամբ է օգտագործվում բնակավայրերի կանաչապատման բնագավառում։ Ապրում է մինչև 200 տարի, ընդ որում բունը չի փտում։ Սկսում է պտղաբերել 12-13 տարեկան հասակից, ամեն տարի առատորեն։ Բնափայտը ամուր է, ճկուն։ Օգտագործվում է անիվներ, կահույք, մեքենաների և նավի ստորջրյա մասեր պատրաստելու համար։ Լավ ածուխ է առաջացնում։ Մոխիրը օգտագործում են պոտաշ ստանալու համար։ Կեղևում մեծ քանակությամբ դաբաղանյութեր է պարունակում։ Էկոլոգիական խումբը՝ X: Մշակության հավանական շրջանները՝ 3, 7-10, 12-13, 17-21, 22-28:[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 146։