Արենախոտ
| Արենախոտ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մրտենածաղկավորներ (Myrtales) |
| Ընտանիք | Արենախոտազգիներ (Lythraceae) |
| Տրիբա | Lythreae |
| Ցեղ | Արենախոտ (Lythrum) L., 1753 |
Արենախոտ (լատիներեն՝ Lythrum), արենախոտազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ արենախոտ մշտիկատերև (L. hissopifolia ), արենախոտ կտավատատերև (L. linifolium ), արենախոտ ճիպոտանման (L. virgatum ), արենախոտ ուռատերև (L. salicaria )։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը մերկ է կամ թույլ խավոտ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 50-100 սմ։ Տերևները նեղ նշտարաձև են, վերինները՝ հերթադիր, ստորինները՝ հակադիր։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկը՝ վարդածիրանագույև, ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ, երկբուն տուփիկ է։ Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր։ Բույսի և արմատների պատրաստուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես հակաբորբոքային միջոց։ Մեղրատու և գեղազարդիչ է։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Սյունիքի, Կոտայքի, Արարատի մարզերի ճահճոտ, գերխոնավ վայրերում, գետերի, լճերի ափերին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արենախոտ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արենախոտ» հոդվածին։ |
| ||||||||||
|