Բանդերա (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանդերա
Տեսակմեծ քաղաք ԱՄՆ-ում և շրջանային կենտրոն
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԲանդերա շրջան
ԲԾՄ379 ± 0 մետր
Մակերես3,095199 կմ²[1] և 3,095202 կմ² (ապրիլի 1, 2010)[2]
Ձևավորում1857
Քարտեզ
Քարտեզ

Բանդերա (անգլ.՝ Bandera), ԱՄՆ Տեխաս նահանգի Բանդերա շրջանի վարչական կենտրոնը, Տեխասի լեռնային տեղանքում, որը Էդվարդս սարահարթի մաս է կազմում[3]։ ըստ 2020 թվականի մարդահամարի տվյալների, բնակչությունը կազմում է 829 մարդ[4]։

Բանդերան իրեն անվանում է «աշխարհի կովբոյական մայրաքաղաք»։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանդերան գտնվում է Տեխասի կենտրոնական մասում, Բլուր երկիր կոչվող տարածքում[5]։ Քաղաքի մակերեսը կազմում է 3,1 կմ2, բաց ջրային տարածքներ չկան, թեև հարավից քաղաքը շրջանցում է Մեդինա գետը։ Քաղաքի միջով անցնում է Տեխասի նահանգի մայրուղին 16։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնում տեղադրված հուշանշանի համաձայն՝ Բանդերան հիմնադրվել է Լեհաստանից արտագաղթողների կողմից՝ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետևորդներ։ Նրանք 1876 թվականին կառուցեցին Սուրբ Ստանիսլասի[6] եկեղեցին, որն այժմ Տեխասի ամենահին եկեղեցիներից մեկն է։ Բնակավայրի անունը գալիս է իսպաներեն «դրոշ» բառից։ Բանդերայի մականունը «աշխարհի կովբոյական մայրաքաղաք» է[7]։

Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվել են 1855 թվականին տասնվեց Լեհական ընտանիքների ուժերով, հիմնադրման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1857 թվականը։ Շուտով Բանդերայում զարգացավ բամբակաբուծությունն ու անասնապահությունը (1870 թվականին 649 բնակչին բաժին էր ընկնում 4740 գլուխ անասուն)։ 1868 թվականին կառուցվել է դատարանի շենքը։ 20-րդ դարի սկզբին քաղաքի տնտեսությունը զգալի ցնցում ունեցավ մի շարք ավերիչ ջրհեղեղների պատճառով։ 1915 թվականին քաղաքում հրդեհ է բռնկվել, որի հաջորդ օրը ստեղծվել է հրշեջ ջոկատ։ Մինչև 1936 թվականին Սան Անտոնիոյի մայրուղու կառուցումը, Բանդերան իրականում կտրված էր մնացած աշխարհից։ 1964 թվականին բնակավայրը ստացել է քաղաքի (city) կարգավիճակ՝ չնայած իր շատ համեստ չափերին և բնակչությանը։ 1978 թվականին քաղաքը կրկին ավերիչ ջրհեղեղ ունեցավ, որը ստիպեց իշխանություններին սերտորեն զբաղվել Բանդերայի անվտանգության հարցով։

2013 թվականի դրությամբ քաղաքում գործում են բժշկական և անասնաբուժական կլինիկաներ, սղոցարան, գրադարան, յոթ եկեղեցի, թանգարան և Bandera High School ավագ դպրոց, որտեղ սովորում են գրեթե 800 աշակերտներ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 857 մարդ, կար 361 Տնային տնտեսություն և 199 ընտանիք։. Քաղաքի ռասայական կազմը՝ 93,9 % — սպիտակամորթներ, 0,8 % — աֆրոամերիկացիներ, 0,6 % — ԱՄՆ բնիկներ, 0,8% — ասիացիներ, 0% (0 մարդ) - Հավայան կամ Օվկիանիայի բնակիչներ, 2,7 % — այլ ցեղեր, 1,2% - երկու կամ ավելի ցեղեր. Ցանկացած ռասայի իսպանախոս բնակիչների թիվը կազմել է 18,8 %։

361 տնային տնտեսություններից 24,4 % - ում ապրում են մինչև 18 տարեկան երեխաներ։ Տնային տնտեսությունների 38,2% - ը համատեղ ապրող ամուսնական զույգեր էին (13,6% - ը 18 տարեկանից ցածր երեխաների հետ), տնային տնտեսությունների 11,4% - ում կանայք ապրում էին առանց ամուսինների, տնային տնտեսությունների 5,5% - ում տղամարդիկ ապրում էին առանց կանանց, տնային տնտեսությունների 44,9% - ը ընտանիք չէր։ Տնային տնտեսությունների 39,6% - ում ապրում էր միայն մեկ մարդ, 19,7% - ը միայնակ տարեցներ էին (65 տարեկանից բարձր). Տնային տնտեսությունների միջին չափը կազմել է 2,11 մարդ.Ընտանիքի միջին չափը - 2,8 մարդ.

Քաղաքի բնակչությունն ըստ տարիքային միջակայքի բաշխվել է հետևյալ կերպ՝ 18,1 % — ը՝ 20 տարեկանից ցածր բնակիչներ, 16,9% — ը՝ 20 — ից 39 տարեկան, 35,8% - ը՝ 40-ից 64 տարեկան, 29,2% - ը՝ 65 և ավելի տարեկան. Միջին տարիքը 51,6 տարի է.

Ըստ 2018-ի հնգամյա հետազոտության տվյալների՝ Բալինջերում տնային տնտեսությունների միջին եկամուտը տարեկան 31,500 դոլար է, ընտանիքի միջին եկամուտը՝ 43,611 դոլար։ Մեկ շնչի հաշվով եկամուտը քաղաքում կազմում է 18,255 դոլար։ Ընտանիքների շուրջ 10,8 % - ը և բնակչության 19,1% - ը գտնվում են աղքատության շեմից ցածր։ Այդ թվում ' 23,3% տարեկան 65 և ավելի.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թանգարան Frontier Times Museum — աշխատում է 1933թ-ից[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. United States. Bureau of the Census 2016 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2016.
  2. United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
  3. «U.S. Census website». United States Census Bureau. Վերցված է 2008 թ․ հունվարի 31-ին.
  4. «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Bandera city, Texas». U.S. Census Bureau, American Factfinder. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  5. «Bandera County» (անգլերեն). web. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. Бандера Արխիվացված 2016-03-05 Wayback Machine на сайте texasescapes.com
  7. «Bandera County» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. «Официальный сайт музея». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.