Մեծ ճուռակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեծ ճուռակ | |
Մեծ ճուռակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
Ցեղ | Buteo |
Տեսակ | Մեծ ճուռակ (B. buteo) |
Միջազգային անվանում | |
Buteo buteo | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Մեծ ճուռակ, (լատին․՝ Buteo buteo), ճուռակների ընտանիքի թռչուն։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նստակյաց է, տարածված։ Մարմնի երկարությունը՝ 51-57սմէ, թևերի բացվածքը՝ 113-128 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,2 կգ։ Լայն թևերով գիշատիչ թռչուն է, մարմնի գույնը ներքևից խիստ փոփոխական է՝ դարչնագույնից շիկակարմիր, շիկակարմիր - սպիտակ։ Բաց գույնի անհատների մարմինը ներքևից զոլավոր է, կրծքին կա սպիտակավուն շերտ, պոչի հիմքում՝ բազմաթիվ նեղ զոլեր, դաստակաբիծն ավելի ցայտուն է։ Երիտասարդի պոչի և երկրորդային փետուրների ակնառու երիզաշերտը բացակայում է։ Չուի ընթացքում հաճախ հանդիպում է երամներով։ Կանգը օդում անվստահ է։ Որսի վրա հարձակվում է բարձրությունից կամ հետապնդում է թռիչքի ընթացքում և անվրեպ որսում գետնին։ Բնակվում է տափաստաններում, ճահճուտներում, գետահովիտներում, անտառներում, աղբանոցներում։ Սնվում է կրծողներով, այլ մանր կենդանիներով, միջատներով, լեշերով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրազույգերը հավանաբար մշտական են ողջ կյանքի ընթացքում։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են ապրիլին։ Բույնը հարթակ է՝ ճյուղերից։ Բնադրում է ծառերին, հազվադեպ՝ ժայռաքիվերին, անտառապատ տարածքներում։ Դնում է 55 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2-4 ձու։ Հիմնականում թխսակալում է էգը՝ 32-33 օր։ Ձագերը ձվից դուրս են գալիս մայիսի վերջից հունիսի 1-ին կեսը, բնից հեռանում են հուլիսի 1-ին տասնօրյակից ամսվա վերջին, երբ արդեն ունակ են անթերեր թռիչքի։ Օգտակար է. ոչնչացնում է մանր կրծողներին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Museum specimen
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ճուռակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ճուռակ» հոդվածին։ |
|