Կարմրաոտ կտցար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրավոտ կտցար
Կարմրաոտ կտցար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդարդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Մորակտցարներ
Տեսակ Կարմրավոտ կտցար
Լատիներեն անվանում
Tringa totanus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմրաոտ կտցար (լատին․՝ Tringa totanus), մորակտցարների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարկարություը 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 59-66 սմ։ Կտուցը սև է, հիմքը՝ նարնջագույն-կարմիր։ Թռչելիս մեջքի հետին մասը, գոտկատեղը, թևավերևի հետին եզրը սպիտակ են, ոտքերը՝ նարնջագույն-կարմիր։ Բնադրման շրջանում մոխրագույն-դարչնագույն է, գլուխը, մարմինը ներքևից՝ մուգ դարչնագույն՝ խիտ խայտերով։ Հետբնադրման շրջանում վերևից մոխրագույն է, կուրծքը՝ մոխրավուն։ Զգույշ է, հաճախ առաջինն է ազդարարում վերահաս վտանգը։ Լավ տեսանելի է ու ճանաչելի բնորոշ սրնգային ձայների շնորհիվ։ Բնակվում է լճափերին, ճահճուտներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատյան դաշտի լճակներում ու ճահճուտներում հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում։ Բները հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից մայիսի վերջ։ Բույնը ոչ խորը փոսիկ է (տրամագիծը՝ 90-120 սմ)՝ մի քանի խոտաբույսերի ցողուններից ու թփերից, անփույթ դասավորված։ Բնադրում է գետնին։ Հաճախ ձվադրում է առանց բույն պատրաստելու, ուղղակի գետնին՝ արևի ճառագայթներից չպաշտպանված։ Դնում է 44 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ դարչնագույն պտերով 3-4 ձու։ Թարմ փետրածածկով երիտասարդ անհատները հանդիպում են հուլիս-օգոստոսին։ Ուշացած բնադրման դեպքում մի քանի օրական նորելուկ ձագերը ծնողների հսկողությամբ կարող են հանդիպել օգոստոսի սկգբին։ Սովորաբար կազմում են զույգեր կամ փոքր խմբեր (1-30 թռչուն), առանձին դեպքերում դրանք կարող են միավորվել (մինչև 300 թռչուն)։ Որպես սիրողական և մարզական որսատեսակ՝ առանձին հետաքրքրություն չի ներկայացնում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]