Jump to content

Լոքերբիի օդային աղետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոքերբիի օդային աղետ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար, ահաբեկչական ակտ և ինքնաթիռի պայթյուն
Թվականդեկտեմբերի 21, 1988
Բնութագրումահաբեկչություն
ՎայրԼոքերբի, ,  Միացյալ Թագավորություն
ՉվերթPA103
Թռիչքի վայրՄիացյալ ԹագավորությունՀիթրոու օդակայան, Լոնդոն
Վերջնական կետԱմերիկայի Միացյալ ՆահանգներՋոն Քենեդի օդակայան, Նյու Յորք
Զոհվածներ270 (բոլորը, ներառյալ 11 մարդ` գետնի վրա)
Aviation Safety Network ID19881221-0
Օդանավ
ՄոդելBoeing 747-121
ԱվիաընկերությունPan American World Airways
Կողային համարN739PA
Ուղևորներ243
Անձնակազմ16
Կենդանի մնացած0
Քարտեզ
Քարտեզ
 Pan Am Flight 103 Վիքիպահեստում

Լոքերբիի օդային աղետ, 1988 թվականի դեկտեմբերի 21-ին Լոնդոնից Նյու Յորք թռչող Pan American ընկերության Boeing 747-121 օդանավի պայթյունը Շոտլանդիայի Լոքերբի փոքրիկ քաղաքի վերևում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավը կատարում էր PA103 չվերթը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից դեպի Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդակայան։ Լոքերբիի վերևում օդանավը պայթեցրեցին ահաբեկիչները, զոհվեցին օդանավում գտնվող բոլոր 243 ուղևորներն ու անձնակազմի 16 անդամները, ինչպես նաև` 11 մարդ գետնի վրա[1]։

Չվերթն իրականացնում էր N739PA համարի Clipper Maid of the Seas անունով Boeing 747-121 օդանավը, որը 1970 թ. փետրվարի 15-ից պատկանում էր Pan American ընկերությանը[2]։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննությունը տևեց երեք տարի։ Օդանավի անկման տեղում ուսումնասիրվեց 850 քառակուսի մղոն տարածք։ Պարզվեց, որ պայթյունը եղել է բեռնամասում։ Գտնվեց այնտեղ գտնված և պայթյունի հետ կապ ունեցած շվեյցարական Meister & Bollier ընկերության արտադրության ժամանակացույցի պատվիրողը։ Դա եղել էր Լիբիայի հետախուզությունը։ Քննությունը պարզեց նաև, որ փաստաթղթերի համաձայն առանց ուղևորի ճանապարհորդող միևնույն ճամպրուկում գտնված տաբատը և հովանոցը գնվել են Մալթայում։ Խանութի տերը ճանաչեց Աբդել ալ-Մեգրահի անունով լիբիացի գնորդին։
1991 թ. նոյեմբերի 13-ին առաջադրվեց մեղադրանք ալ-Մեգրահիի նկատմամբ, ով, փաստացի, Լիբիայի հատուկ ծառայության աշխատակիցն էր և, միաժամանակ, Լիբիայի այդ ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիի մերձավորներից մեկի բարեկամը։

Օդանավի հրամանատարն էր 55 տարեկան Ջեյմս Բրյուս Մաքքուարին (անգլ.՝ James Bruce MacQuarrie), երկրորդ օդաչուն՝ 52 տարեկան Րեյմոնդ Րոնալդ Վագները (անգլ.՝ Raymond Ronald Wagner)[3]։

Երկիր Ուղևորներ Անձնակազմ Գետնին Ընդամենը
Արգենտինա Արգենտինա 2 0 0 2
Բելգիա Բելգիա 1 0 0 1
Բոլիվիա Բոլիվիա 1 0 0 1
Գերմանիա Գերմանիա 3 1 0 4
Կանադա Կանադա 3 0 0 3
Հնդկաստան Հնդկաստան 3 0 0 3
Հունգարիա Հունգարիա 4 0 0 4
Իռլանդիա Իռլանդիա 3 0 0 3
Իսպանիա Իսպանիա 0 1 0 1
Իսրայել Իսրայել 1 0 0 1
Իտալիա Իտալիա 2 0 0 2
Ճապոնիա Ճապոնիա 1 0 0 1
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 31 1 11 43
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 178 11 0 189
Ճամայկա Ճամայկա 1 0 0 1
Հարավային Աֆրիկա 1 0 0 1
Շվեդիա Շվեդիա 2 1 0 3
Շվեյցարիա Շվեյցարիա 1 0 0 1
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 1 0 0 1
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 0 1 0 1
Ֆրանսիա Ֆրանսիա 2 1 0 3
Ընդամենը 243 16 11 270

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Clipper Maid of the Seas: Remembering those on flight 103». panamair.org. 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  2. Cody, Edward (1988 թ․ դեկտեմբերի 22). «Pan Am Jet Crashes in Scotland, Killing at Least 273». Washington Post. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  3. «Plane-Truth, the crew of Pan Am 103». Արխիվացված է օրիգինալից 2013-01-05-ին. Վերցված է 2015-01-07-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ
airliners.net's Photo gallery