Boeing 80

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Model 80
Model80.jpg
Տեսակմարդատար ինքնաթիռ
Ենթատեսակairliner with 3 piston-propeller engines?
Շարժիչradial engine?[1]
ԱրտադրողBoeing
Առաջին թռիչք27 հուլիսի, 1928 թ.
Շահագործման սկիզբ20 սեպտեմբերի, 1928 թ.
Շահագործման ավարտ1934 թ.
ՇահագործողներBoeing 80 fleet?
Միավոր արտադրված16
Միավորի արժեք$75,000 (Model 80A)[2]
Boeing 80 Վիքիպահեստում

Boeing Model 80, ինքնաթիռը Միացյալ Նահանգների 1920-ական թվականների մարդատար ինքնաթիռ էր։ Այն իրենից ներկայացնում էր երեք շարժիչով բիպլան։ Model 80-ը ստեղծվել է Boeing ընկերության կողմից սեփական՝ Boeing Air Transport, ավիաընկերության գործունեության մեջ օգտագործելու համար։ Օգտագործվել է ինչպես ուղևորներ, այնպես էլ փոստ տեղափոխելու համար։

Նախագծում և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing Model 80A-1 Սիեթլ քաղաքի Թռիչքի թանգարանում

Boeing Air Transport ընկերությունը հիմնադրվել է 1927 թվականի փետրվարի 17-ին Վիլիամ Բոյինգի կողմից, ԱՄՆ փոստային ծառայության պատվերները կատարելու նպատակով, պայմանագիրը կնքվել էր 1927 թվականի հուլիսի 1-ին, Սան Ֆրանցիսկոից Չիկագո փոստ տեղափոխման համար[3]։ Այս ուղեգիծը սկզբում սպասարկվում էր Boeing 40A բիպլաններով, որոնք կարող էին տեղափոխել չորս ուղևոր, ինչը շահեկան հավելում էր փոստի տեղափոխման ծառայությունների դիմաց վճարներին։

Ուղևորափոխադրումներից առավել մեծ շահույթ ստանալու նպատակով Boeing-ը որոշեց, որ անհրաժեշտ է ունենալ ավելի մեծ ինքնաթիռ։ 1928 թվականի սկզբում նախագծվեց երեք շարժիչանոց ինքնաթիռ, որը կարող էր տեղափոխել 12 ուղևոր, այն անվանվեց Model 80[4]։ Ի տարբերություն այլ ավիաընկերությունների, որոնք օգտագործում էին Fokker F.VII և Ford Trimotor ինքնաթիռներ, Model 80 բիպլան էր, ինչը ապահովում էր առավել հարմար թռիչք և վայրէջք դժվար թռիչքուղիներից, որոնք կարող էին հանդիպել ինքնաթիռի ուղեգծին։ Ֆյուզելաժի հիմքը պատրաստված էր պողպատե և ալյումինե խողովակներից, որոնքը ծածկված էր կտորով, իսկ 12 ուղևորները տեղավորված էին եռատեղ նստատեղերով խցիկում[5][6]։ Երկու օդաչուների նստատեղը տեղավորված էր ուղևորների խցիկի առջևի մասում։ Ինքնաթիռի թևերը պատրաստված էին պողպատից և դյուրալյումինից, որոնք նույնպես ծածկված էին կտորով։ Թևերը հնարավոր էր ապամոնտաժել, որպեսզի ավելի դյուրին լիներ ինքնաթիռների կայանումը անգարներում[5][7]։

Առաջին Model 80 ինքնաթիռը, որը ուներ երեք Pratt & Whitney R-1340 Wasp աստղաձև շարժիչ, կատարեց առաջին թռիչքը 1928 թվականի հուլիսի 27-ին[5][6]։ Այս տեսակի ինքնաթիռներից պատրաստվեցին ևս երեք հատ, և դրանից հետո սկսեց արտադրվել կատերելագործված Model 80A ինքնաթիռը, որը ավելի երկար էր, կարող էր կրել 18 ուղևոր, և կրում էր ավելի հզոր Pratt & Whitney R-1690 շարժիչներ. Այս մոդելի ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի ունեցավ 1929 թվականի հուլիսի 18-ին[8], իսկ տեսակի վկայագիրը 1929 թվականի օգոստոսի 20-ին[9][10]։

Օգտագործման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing Air Transport ընկերության առաջին Model 80 ինքնաթիռով թռիչքը իր ուղեգծով տեղի ունեցավ 1928 թվականի սեպտեմբերի 20-ին[6], և շատ արագ ապացուցեց շահութաբերությունը[5]։ Կատարելագործված Model 80A սկսեց կիրառվել 1929 թվականի սեպտեմբեր ամսից[11]։

1930 թվականի մայիսին Boeing Air Transport ընկերությունը թռիչքների ժամանակ սկսեց ներգրավել թռիչքի սպասավոր կանանց, աշխատանքի վերցնելով ութ կանանց, ներառյալ գլխավոր սպսուհի էլեն Չըրչին. բոլորը չամուսնացած բուժքույրեր էին։ Սպասուհիներով թռիչքները սկսվեցին մայիսի 15-ից[12]։

Model 80 և 80A ինքնաթիռները օգտագործվեցին Boeing Air Transport (ավելի ուշ վերանվանվեց United Airlines) ընկերության կողմից մինչև նրանց փոխարինումը Boeing 247 երկու շարժիչանոց մոնոպլաններով, 1934 թվականին[11]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Model 80 - առաջին արտադրված տարբերակը, Pratt & Whitney R-1340 Wasp շարժիչներով (կառուցված են 4 ինքնաթիռներ)
  • Model 80A - բարելավված աէրոդինամիկա և ավելի հզոր Pratt & Whitney R-1690 Hornet շարժիչներ (կառուցված են 10 ինքնաթիռներ)
    • Model 80A-1 - հատուկ պատրաստված տարբերակ, փոփոխված պոչով և թևերին ավելացված վերջավորություններով; հետագայում բոլոր արտադրված 10 Model 80A ինքնաթիռները վերակառուցվեցին այս ձևով
  • Model 80B-1 - մեկ Model 80A կառուցված բաց օդաչուների խցիկով։ Ավելի ուշ փոփոխվել է ստանդարտ Model 80A-1 տարբերակի
  • Model 226 - մեկ Model 80A ինքնաթիռ, որը պատրաստվել է հատուկ, Standard Oil կազմակերպության համար։ Փոփոխված պոչի կառուցվածքը հետագայում օգտագործվել է բոլոր Model 80A-երի վրա (տես Model 80A-1)

Օգտագործողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Թանգարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակ, մինչ այս պահը պահպանված Model 80A-1 ինքնաթիռը այժմ գտնվում է Թռիչքի թանգարանում, Սիեթլ քաղաքում։ Ինքնաթիռը փոփոխված է եղել բեռներ տեղափոխելու համար, օգտագործվել է Ալյասկայում, և հայտնաբերվել է Անքորեջի օդանավակայանում 1960 թվականին, և վերականգնումից հետո տեղադրվել թանգարանում[11][15]։

Տեխնիկական բնութագիր (Model 80A)[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing Model 80 ինքնաթիռի տեսքը 3 տեսանկյուններից, Aero Digest ամսագրից 1928 թվականի սեպտեմբեր

Ընդհանուր բնութագիր[16]

  • Անձնակազմ - երեք
  • Տարողունակություն - 18 ուղևոր
  • Բեռնատարողություն - 408 կգ
  • Երկարություն - 17,22 մ
  • Թևերի բացվածք - 24,39 մ
  • Բարձրություն - 4,65 մ
  • Թևերի մակերես - 113,4 մ²
  • Դատարկ քաշ - 4 810 կգ
  • Առավելագույն քաշ - 7 940 կգ
  • Շարժիչ - Pratt & Whitney R-1690 Hornet (392 կՎտ)
  • Պտուտակների քանակ - 3
  • Առավելագույն արագություն - 222 կմ/ժ
  • Հիմնական արագություն - 201 կմ/ժ
  • Թռիչքի հեռավորություն - 741 կմ
  • Թռիչքի բարձրություն - 4 270 մ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Myron J. Smith, Jr. Passenger Airliners of the United States 1926-1986: A Pictorial HistoryPictorial Histories Publishing Company, 1986. — ISBN 978-0-933126-72-5
  2. Bowers 1989, p. 140.
  3. Davies Air Enthusiast January/February 2007, pp. 66-67.
  4. Bowers 1989, p. 136.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Taylor 1983, p. 72.
  6. 6,0 6,1 6,2 Davies Air Enthusiast January/February 2007, p. 71.
  7. "Boeing History - Boeing Model 80 Commercial Transport" Archived June 21, 2006, at the Wayback Machine.. Boeing. Retrieved 4 July 2009.
  8. Davies Air Enthusiast March/April 2007, p. 62.
  9. Davies Air Enthusiast March/April 2007, p. 63.
  10. Bowers 1989, p. 571.
  11. 11,0 11,1 11,2 Taylor 1983, p.73.
  12. Davies Air Enthusiast March/April 2007, p. 67.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Cohen, Stan. "Chapter 4." Flying Beats Work: The Story of Reeve Aleutian Airways. Missoula, Montana: Pictorial Histories Publishing Company, 1988. 0-933126-98-0.
  14. "Flying the Boeing Model 80." Internet Modeler. Retrieved: September 20, 2010.
  15. "Boeing 80A-1". The Museum of Flight. Retrieved: July 4, 2009.
  16. Bowers 1989, pp. 140–141.
  • Bowers, Peter M. Boeing Aircraft since 1916. London: Putnam, 1989. 0-85177-804-6.
  • Davies, Ed. "Boeing's Airline: The Life and Times of Boeing Air Transport, Part One". Air Enthusiast, No. 127, January/February 2007, pp. 64–74. Stamford, UK:Key Publishing.
  • Davies, Ed. "Boeing's Airline: The Life and Times of Boeing Air Transport, Part Two". Air Enthusiast, No. 128, March/April 2007. Stamford, UK: Key Publishing. pp. 62–73.
  • Taylor, H.A. "When Boeing Flew the Mails". Air Enthusiast, Twenty-two, August–November 1983, pp. 64–74. Bromley, UK: Pilot Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]