Jump to content

Բոինգ 747

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ 747
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակռեակտիվ ինքնաթիռ
Օգտագործվում է ինչպեսառևտրային ավիացիա
Աերոդինամիկ ուրվագիծlow wing?
ՍտեղծողJoe Sutter? և Բոինգ
ԱրտադրողBoeing Commercial Airplanes
Առաջին թռիչքփետրվարի 9, 1969[1][2]
Շահագործման սկիզբհունվարի 22, 1970
Կարգավիճակշահագործվող
ՇահագործողներAriana Afghan Airlines[3], Kam Air[4], Բրիտանական Ավիաուղիներ, Korean Air, China Airlines, Saudi Arabian Airlines, Լուֆթհանզա, Condor Flugdienst, Scandinavian Airlines System, Էյր Ֆրանս, Sabena?, KLM, Iberia, Swissair, ԱլԻտալիա, Aer Lingus?, TAP Portugal, Union de Transports Aériens? և Olympic Airways?
Արտադրման թվականներ1967 -
Միավոր արտադրված1574[5]
Միավորի արժեք747-100` $24մլն (1967)
747-200` $39մլն (1976)
747-300` $82մլն (1982)
747-400` $228-260մլն (2007)
ՏարբերակներBoeing 747-400
Boeing 747SP
Boeing 747-8
Boeing VC-25
Boeing E-4
Dreamlifter
SOFIA
 Boeing 747 Վիքիպահեստում

Boeing 747, աշխարհում առաջին հեռագնաց երկհատականի լայնիրան մարդատար օդանավն է։ Ամերիկյան "Boeing" ընկերության կողմից ստեղծման պահին Boeing 747-ը եղել է ամենախոշոր, ծանր և տարողունակ օդանավը։ Առաջին թռիչքն իրականացրել է 1969 թ. փետրվարի 9-ին։

Հատկանիշները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու հարթակ, որոնցից վերևինի երկարությունը ներքևինից զգալիորեն փոքր է։ Վերևի հարթակի բնորոշ "սապատը" այս օդանավին դարձրել է աշխարհի ամենաճանաչվողներից մեկը, տասնյակ ֆիլմերի հերոս և քաղաքացիական օդագնացության խորհրդանիշ։ Բոինգ 747-ն ունի նաև իր հատուկ անունը՝ Jumbo Jet (Ջամբո Ջեթ) Ամենաերկար հեռավորություն կտրած այս տեսակի օդանավը եղել է ավստրալիական Qantas Airways ավիաընկերության 747-ը, որը 1989 թ. կատարել է Լոնդոնից Սիդնեյ անվայրէջք թռիչք, 20 ժամ 9 րոպեում կտրելով 18 հազար կիլոմետր տարածություն։

747-ի գործարանն Էվերեթում
747-200-ի կառավարման վահանը

747-ի պատմության սկիզբը կապված է 1960-ականների ուղևորափոխադրումների ծավալների մեծացման հետ[6] Կոմերցիոն ավիափոխադրումների ժամանակաշրջանում, որտեղ առաջատարներն էին արդեն դժվարությամբ ուղևորահոսքերն սպասարկող Բոինգ 707-ը և Դուգլաս DC-8-ը, եկավ հաջորդելու երկար տարածությունների թռիչքների ժամանակը[6][7]։ Boeing-ի հիմնական սպառող Pan Am ավիաընկերության ղեկավար Խուան Թրիփլի պահանջով Boeing-ն սկսեց մի նոր օդանավ մշակելու աշխատանքները, որն ավելի քան երկու անգամ պետք է մեծ լիներ 707-ից[8]։

1965 թ. Ջո Սաթերը Բոինգ 737-ի զարգացման թիմից տեղափոխվում է գլխավորելու 747 կարգային համարն ստացած նոր օդանավի մշակման աշխատանքներն իրականացնող խումբը[9]։ Ավիաընկերությունների պահանջներն առավել հասկանալի լինելու համար Սաթերը նախաձեռնեց իր աշխատանքային խումբը Pan Am և այլ ավիաուղիների հետ համատեղ։ Այդ ժամանակ ընդունված կարծիք կար, որ 747-ն նման հսկաներին վերջո կփոխարինեն գերձայնային օդանավերը[10]։ և դա էր պատճառը, որ սկզբում նախատեսվում էր, որ 747-ը լինելու է ուղևորաբեռնափոխադող։ Հսկայական չափսերի Բոինգ 747-ի արտադրության համար Վաշինգտոն նահանգի Էվերեթ քաղաքում կառուցվեց նոր գործարան։

1966 թ. ապրիլին Pan Am-ը $525մլն-ով պատվիրեց 25 հատ 747-100։ Սիեթլում Boeing-ի 50-ամյակին նվիրված արարողության ժամանակ պայմանագիրը կնքելիս Խուան Թրիփլը նշեց, որ ըստ 747-ի ծրագիրը գլխավորող Մալքոմ Սթեմփերի "...747-ը լինելու է խաղաղության հզոր մի զենք, որը մարդկության ճակատագրի համար մրցակցելու է միջմայրցամաքային հրթիռների հետ"[11]։ Որպես առաջին գնորդ[12][13] և մինչև պաշտոնապես պատվիրելուց առաջ մշակման աշխատանքներում ներգրավված լինելու շնորհիվ Pan Am-ը հնարավորություն ուներ ազդելու 747-ի մշակման և զարգացման վրա, մինչ այդ նմանը չեղած օդանավ ստեղծելու համար։

Բնութագրական տվյալները

[խմբագրել | խմբագրել կոդը]
 An illustration comparing the size of four large aircraft։ Hughes H-4 Hercules (Spruce Goose), Antonov An-225 Mriya, Airbus A380, and Boeing 747-8
Չորս ամենախոշոր նավերի համեմատությունը՝      Hughes H-4 Hercules      Անտոնով Ան-225      Airbus A380-800      Boeing 747-8
Չափանիշները747-100B747-200B747-300747-400
747-400ER
747-8I
Նավախցի անձնակազմըԵրեքԵրկու
Նստատեղեր480565[14]
605 (առավելագույնը)[15]
Երկարությունը70.6 մ76.25 մ
Թևի մակերեսը510.95 մ2525 մ2554 մ2
Թևի սրությունը37.5º
Պոչի բարձրությունը19.3 մ19.4 մ19.4 մ
Բեռնախցի ծավալը175.3 մ3170.5 մ3161.5 մ3
Դատարկ վիճակի քաշը162,400 կգ174,000 կգ178,100 կգ178,756 կգ214,503 կգ
Առավելագույն (բարձված վիճակի) քաշը333,390 կգ377,842 կգ396,890 կգ442,253 կգ
Ճախրելու արագությունը893 կմ/ժ913 կմ/ժ918 կմ/ժ
Առավելագույն արագությունը955 կմ/ժ988 կմ/ժ
Վառելիքի պաշարը183 380 լ199 158 լ216 840 լ243 120 լ

Վթարներ և պատահարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. սեպտեմբերի դրությամբ 747-ը կապ է ունեցել 124 օդային աղետի հետ[16], որից 49 դեպքում եղել է օդանավի կործանում[17] և ընդյհանուր առմամբ՝ 2852 զոհ 31 աղետների ժամանակ[18]։ Վթարներից մի քանիսի պատճառ են համարվում նախագծման թերությունները, մյուս պատահարները հետևանք են անձնակազմի, երկրային վերահսկողության սխալների։ 1983 թ. կորեական օդանավը կործանվել է խորհրդային ռազմական օդանավի կողմից այն բանից հետո, երբ հատել էր սահմանը։ Դրանից հետո էր, որ նախագահ Ռոնալդ Ռեյգանը թույլատրեց GPS ռազմական համակարգն օգտագործել քաղաքացիական նպատակներով[19]։

Նախագծման սխալների հետևանք է համարվում 1996 թ. հուլիսի 17-ին տեղի ունեցած վթարը, երբ կարճ միացումից բոցավառվել էր վառելիքի տարողությունը[20]

Նավի համարը Ամսաթիվ Վայրը Նկարագրությունը Զոհեր Նավում եղել է
Գերմանիա D-ABYB 1974 թ. նոյեմբերի 20 Նայրոբի Ջարդվել է գետնից պոկվելու ժամանակ 59 157
5-8104 1976 թ. մայիսի 9 Մադրիդ Ենթադրաբար՝ կայծակի հարվածից 17 17
Ամերիկայի Միացյալ Նահանգներ N736PA 1977 թ. մարտի 27 Լոս Ռոդեոս Բախվել են 335 396
Հնդկաստան VT-EBD 1978 թ. հունվարի 1 Բոմբեյ Սարքերի խափանում 213 213
Հարավային Կորեա HL7445 1980 թ. դեկտեմբերի 19 Սեուլ Կոշտ վայրէջք մառախուղի պատճառով 14 212
Հարավային Կորեա HL7442 1983 թ. սեպտեմբերի 1 Սախալին Անցել է ԽՍՀՄ սահմանը և խփվել Սու-15-ի կողմից 269 269
Կոլումբիա HK-2910 1983 թ. նոյեմբերի 27 Մադրիդ Վայրէջք կատարելիս մխրճվել է բլրի մեջ 181 192
Հնդկաստան VT-EFO 1985 թ. հունիսի 23 Ատլանտյան օվկիանոս Պայթել է երկնքում Մոնրեալից Լոնդոն թռչելիս 329 329
Ճապոնիա JA8119 1985 թ. օգոստոսի 12 Գումա, Ճապոնիա Բախվել է լեռանը։ Պատճառը եղել է անորակ նորոգումը 520 524
Հարավաֆրիկյան Հանրապետություն ZS-SAS 1987 թ. նոյեմբերի 28 Հնդկական օվկիանոս Ընկել է հրդեհի հետևանքով 159 159
Ամերիկայի Միացյալ Նահանգներ N739PA 1988 թ. դեկտեմբերի 21 Լոքերբի, Միացյալ Թագավորություն Պայթեցրել են Լիբիայի հատուկ ծառայությունները 11+259 259
Իսրայել 4X-AXG 1992 թ. հոկտեմբերի 4 Ամսթերդամի օդակայան Պոկվել է շարժիչը, ընկել է բնակելի շենքի վրա 39+4 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ N93119 1996 թ. հուլիսի 17 Նյու Յորք նահանգ Պայթել է վառելիքի բաքը, հավանաբար՝ կարճ միացումից 230 230
Հնդկաստան HZ-AIH 1996 թ. նոյեմբերի 12 Չարխի Դարի, Հնդկաստան Բախվել է Իլ-76-ին, վերջինիս անձնակազմի սխալից 312 312
Հարավային Կորեա HL7468 1997 թ. օգոստոսի 6 Գուամ Իջնելիս կործանվել է անձնակազմի սխալից 228 254
Սինգապուր 9V-SPK 2000 թ. հոկտեմբերի 31 Թայբեյ Վերելքի ժամանակ 83 179
Թայվան B-18255 2002 թ. մայիսի 25 Խաղաղ օվկիանոս Օդում քանդվելով, ընկել է 225 225
Ամերիկայի Միացյալ Նահանգներ N949CA 2013 թ. ապրիլի 29 Բաղրամ, Աֆղանստան Կործանվել է վերելքի ժամանակ բեռան տեղաշարժից 7 7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20041207091236/http://www.boeing.com/news/releases/2004/q1/nr_040209g.html
  2. https://web.archive.org/web/20071117074706/http://www.time.com/time/magazine/article/0,9171,839015,00.html
  3. http://www.planespotters.net/Production_List/search.php?manufacturer=Boeing&type=747&fleet=1&fleetStatus=5
  4. http://www.planespotters.net/Production_List/search.php?manufacturer=Boeing&subtype=747-200&fleet=7204&fleetStatus=1
  5. https://www.cnbc.com/2022/12/06/boeing-747-production-is-ending-with-shift-to-twin-engine-jets.html
  6. 1 2 Norris and Wagner 1997, p. 13.
  7. "Boeing Multimedia Image Gallery 707". The Boeing Company. Retrieved: December 8, 2007.
  8. "Innovators: Juan Trippe." Արխիվացված 2006-05-08 Wayback Machine PBS. Retrieved: December 17, 2007.
  9. Sutter 2006, pp. 80–84.
  10. "Air travel, a supersonic future?." BBC News, July 17, 2001. Retrieved: December 9, 2007.
  11. "Great Planes-Boeing 747." Արխիվացված 2007-03-24 Wayback Machine Discovery Channel. Retrieved: October 28, 2007.
  12. Rumerman, Judy. "The Boeing 747." U.S. Centennial of Flight Commission, 2003. Retrieved: April 30, 2006.
  13. Noland, David. "Passenger Planes: Boeing 747." "Info please." (Pearson Education). Retrieved: April 30, 2006.
  14. "747." The Boeing Company. Retrieved: January 9, 2012.
  15. "747-8." Federal Register. Retrieved: April 29, 2012.
  16. "Boeing 747 incidents." Արխիվացված 2017-08-24 Wayback Machine Aviation-Safety.net, September 3, 2010. Retrieved: September 3, 2010.
  17. "Boeing 747 hull-loss occurrences." Արխիվացված 2017-08-24 Wayback Machine Aviation-Safety.net, September 3, 2010. Retrieved: September 3, 2010.
  18. "Boeing 747 Accident Statistics." Արխիվացված 2017-08-24 Wayback Machine Aviation-Safety.net, Retrieved: December 16, 2009.
  19. "United States Updates Global Positioning System Technology." Արխիվացված 2021-02-18 Wayback Machine america.gov, February 3, 2006. Retrieved: January 9, 2012.
  20. «Aircraft Accident Report: In-flight Breakup Over the Atlantic Ocean Trans World Airlines Flight 800» (PDF). NTSB/AAR-00/03. National Transportation Safety Board. 2000 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոինգ 747» հոդվածին։