30-150 սմ բարձրությամբ, հաստ փայտացող արմատով բազմամյա խոտաբույս է։ Սրտաձև հիմքով, նստադիր, մանր ատամնաեզր, նշտարաձև տերևները դասավորված են ուղղաձիգ կողավոր ցողունի վրա։ Վեց պսակաթերթիկներով գեղեցիկ ծիրանի ծաղիկները հավաքված են երկար հասկանման ծաղկաբույլերում։ Պտուղը քառանիստ երկփեղկանի տուփիկ է[1]։
Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում, խոնավ վայրերում, առուների և ճահիճների ափերին։ Մեղրատու և գեղազարդային բույս է։ Հարմար է առուներն ու լճակները կանաչազարդելու համար[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են տերևները, ցողունները, ծաղիկներն ու արմատները։ Ծաղիկներից ստանում են խմորեղենների պատրաստման մեջ կիրառվող սննդային ներկ։ Արմատներն օգտագործում են դաբաղելու և գործվածքները դարչնագույն ներկելու համար[1]։