Լեհաստանի երկրորդ բաժանում
Լեհաստանի երկրորդ բաժանում | |
---|---|
Լեհաստանը երկրորդ բաժանումից հետո (1793) | |
Ընդհանուր կորուստներ | |
![]() Լեհաստանը առաջին երկու բաժանումներից հետո | |
Տարածքային կորուստներ | |
Ընդհանուր | 307,000 կմ2[1] |
Պրուսիային | 58,000 կմ2[2] |
Ռուսաստան | 250,000 կմ2 |
1793 թվականի Լեհաստանի երկրորդ բաժանումը Լեհաստանի երեք բաժանումներից (կամ մասնակցի անեքսիաներ) մեկն է, որով վերջ դրվեց Ռեչ Պոսպոլիտային 1795 թվականի դրությամբ: Երկրորդ մասնատումը հետևանք էր 1792 թվականի Ռուս-լեհական պատերազմի և Տարգովիցյան կոնֆեդերացիայի, որից հետո տարածքը բաժանվեց Ռուսական կայսրության և Պրուսիայի թագավորության միջև: Մասնատումը ստիպված հաստատեց Լեհաստանի խորհրդարանը (Սեյմ) 1793 թվականին, որը ունեցավ քիչ կյանք և հետևեց Լեհաստանի երրորդ բաժանումը:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1790 թվականին քաղաքական ճակատում Ռեչ Պոսպոլիտան ընկել էր այնպիսի անօգնական իրավիճակում, որ ստիպված էր դաշինք կնքել իր վաղեմի թշնամի Պրուսիայի հետ: 1790 թվականին ստորագրված Լեհ-պրուսական պակտը, սին հույս պարգևեց, որ Ռեչ Պոսպոլիտան կարող է գտնել մի դաշինք, որը կարող է պաշտպանել իրենց, մինչ իրենք բարեփոխումներ կիրականացնեն[3]: Բուրժուազիայի կողմից նախաձեռնած 1971 թվականի մայիսի սահմանադրությամբ հիմնադրվեց կառավարության երեք հակընդեմ ճյուղեր, որից դուրս մնաց Ռեպնինի սեյմը: Այս բարեփոխումները ուղեկցվեցին հարևան երկրների զայրույթով, որոնք կարծում էին, որ Ռեչ Պոսպոլիտան կարող է վերածնունդ ապրել[4][5]: Նորից Լեհաստանը խիզախություն ունեցավ առանց Ռուսաստանի համաձայնության փոփոխություններ կատարել և նորից բերեց Եկատերինա II-ի զայրույթը, ով կարծում էր, որ Լեհաստանը ընկել է արմատական Յակոբինիզմի ազդեցության տակ, որը շատ հայտնի էր Ֆրանսիայում: Ռուսական զորքերը ներխուժեցին Ռեչ Պոսպոլիտան 1792 թվականին[4][5]:
1792 թվականի Ռուս-լեհական պատերազմի ընթացքում լեհական սահամանադրական ուժերը պաշտպանվում էին Ռուսական կայսրությունից, որոնց հրավիրել էին ռուսամետ լեհ մագնատները, որոնք հայտնի էին որպես Տարգովիցա համադաշնություն: Պահպանողական ազնվականությունը հավատում էր, որ ռուսները կօգնեն վերադարձնել իրենց Ոսկե ազատությունը[4][5]: Լքված լինելով իրենց պրուսացի դաշնակիցների կողմից և ունենալով փոքրաթիվ ուժեր` սահմանադրամետ լեհական ուժերը արքայազն Ժոզեֆ Պոնյատովսկու հրամանատարությամբ որոշակի հաջողությամբ պաշտպանվում էին, սակայն նրանց գործողությունները կանգնեցրեց գերագույն հրամանատար Ստանիսլավ Օգոստոս Պոնիատովսկի թագավորը: Թագավորը որոշեց միանալ Տարգովիցա համադաշնությանը, ինչպես պահանջում էին ռուսները[4][5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Davies Norman (2005)։ God's Playground. A History of Poland. The Origins to 1795 I (revised ed.)։ Oxford University Press։ էջ 394։ ISBN 978-0-19-925339-5
- ↑ Jacek Jędruch (1998)։ Constitutions, elections, and legislatures of Poland, 1493–1977: a guide to their history։ EJJ Books։ էջեր 186–187։ ISBN 978-0-7818-0637-4։ Վերցված է 13 August 2011
- ↑ Piotr Stefan Wandycz (2001)։ The Price of Freedom: A History of East Central Europe from the Middle Ages to the Present։ Taylor & Francis Group։ էջ 128։ ISBN 978-0-415-25490-8։ Վերցված է հունվարի 8, 2013
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Henry Smith Williams (1904)։ The Historians' History of the World: Poland, The Balkans, Turkey, Minor eastern states, China, Japan։ Outlook Company։ էջեր 88–91։ Վերցված է հունվարի 8, 2013
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Jerzy Lukowski, W. H. Zawadzki (2001)։ A Concise History of Poland: Jerzy Lukowski and Hubert Zawadzki։ Cambridge University Press։ էջեր 101–103։ ISBN 978-0-521-55917-1։ Վերցված է հունվարի 8, 2013