Բենձինն ընկած է Սիլեզյան լեռներում՝ Վիսլայի վտակ Չեռնա Պժեմշա գետի ափին, արդյունաբերական կենտրոն Դանբրովա ավազանում (համարվում է այդ ավազանի մայր քաղաքը)։
Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1301 թվականին։ 1464 թվականին առևտրի և տոնավաճառների իրավունք է ստացել[6]։ 16-րդ դարի վերջերից եղել է թագավորական քաղաք, ընդգրկվել Կրակովի վոևոդության Պրոշովի պովիատի կազմում[7][8], դարձել Զագլենբե Դանբրովսկե պատմական մարզի մայր քաղաքը[9]։ 1795 թվականին, Լեհաստանի երրորդ բաժանման արդյունքում, հայտնվել է Պրուսիայի կազմում։ 1807 — 1815 թթ. գտնվել է Վարշավայի հերցոգության, այնուհետև՝ ռուսական կայսրության կազմում։ Բնակավայրի զարգացմանը զգալի թափ է հաղորդել նրա մոտակայքով անցնող Վարշավա-Վիեննա երկաթուղու շահագործումը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը նախ ընկել է գերմանացիների, ապա՝ ավստրո-հունգարացիների տիրապետության տակ։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Բենձինը տիպական հրեական բնակավայրի տպավորություն է թողել. 1921 թվականի տվյալներով նրա բնակիչների 62,1 %-ը (շուրջ 17.300 մարդ) հրեաներ էին[10]։ Լեհաստանը գրավելուց հետո գերմանացիներն այստեղ ստեղծել են գետտո, որի բնակիչների մեծ մասը նախքան Օսվենցիմի մահվան ճամբար ուղարկվելը պարտադրված աշխատել է գերմանական ռազմական գործարաններում։ 1943 թվականի օգոստոսի 1-ից 3-ը գետտոյաբնակների վերջին խմբին մահվան ճամբար ուղարկելիս տեղի հրեական մարտական կազմակերպության անդամներն ապստամբել են[11]։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Բենձինի այն հրապարակը, որտեղ գտնվել է հրեական սինագոգը, կոչվել է ապստամբների պատվին։ 2005 թվականին այդտեղ կանգնեցվել է զոհված հրեաների հիշատակը հավերժացնող հուշասյուն[12]։
2022 թվականի մարտին Բենձինը դադարեցրել է իր բարեկամական հարաբերությունները ՌուսաստանիԻժևսկ քաղաքի հետ՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ձեռնարկած հատուկ ռազմական գործողության[14]։
↑«Local Data Bank»։ Statistics Poland։ Վերցված է 2022-09-02 Category K3, group G7, subgroup P1336. Data for territorial unit 2401011.
↑«Local Data Bank»։ Statistics Poland։ Վերցված է 2022-09-02 Category K3, group G7, subgroup P2425. Data for territorial unit 2401011.
↑Stan Lewicki, Historja handlu w Polsce na tle przywilejów handlowych (prawo składu), Warszawa 1920, s. 137.
↑Magazin für die neue Historie und Geographie Angelegt, t. XVI, Halle, 1782, s. 12.
↑Województwo krakowskie w drugiej połowie XVI wieku ; Cz. 2, Komentarz, indeksy, Warszawa 2008, s. 94.
↑Jarosław Widawski: Miejskie mury obronne w Państwie Polskim do początku XV wieku. Wydawnictwo Ministerstwa Obrony Narodowej, Warszawa 1973, s. 83.
↑«BĘDZIN» (անգլերեն)։ Jewish Historical Institute Education։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2012-02-27|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑Бендзин՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
Mary Fulbrook: A small town near Auschwitz. Ordinary Nazis and the Holocaust. Oxford University Press 2012, ISBN 978-0-19-960330-5.[1]
deutsche Ausgabe: Eine kleine Stadt bei Auschwitz. Gewöhnliche Nazis und der Holocaust. Klartext Verlag 2015, ISBN 978-3-8375-0980-9.
Shlomo Netzer: Będzin, in: Encyclopedia of the Holocaust, 1990, S. 157–159
Będzin, in: Guy Miron (Hrsg.): The Yad Vashem encyclopedia of the ghettos during the Holocaust. Jerusalem : Yad Vashem, 2009 ISBN 978-965-308-345-5, S. 23–29