Բախչիսարայի շատրվան (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բախչիսարայի շատրվան
Տեսակբալետ
Խորեոգրաֆ
ԿոմպոզիտորԲորիս Ասաֆև

Բախչիսարայի շատրվան, կոմպոզիտոր Բորիս Ասաֆևի չորս գործողությունից, նախաբանից և վերջաբանից կազմված խորեոգրաֆիկ պոեմն ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն պոեմի մոտիվների: 1934 թվականին բեմադրել է բալետմաստեր Ռոստիսլավ Զախարովը` ըստ Նիկոլայ Վոլկովի սցենարի:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Բորիս Ասաֆևը բալետում 20-րդ դարի 30-ական թվականներին խորեոդրամայի ուղղության գաղափարախոս էր: Նիկոլայ Վոլկովը 1932 թվականին իր լիբրետոն ներկայացրել է կոմպոզիցիոն ձևով, որպես բալետային պիես[1]: Ռեժիսոր Ս. Է. Ռադլովը ստեղծել է ամուր ողբերգական հիմք արտահայտչական միջոցով, որն էլ դարձել է ժեստերի լեզուն` մնջախաղը: Բալետմայստեր Ռ. Զախարովը, որն ուսումնասիրել է Ստանիսլավսկու համակարգը, նույնպես կողմ է եղել գործողությունների ավելացմանը, այն է` լեհական գործողությունը, Գիրեյի վերադարձը Լեհաստան փախչելուց հետո (2-րդ գործողություն), թաթար զինվորների պարը (4-րդ գործողություն) և Զարեմի մահապատիժը: Նրա խնդրանքով բալետում հայտնվել է նոր հերոս` Գիրեյը: Դրամատիկական բալետում հատուկ նշանակություն է ունեցել պարող դերասանի պարային լեզվի արտահայտչականությունը, նաև յուրաքանչյուր կեցվածք և ժեստ, որն իմաստ է ստացել:

Aquote1.png Մենք ձգտում ենք կառուցել խորեոգրաֆիկ ներկայացում` որպես ողբերգական գործողություն, որտեղ յուրաքանչյուր պար կրում է իմաստ և հետագա գործողությունների զարգացում:
- Ռ. Զախարով[2]
Aquote2.png


Զախարովը տպավորված էր բանաստեղծական իմաստից և Ուլանովայի կատարմամբ Մարիի կերպարի հոգևոր գեղեցկությամբ:

Aquote1.png ...Ես ցանկանում էի կենդանի ոգի ներշնչել Պուշկինի կերպարներին բալետային բեմում, ինձ համար սկսվեց նոր խորեոգրաֆիա... Aquote2.png


Ալլա Շելեստը ստեղծել է Զարեմի խորը դրաամատիկական կերպարը, որում բուռն կերպով հնչում էր կանանոցի իշխանությունների բռնության դեմ բողոքը և որն էլ պատասխանել է Լեհաստանի գերուհու լուռ բողոքին:

«Զարեմի` Վեչեսլովայի և Մարիի` Ուլանովայի զուգապարը մտել է բալետի պատմության մեջ` որպես գործընկերների արտահայտչականության և ստեղծագործական փոխներգործությունը բեմում»[4]:

Այսպես նաև հաջորդ` «Կորած պատրանքները» բալետում Զախարովը և Ասաֆևը որպես գրականական հիմք են վերցրել ողջ աշխարհում հայտնի Օնորե դե Բալզակի վեպը:

Բալետի բովանդակություն և գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբան Գիրեյ խանը «Արցունքի շատրվանի» մոտ է, որը կանգնեցվել է Մարիի պատվին Բախչիսարայում:

Առաջին գործողություն Առաջին տեսարան Լեհ անվանի իշխան Ադամը իր պալատում տոնում էր իր դստեր` Մարիի տարեդարձը, որը նշանված էր իշխան Վացլավի հետ:

Ծառուղուն են մոտենում թաթար լրտեսներ:

Պալատի դռները լայն բացվում են: Այգի են իջնում հյուրերը և իշխանն իր աղջկա հետ:

Լեհ ազնվականների պարեր պոլոնեզ, կրակովյակ, մազուրկա, պանենկի, Մարիի և Վացլավի զուգապարը այգում:

Երկրորդ տեսարան Զվարճանքը ընդհատվում է, երբ հայտնվում է վիրավոր պահակապետը և հայտնում թաթարների հարձակման մասին: Տիկնայք պատսպարվում են պալատում: Պատյանից հանելով սուսերները` լեհերը պատրաստվում էին դիմադրել թշնամիների հարձակմանը: Պահակախումբը բերում է թաթար գերուն: Այրվում է հրկիզված պալատը, որը պաշտպանելով զոհվում են Լեհաստանի իշխանները: Փախչող Վացլավի և Մարիի ճանապարհը փակում է խան Գիրեյը: Դաշույնի հարվածով նա սպանում է Վացլավին: Զմայլված Մարիի գեղեցկությամբ` Գիրեյը Մարիին տանում է իր կանանոց:

Երկրորդ գործողություն Երրոորդ տեսարան (Նախաբեմ) Խանի զորքերը վերադառնում են արշավից: Ծառաները պատգարակով զգուշորեն բերում են հարուստ ավարը` Մարիային:

Չորորդ տեսարան Գիրեյի Հարեմը Բախչիսարայում էր: Հարուստ զարդարված օթյակում բազմաթիվ հարճերից մեջ խանի սիրելի կինը Զարեման էր, որը պատրաստվում էր դիմավորել իր տիրոջը: Գիրեյը մտահոգ էր և սիրահարված, Զարեմը փորձում է վերադարձնել նրա սերը, բայց` ապարդյուն, խանը չի նկատում իրեն:

Պարեր. Երկրորդ կինը, զանգակներով պարը, սկուտեղներով պարը, Զարեմի վարիացիան: Երորդ գործողություն Հինգերորդ տեսարան Մարիայի սենյակում: Սենյակը հսկում էր ծեր սպասավորուհին (Մարիի աղախինը), խանի նազելի գերուհին տանջվում էր: Մարին լյուտնյա էր նվագում և հիշում իր անցյալ կյանքը:

Վեցերորդ տեսարան Գիրեյը խնդրում է Մարիին ընդունել իր սերը և ողջ հարստությունը: Սակայն քնքուշ Մարիի ոգեղեն ուժը և հպարտ անմատչելիությունը ստիպում է նրան ետ քաշվել, և Գիրեյը հեռանում է:

Յոթերորդ տեսարան Գիշերը իշխանուհու սենյակ է ներխուժում Զարեման, նա խնդրում է Մարիին իրեն վերադարձնի Գիրեյին և նրա սերը: Սակայն Զարեմայի բուռն խոսքը, որը պատմում էր իր դժբախտության և կորցրած սիրո մասին, անհասկանալի էր Մարիի համար: Բայց ահա Զարեման գտնում է Գիրեյի մոռացված թասակը, որն էլ նշանակում է, որ Գիրեյը եղել է այդտեղ: Մարիի աղախինը վազում է խանի հետևից: Գիրեյը հասնելով նետվում է Զարեմայի մոտ, սակայն նա խանդից դրդված դաշույնով սպանում է Մարիին:

Չորորդ գործողություն Ութերորդ տեսարան Խանի պալատի փոքրիկ բակում: Վերադառնալով պատերազմական արշավանքից` տափաստանի քոչվորները և ծառաները բերում են նոր գերուհիներին: Գիրեյը անմխիթար է: Պահակները Գիրեյի հրամանով Զարեմային նետում են անդունդը:

Իններորդ տեսարան Նուրալի զորապետը փորձում էր շեղել պարոնին ռազմաշունչ պարերով մռայլ մտքերից:

Վերջաբան Խանը «Արցունքների շատրվանի» մոտ մենակ է մնում (ինչպես ներկայացման սկզբում): Իր առջև տեսիլք է հայտնվում, դա գեղեցկուհի իշխանուհի Մարիի կերպարն էր:

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինյան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրեմիերան կայացել է Մարինյան թատրոնում, 1934 թվականի սեպտեմբերի 28-ին: Բալետմայստեր` Ռոստիսլավ Զախարով (ռեժիսոր` Ս. Ռադլով)[5]: Բեմադրող դիրիժոր` Եվգենի Մռավինսկի, բեմադրող նկարիչ` Վ. Մ. Խոդասևիչ:

Մարիա` Գալինա Ուլանովա

Զարեմա` Օլգա Իոդան

Վացլավ` Կոնստանտին Սերգեև

Գիրեյ` Միխաիլ Դուդկո

Վերաբեմադրություն

  • 1946 թվական` բեմադրող բալետմայստեր` Պյոտր Գուսև (ըստ Զախարովի):

Մարիա` Ն. Ա. Ժելեզնովա

Զարեմա` Ալլա Շելեստ

Գիրեյ` Բորիս Շավրով

Մեծ թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936 թվականի հունիսի 11` Մեծ թատրոն: Բալետմայստեր` Ռոստիսլավ Զախարով: Դիրիժոր` Յու. Ֆ. Ֆայեր[6][7]:

Մարիա` Վերա Վասիլևա

Զարեմա` Լյուբով Բանկ

Վացլավ` Միխայիլ Գաբովիչ Գիրեյ` Պյոտր Գուսև

Վերաբեմադրություն

  • 1944 թվական:

Մարիա` Մ. Ս. Բոգոլյուբսկայա (այնուհետև` Գալինա Ուլանովա)

Զարեմա` Ելենա Չիկբաիձե

Վերաբեմադրություն

Մարիա` Մարիա Կոնդրատևա (1954 թվականի հունիսի 29, մայիսի 17), Ն. Ն. Չորոխովա (1954 թվականի հոկտեմբերի 1), Լ. Յա. Չադարայն (1955 թվականի սեպտեմբերի 11, հունվարի 1)

Զարեմա` Լ. Պ. Շտեյն (1954 թվականի հոկտեմբերի 1, հուլիսի 29, մայիսի 7, 1955 թվականի սեպտեմբերի 11, հունվարի 1)

Վացլավ` Ալեքսանդր Պլիսեցկիյ[8] (1954 թվականի հոկտեմբերի 1, հուլիսի 29, մայիսի 17, 1955 թվականի սեպտեմբերի 11, հունվարի 1)

Գիրեյ` Վ. Գ. Զախարով (1954 թվականի հոկտեմբերի 1, հուլիսի 29, մայիսի 17, 1955 թվականի սեպտեմբերի 11, հունվարի 1)

Երկրորդ կին` Յու. Գ. Սկոտ (1954 թվականի հոկտեմբերի 1, հուլիսի 29, մայիսի 17), Ն. Ի. Սիմոնովա (1955 թվականի սեպտեմբերի11)

Զանգակներով պար` Ա. Պ. Պոպովա

Մազուրկա և կրակովյակ` Ն. Ա. Կապուստինա և Վ. Վ. Կուդրյաշով, Յա. Դ. Սեխ

Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա` Գալինա Ուլանովա

Զարեմա` Վիկտորինա Կրիգեր

Վացլավ` Վ. Վ. Բելիկով

Այլ թատրոններում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936 թվական` Սամարայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, բեմադրող բալետմաստեր` Ա. Տոմսկիյ, 1949 թվական` Ն. Դանիլովա, 1954 թվական` Յու. Կովալև, 1969 թվական` Է. Տանն, 1988 թվական` Ե. Շիպյացկայա, 2019 թվական` Դ. Պավլենկո:
  • 1937 թվական` Նիժնի Նովգորոդի Ա. Ս. Պուշկինի անվան օպերայի և բալետի թատրոն, բեմդրող բալետմաստեր` Կ. Պ. Յորկին, 1950 թվական` Յազվինսկիյ, 1958 թվական` Յա. Վ. Ռոմանովսկիյ, 1967 թվական` Մ. Մ. Գազիև, 1978 թվական` Տուլուբևա —
  • 1938 թվական` Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Ս. Ն. Սերգեև, 1952 թվական` Մ. Լ. Սատունովսկիյ, 1969 թվական` Ս. Մ. Տուլուբևա:
  • 1938 թվական` Կիևի Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Գ. Ա. Բերյոզովա, 1961 թվական` Վ. Ի. Վորոնսկիյ:
  • 1938 թվական` Խարկովի Ն. Վ. Լիսենկոի անվան օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Ի. Ի. Արբատով, 1962 թվական` Ի. Վ. Կովտունով:
  • 1939 թվական` Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոն, բալետմաստեր` Կասյան Գոլեյզովսկի, 2007 թվական` Ռոստիսլավ Զախարով[9]:
  • 1939 թվական` Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Ս. Ն. Սերգեև, 1958 թվական` Վ. Ա. Իվաշկին:
  • 1939 թվական` Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոն, բալետմաստեր` Կ. Յա. Գոլեյզովսկիյ, 1973 թվական` Ռ. Վ. Զախարով[10]:
  • 1941 թվական` Պերմի Պ. Ի. Չայկովսկու անվան օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Գ. Ի. Յազվինսկիյ, 1948` Յու. Պ. Կովալյով, 1960 թվական` Ռոստիսլավ Զախարով, Ն. Ի. Ավալիանի:
  • 1942 թվական` Ղազախստանի Աբայի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, բալետմաստեր` Յուրի Կովալև, դիրիժոր` Ֆեդոր Կուզմիչ և նկարիչ` Անատոլի Նենաշև:
  • 1945 թվական` Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոն, բալետմաստեր` Ն. Զայցև, Ֆ.Սատարով, 1970 թվական` Սատարով:
  • 2007 թվականի հունիսի 19` բեմադրող բալետմաստեր` ՇԾամմիլ Տերեգուլով, Երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Լյուտեր[11]:
  • 1945 թվական` Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն, Ն. Ա. Անիսիմովա:
  • 1946 թվական` Լատվիայի ազգային օպերա, Ե. Ա. Տանգիևա Բիրզնիեկ:
  • 1946 թվական` Թաթարստանի Մուսա Ջալիլի (Казань) անվան օպերայի և բալետիի թատրոն, բալետմաստեր Լ. Ա. Ժուկով, 1972 թվական` Ն. Յուլտիևա:
  • 1947 թվական` Բուխարեստի ազգային թատրոն, Ս. Ա. Վասիլևա:
  • 1948 թվական` Օդեսայի օպերայի և բալետի թատրոն, Վ. Ի. Վրոնսկիյ:
  • 1948 թվական` Ղրղզտանի օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Լ. Ա. Ժուկով, 1964 թվական` Մադեմիլովա:
  • 1949 թվական` Լվովի օպերայի թատրոն, բալետմաստեր Կ. Յա. Գոլեյզովսկիյ, 1958 թվական` Ն. Ի.Տրեգուբով:
  • 1949 թվական` Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Ե. Գ. Եֆիմով, 1961 թվական` Ս. Ն. Զվյագիան, Զ. Ա. Վասիլևա, Ս. Ա. Պավլով, ըստ Զախարովի:
  • 1951 թվական` Սարատովի օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր Վ. Տ. Ադաշևսկիյ, 1964 թվական` Լ. Կրիևս, 1974 թվական բեմադրող բալետմաստեր` Ա. Պանտիկին: Բեմադրող նկարիչ` Ա. Վ. Արեֆև:
  • 1952 թվական` Հունգարիայի օպերային թատրոն, Ռ. Վ. Զախարով
  • 1953 թվական` Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն, Ն. Ա. Անիսիմովա:
  • 1955 թվական` Գերմանիայի ազգային թատրոն Վեյմարում, Տ. Շիլինգ:
  • 1955 թվական` Ազգային թատրոն (Պրահա), Ա. Ռ. Տոմսկիյ:
  • 1956 թվական` Ֆինսկի ազգայի օպերա, Հելսինկի, Ռ. Վ. Զախարով:
  • 1956 թվական` Չելյաբինսկի Մ. Գլինկայի անվան օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Ա. Յա. Բերդովսկիյ, 1970 թվական` Լ. Բրունով[12]:
  • 1957 թվական` Ճապոնիա «Միկիկո Մացույամա» խումբ (անգլ.՝ Mikiko Matsuyama):
  • 1959 թվական` Իրկուտսկի երաժշտական կատակերգության մարզային թատրոն, Տ. Ե. Կուրժիյամսկայա[13]:
  • 1961 թվական` Բելգրադի ազգային թատրոն, Ռ. Վ. Զախարով[14]:
  • 1962 թվական` Վորոնեժի օպերայի և բալետի պետական թատրոն, Տ. Ե. Ռամոնովա[15]:
  • 1963 թվական` Կրասնոյարսկի երաժշտական թատրոն, Զարեմա` Օլգա Գրաբովսկայա[16]:
  • 1965 թվական` Բասելի մունիցիպալիտային թատրոն, Վ. Օռլիկովսկիյ:
  • 1966 թվական` Բալթիական պետական օպերա, բալետմաստեր` Ն. Գ. Կոնյուս (կոմպոզիտորի Գ. Է. Կոնյուսի դուստր):
  • 1966 թվական` Կահիրեի օպերային թատրոն, բալետմաստեր` Ռ. Վ. Զախարով, 1972 թվական` Ռ. Վ. Զախարով:
  • 1988 թվական` Կրասնոյարսկի օպերայի և բալետի պետական թատրոն, Մարիա` Նատալիա Չեխովսկայա, Լարիսա Սիչյովա, Զարեմա` Տատյանա Գուբինա, Վացլավ` Վասիլիյ Պոլուշին, Գիրեյ` Նիկոլայ Շիլնիկով: Նկարիչ` Վլադիմիր Արեֆև:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է «Ռուսական բալետի վարպետները» ֆիլմը: Ֆիլմում հատվածներ էին ընդգրկված Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվան» բալետից: Գլխավոր դերերը կատարել են` Գալինա Ուլանովա (Մարիա), Մայա Պլիսեցկայան (Զարեմա), Պյոտր Գուսև (Գիրեյ), Յուրի Ժդանով, Իգոր Բելսկիյ:

Բախչիսարայի շատրվան` հատված ՅուԹյուբում, 1953 թվականին «Ռուսական բալետի վարպետներ» ֆիլմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Волков Н. Д. «Пушкинский балет» // «Бахчисарайский фонтан». — Л.: Ленинградский ордена Ленина Государственный академический театр Оперы и Балета им. Кирова, 1934. — 96 с. — 6000 экз.
  2. «Бахчисарайский фонтан». — «Рабочий театр», 1934.
  3. «Бахчисарайский фонтан». — «Театр», 1949.
  4. Т.Кузовлёва. Мариинский.1991
  5. ««Бахчисарайский фонтан» - хореографическая поэма в 4-х действиях с прологом и эпилогом» (ռուսերեն)։ Мариинский театр։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2019-03-31 
  6. Балет. Энциклопедия / Гл. ред. Ю. Н. Григорович. — М.: «Советская энциклопедия», 1981. — 624 с. — 100 000 экз.
  7. Калашникова С. Б. Бахчисарайский фонтан / Белова Е. П., Добровольская Г. Н., Красовская В. М., Суриц Е. Я., Чернова Н. Ю.. — Русский балет. Энциклопедия. — М.: БРЭ, «Согласие», 1997. — С. 52. — 632 с. — ISBN 5-85270-099-1
  8. Фирер А. А. «Энциклопедия Балет» / Куратор Белова Е. П.. — 2011.
  9. «Бахчисарайский фонтан в театре оперы и балета Республики Беларусь» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին 
  10. «Бахчисарайский фонтан» (ռուսերեն)։ Национальный академический большой театр оперы и балета республики Беларусь։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին 
  11. «Бахчисарайский фонтан» (ռուսերեն)։ Бахчисарайский фонтан։ Արխիվացված է օրիգինալից 30.02.2012-ին։ Վերցված է 2019-01-21 
  12. «Бахчисарайский фонтан» (ռուսերեն)։ Саратовский театр оперы и балета 
  13. «Бахчисарайский фонтан» (ռուսերեն)։ Иркутский областной музыкальный театр им. Загурского 
  14. Национальный театр в Белграде. — 1981.
  15. «Бахчисарайский фонтан» (ռուսերեն)։ Воронежский государственный театр оперы и балета։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-11-ին 
  16. Музыкальная культура Сибири. Музыкальные театры

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. Мануйлов, Н. Волков, В. Богданов-Березовский Бахчисарайский фонтан. — Л.: ЛГАТОБ, 1934. — 96 с. — 6000 экз.
  • Рыбникова М. Балеты Б. В. Асафьева «Пламя Парижа» и «Бахчисарайский фонтан» // Музыка советского балета. — М.: Гос. муз. изд-во, 1962. — С. 163—199. — 256 с. — 5500 экз.