Boeing Model 40
Model 40 | |
---|---|
Տեսակ | փոստատար ինքնաթիռ |
Ենթատեսակ | transport aircraft with 1 piston-propeller engine? և mail plane? |
Աերոդինամիկ ուրվագիծ | բիպլան |
Արտադրող | Boeing |
Առաջին թռիչք | 20 հուլիսի, 1925 թ. |
Շահագործման սկիզբ | 1 հուլիսի, 1927 թ. |
Շահագործողներ | Boeing Air Transport?, Pacific Air Transport?, National Parks Airways?, Varney Air Lines?, Western Airlines? և Universal Air Lines? |
Միավոր արտադրված | 82 |
Boeing 40 Վիքիպահեստում |
Boeing Model 40, ինքնաթիռը Միացյալ Նահանգների 1920-ական թվականների փոստատար ինքնաթիռ էր։ Այն իրենից ներկայացնում էր միաշարժիչ բիպլան, որը լայնորեն օգտագործվում էր ԱՄՆ-ում փոստային ծառայությունում 1920-ական և 1930-ական թվականներին, հատկապես այն օդային փոստային ծառայությունների կողմից, որոնք հետագայում դարձան United Airlines կազմակերպության մասեր։ Այս ինքնաթիռը Boeing ընկերության առաջին ինքնաթիռն էր, որը ուղևորներ կարող էր կրել։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականին ԱՄՆ Փոստային Ծառայությունը հրապարակեց փոստային ինքնաթիռի տեխնիկական պահանջներ, որը պետք է փոխարիներ նախկինում օգտագործվող ռազմական DH-4 ինքնաթիռները։ Նոր ինքնաթիռը պետք է ունենար նույն, DH-4-ում օգտագործված, ջրով սառեցվող Liberty 12 շարժիչը, այն պատճառով, որ այս տեսակի շարժիչների մեծ քանակություն արդեն արտադրված էին պատերազմի ժամանակ[1]։ Ընտրված ինքնաթիռն էր Boeing Model 40, որը լինելով ավանդական բիպլան, և կրում էր պահանջված Liberty շարժիչը շրջահոսող կափույրի տակ ցածր տեղակայման հովացուցիչով։ Ինքնաթիռի ֆյուզելաժը կառուցված էր ալյումինից և լաքապատ փայտից։ Այն կարող էր տեղափոխել մինչև 1000 կգ փոստ իր երկու բեռնախցիկներում, որոնք տեղադրված էին ֆյուզելաժի առաջնային մասում, իսկ օդաչուի նստատեղը տեղակայված էր դրանից ետ և չուներ ծածկ։ Պոչը և թևերը իրենցից ներկայացնում էին փայտյա կառուցվածքներ, իսկ անիվների համակարգը անշարժ էր[1][2]։
Model 40 ինքնաթիռը իր առաջին թռիչքը կատարել է 1925 թվականի հուլիսի 7-ն, սակայն չնայած այն հանգամանքին, որ ինքնաթիռի առաջին տարբերակը գնվել էր ԱՄՆ Փոստային Ծառայության կողմից, արտադրության պատվերը տրվեց Douglas M-2 ինքնաթիռներին[1][3]։
Փոստային Ծառայությունը 1926 թվականի վերջում հայտարարեց մրցույթներ, որոնցում բաժանել էր փոստի տեղափոխումը մի քանի ուղղություններով, որոնք բաժանվում էին արևելյան և արևմտյան մասերի։ Boeing ընկերությունը դիմեց արևմտյան մասի մրցույթին։ Ընկերությունը մրցույթին ներկայացրեց Model 40A ինքնաթիռը, որը Liberty շարժիչի փոխարեն կրում էր օդով սառեցվող Pratt & Whitney Wasp ռադիալ շարժիչը, որը ավելի հզոր էր նախորդից (425 կիլովատ) և 200 կիլոգրամով թեթև էր։ Ֆյուզելաժը ամրացված էր պողպատով և երկու բեռնախցիկների միջև տեղադրված էին ուղևորների համար նստատեղեր։ Ինքնաթիռը երկու ուղևորներից բացի կարող էր կրել նաև 1200 կգ փոստ։ Boeing-ի կողմից առաջարկված 3 դոլարը մեկ ֆունտ բեռի դիմաց մի քանի անգամ պակաս էր մրցակիցների առաջարկածից, և 1927 թվականի հունվարին ընկերությանը տրվեց Սան Ֆրանցիսկոից Չիկագո փոստ տեղափոխման պայմանագիրը։ Boeing-ը այս երթուղու համար կառուցեց 24 Model 40As ինքնաթիռներ[3][4][5]։
Ինքնաթիռի հաջորդ մոդելն էր Model 40C, որը կարող էր տեղափոխել արդեն չորս ուղևոր։ Սկզբում կառուցված Model 40A ինքնաթիռների մոտ փոխեցին շարժիչները, տեղադրելով 525 կիլովատանոց Pratt & Whitney Hornet շարժիչներ, իսկ ինքնաթիռները ստացան Model 40B-2 անվանումը[6]։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Model 40
- Առաջին տարբերակ Liberty շարժիչով 1925 թվական։
- Model 40A
- 1927 թվականի փոփոխված կառուցվածքով և Pratt & Whitney Wasp շարժիչով, երկու ուղևորների համար նստատեղերով, կառուցվել է 25 ինքնաթիռ[7]։
- Model 40B
- Model 40A-ի տարբերակը Pratt & Whitney Hornet շարժիչով։ 19 Model 40A ինքնաթիռների շարժիչը ևս փոխվել է, դրանք ստացել են Model 40B-2 անվանումը։
- Model 40B-4
- Փոփոխված Model 40B չորս ուղևորների տեղափոխելու հնարավորությամբ։ Պատուհանները բացվում էին։ Կառուցվել է 38 ինքնաթիռ։
- Model 40B-4A
- Մեկ Model 40B օգտագործվել է Pratt & Whitney ընկերության կողմից որպես շարժիչների փորձարկող ինքնաթիռ։
- Model 40H-4
- Չորս Model 40B-4 ինքնաթիռներ կառուցվել են Boeing Canada-ի կողմից, դրանցից երկուսը արտահանվել են Նոր Զելանդիա
- Model 40C
- Նույնը ինչպես և Model 40B-4 սակայն Pratt & Whitney Wasp շարժիչով (կառուցվել են 10 ինքնաթիռներ, որոնք հետագայում վերակառուցվել են դառնալով Model 40B-4)[8][9]։
- Model 40X
- Մեկ հատուկ պատվիրված ինքնաթիռ, նույնը ինչպես և Model 40C, սակայն երկու ուղևորատեղով և մեկ հավելյալ բաց նստատեղով օդաչուի նստատեղի դիմաց։
- Model 40Y
- Մեկ հատուկ պատվիրված ինքնաթիռ, նույնը ինչպես և Model 40X, սակայն Pratt & Whitney Hornet շարժիչով։
Տեխնիկական բնութագիր (Model 40A)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր բնութագիր[10]
- Անձնակազմ - մեկ օդաչու
- Տարողունակություն - երկու ուղևոր և 1 200 կգ փոստ
- Երկարություն - 10,12 մ
- Թևերի բացվածք - 13,47 մ
- Բարձրություն - 3,74 մ
- Թևերի մակերես - 50,82 մ²
- Դատարկ քաշ - 1 605 կգ
- Առավելագույն քաշ - 2 727 կգ
- Շարժիչ - 1 x Pratt & Whitney Wasp (313 կՎտ)
- Առավելագույն արագություն - 206 կմ/ժ
- Հիմնական արագություն - 169 կմ/ժ
- Թռիչքի հեռավորություն - 1 046 կմ
- Թռիչքի բարձրություն - 4 420 մ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Davies Air Enthusiast January/February 2007, p. 65.
- ↑ Bowers 1989, pp. 124–125.
- ↑ 3,0 3,1 Taylor Air Enthusiast August–November 1983, p. 67.
- ↑ Bowers 1989, pp. 116–117.
- ↑ Davies Air Enthusiast January/February 2007, pp. 66–67.
- ↑ Taylor Air Enthusiast August–November 1983, p. 69.
- ↑ Gann (April 1973). «The Golden Age of Air Transport». Flying Magazine: 34.
- ↑ Boeing 40C Flies For the First Time in 80 Years VintageAircraft, 2008 - 02/21
- ↑ Lee Bottom Flying Field Արխիվացված Մայիս 9, 2008 Wayback Machine This Just In
- ↑ Bowers 1989, p. 127.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Boeing Model 40 կատեգորիայում։ |
- Boeing History – Boeing Model 40A Commercial Transport Retrieved June 17, 2006.
- Prelude to AirVenture appearance, 7 minute video, accessed 8 August 2008
- Pemberton-Tobin-Scott transcontinental air mail re-enactment
- Pemberton and Sons Aviation Website
|