Բոինգ 737

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ 737
Aviogenex b737-200 yu-anp arp.jpg
Տեսակ թռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակ narrow-body twinjet airliner և ցամաքային բազավորման թռչող ապարատ
Շարժիչ Pratt & Whitney JT8D և CFM56
Արտադրող Boeing Commercial Airplanes
Առաջին թռիչք 1967 թ. փետրվարի 17
Շահագործողներ Southwest Airlines
Արտադրման թվականներ 1967 -
Boeing 737 Վիքիպահեստում

Boeing 737, ռեակտիվ նեղիրան օդանավ, համարվում է իր տեսակի մեջ ամենատարածվածը և ուղևորային ավիաշինության ամենաշատ արտադրված օդանավը, 2014 թ. ապրիլի 16-ին մատակարարվել է ութհազարերորդը, ցանկացած պահի օդում գտնվում է միջինը 1200 հատ Boeing 737 օդանավ։ Արտադրվում է 1967 թվականից։[1].

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing 737-ը մշակվել է համեմատաբար փոքր տարողության և կարճ տարածությունների օդանավերի շուկայի համար։ Մշակելու ժամանակ փոխառնվել են Բոինգ 707-ի և 727-ի վրա օգտագործված տեղնոլոգիաներ, առավելապես նկատելի է Boeing 737-ի իրանի նմանությունն այս երկու օդանավերի իրաններին։ Դրա հետ միասին, Boeing 737-ի թևերն ավելի կատարելագործված են, որոնք թույլ են տալիս այս օդանավերը կարճ վազքուղիներում օգտագործելու։ Սրահում բազկաթոռները դասավորված են շարքերում վեցական հատով, որով մրցակիցների համեմատ ստացվել է ավելի մեծ տարողություն։ Մշակման պրոցեսի արդյունքում օդանավն սկզբնական 60 տեղանոցից դարձել է 103 տեղանոց։ 1965 թ. փետրվարի 19-ին Լյուֆթհանզա ընկերությունը պատվիրեց 22 հատ Boeing 737, իսկ փետրվարի 22-ին հայտարարվեց այս օդանավի սերիական արտադրությունն սկսելու մասին։ Առաջին օդանավի հավաքման ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1967 թ. հունվարի 17-ին[2]։

Boeing 737 օդանավերի ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր Boeing 737-ները բաժանվում են երեք ընտանիքների՝ 737 Original (Օրիգինալ), 737 Classic (Դասական) և 737 Next Generation (Հաջորդ սերունդ, NG).

  • Օրիգինալ՝ 737-100, -200, արտադրվել է 1983-2000 թթ.
  • Դասական՝ 737-300, -400, -500, արտադրվել է 1983-2000 թթ.
  • Հաջորդ սերունդ՝ 737-600, -700, -700ER, -800, -900, -900ER, BBJ, BBJ2, արտադրվում են 1997 թվականից։

Boeing 737 օդանավերի ճնշող մեծամասնությունը Classic և Next Generation ընտանիքների կոմերցիոն օդանավեր են։
Ավիաուղիներում օդանավերը նշանակվում են հետևյալ կերպ՝

  • Boeing 737-200` B732
  • Boeing 737-600` B736
  • Boeing 737-700` B73G
  • Boeing 737-800` B73H

Պատվերները և առաքումները[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ Boeing 737-ի արտադրության և առաքման ծավալը կազմել է 8 305 միավոր, պատվերների քանակը՝ 12523[3]։

1967 1968 1969 1970 1971 1972 1973 1974 1975 1976 1977 1978 1979 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990
4 105 114 37 29 22 23 55 51 41 25 40 77 92 108 95 82 67 115 141 161 165 146 174
1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014
215 218 152 121 89 76 135 282 320 282 299 223 173 202 212 302 330 290 372 376 372 415 440 440

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Boeing: A World of Service for the Boeing 737
  2. Malcolm L. Hill., Boeing 737, ISBN 1-86126-404-6։
  3. «Boeing Delivers the 7,370th 737 - Nov 5, 2012»։ Boeing.mediaroom.com։ 2012-11-05։ Վերցված է 2013 թ․ մարտի 8