Կոնստանտին Սերգեև
Կոնստանտին Սերգեև ռուս.՝ Константин Сергеев | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20 (մարտի 5), 1910 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 1, 1992[2][3][4][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող, բալետմայստեր, կինոռեժիսոր և սցենարիստ |
Աշխատավայր | Մարիինսկի թատրոն և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Ամուսին | Feya Balabina? և Նատալյա Դուդինսկայա[5][6] |
Պարգևներ և մրցանակներ |
Կոնստանտին Միխայլովիչ Սերգեև (ռուս.՝ Константин Михайлович Сергеев, փետրվարի 20 (մարտի 5), 1910, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 1, 1992[2][3][4][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), բալետի խորհրդային արտիստ, բալետմայստեր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1957)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը և ընդունվել Լենինգրադի օպերայի և բալետի թատրոն, դարձել է առաջատար մենապարողներից, 1946 թվականից՝ բալետմայստեր, 1951-1955 թվականներին և 1960-1970 թվականներին՝ գլխավոր բալետմայստեր։
Եղել է Ռոմեո (Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»), Եվգենի (Գլիերի «Պղնձե հեծյալը»), Լեննի (Կարաևի «Ամպրոպի արահետով») և այլ դերապարերի առաջին կատարողը։ Հանդես է եկել նաև Չայկովսկու, Գլազունովի, Ադանի և այլոց բալետների գլխավոր դերապարերով։
Բեմադրել է «Ամպրոպի արահետով» (1946), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), Չերվինսկու «Համլետ» (1970), Գլազունովի «Տարվա եղանակները» (1974) բալետները, իրականացրել Գլազունովի «Ռայմոնդա» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949), Չայկովսկու «Կարապի լիճը» (1946) բալետների նոր խմբագրումները։
1931 թվականից զբաղվել է մանկավարժությամբ։ 1938-1940 թվականներին և 1973 թվականից՝ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավար։
Սերգեևը (Ն․ Դուդինսկայայի հետ) 1972 թվականին Երևանի օպերայի և բալետի թատրոնում վերախմբագրել է Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի բեմադրությունը։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պետական մրցանակներ (1946,1951)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Сергеев Константин Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 23. — С. 288.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Тетральные сезоны
- ↑ Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 335)։ ![]() |
- Մարտի 5 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 1 մահեր
- 1992 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային բալետի արտիստներ