Հացենի սրապտուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացենի սրապտուղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթազգիներ
Ցեղ Հացենի
Տեսակ Հացենի սրապտուղ Հայաստանի դենդրոֆլորա, հատոր 2, էջ 241
Լատիներեն անվանում
Fraxinus oxycarpa Willd լատիներենը
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Հացենի սրապտուղ լատին․՝  Fraxinus oxycarpa Willd լատիներենը, Ձիթազգիներ ընտանիքի, Հացենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է' 20—30 (երբեմն' 40) մ բարձրությամբ և մինչև 1,3 մ բնի տրամագծով։ ճյուղերը կանաչավուն են, բաց մոխրավուն կամ դեղնավուն։ Բողբոջները գորշ են, մոխրագորշավուն, մանր։ Տերևները կազմված են 5—11 տերևիկներից, որոնք նեղ էլիպսա¬ ձև են կամ նշտարաձև, 4—8 սմ երկարությամբ, 1,5—2,5 սմ լայնությամբ, նստադիր կամ կարճ կոթունավոր, աստիճանաբար սրվող, երբեմն մանգաղանման ծռված գագաթով, կլորավուն, թեթևակի սեպանման, ամբողջաեզր հիմքով, անհավասար սղոցաեզր, վերևի կողմից' կանաչ, մերկ, ներքևի կողմից' ավելի բաց գույնի կամ կապտականաչ, մերկ, հաճախ ջղերի ուղղությամբ մազմզուկապատ։ Թևապտուղներն ունեն 4,5 սմ երկարություն և մինչև 1 սմ լայնություն, երկարավուն, էլիպսաձև են, նշտարաձև կամ նեղ հակառակ-ձվաձև, հաճախ սրածայր գագաթով։ Ընկուզիկը սուր գագաթ ունի։ Ծաղկում է ապրիլ-մայիս:Լուսասեր է, չափազանց երաշտադիմացկուն, ապրում է մինչև 350 տարի:Էկոլոգիական խումբը' VII  : Մշակության հավանական շրջանները' 3, 7—1 4,1 7—32:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Փոքր Ասիայում, Իրանում, Բալկանյան թերա- կղզում, Միջերկրական ծովի ափերում, Հայկական ՍՍՀ-ի տարածքում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում, Վայքում, Մեղրիում, խառն անտառներում, ծ. մ. մինչև 1400 մ բարձրությունների[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը՝2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը՝241)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի սրապտուղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի սրապտուղ» հոդվածին։