Արցունքի շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շատրվան
Արցունքի շատրվան
Közyaş Çeşmesi
Roses on Fountain in Bakhchisaray.jpg
Արցունքի շատրվանի երկու վարդերը
Երկիրդե յուրե Ուկրաինա Ուկրաինա
Ղրիմի Հանրապետություն
Երկիրդե ֆակտո Ռուսաստան Ռուսաստան
Հիմնադրման թվական1764 թվական
ՎիճակԳործող շատրվան
Կոորդինատներ: 44°44′55.00″ հս․ լ. 33°52′53.00″ ավ. ե. / 44.7486111° հս․. լ. 33.8813889° ավ. ե. / 44.7486111; 33.8813889
Արցունքի շատրվանը Վիքիպահեստում
Ա.Ս. Պուշկինի կիսանդրին և Արցունքի շատրվանը

Արցունքի շատրվան (Ղրիմի թաթարերեն՝ Közyaş Çeşmesi, ուկր.՝ Фонтан Сліз, ռուս.՝ Фонтан слёз), սպիտակաթույր մարմարից կերտված շատրվան, որը գտնվում է Բախչիսարայի պալատի տարածքում: Կառուցվել է 1764 թվականին: Հռչակվել է ամբողջ աշխարհում շնորհիվ Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի:

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդույթն ասում է, որ շատրվանի շինարարության նախաձեռնողն է եղել Ղրիմի Քըրըմ Հիրեյ խանը: Արցունքի շատրվանը կառուցվել է խանի սիրելի հարճի՝ Դիլարայի դամբարանին կից: Վերջինս իր մահկանացուն կնքել է 1764 թվականին: Ներկա դրությամբ շատրվանը տեղափոխվել է այդ վայրից: Հիմա այն գտնվում է Խանսարայի (Բախչիսարայի պալատ) «շատրվանային բակ» հատվածում: Տեղափոխվել է Դիլարա Բիկեչի դամբարանի պատից դեպի ավելի տեսանելի վայր՝ ի պատիվ Եկատերինա II կայսրուհու Ղրիմ այցելության:

Այսպիսի շատրվաններ Բախչիսարայում էլի կան, հատկապես «Ավազանային բակ»-ում: Սրա նմանօրինակից կա տեղադրված թուրքական Թոփքափը ամրոցում՝ Ստամբուլում: Այսպիսի տեսքով շատրվաններ շատ են տեղադրում իսլամադավան երկրներում, հատկապես այդ երկրների սուրբ վայրերում կամ գերեզմանոցներում:

Շատրվանի վերևի՝ ճակատային մասում Շեյխ պոետի բանաստեղծությունն է փորագրված, որը ձոնված է Քըրըմ Հիրեյին:

Իսկ շատրվանի ներքևի մասում գրված է Ղուրանի 18-րդ բանաստեղծության 76-րդ սուրահից մի հատված.

Aquote1.png Դրախտում արդարամիտները պիտի ջուր խմեն աղբյուրից, որին անվանում են Սելսիբել
- Ղուրան
Aquote2.png



Ռուս քանդակագործ, ճարտարապետ Անդրեյ Իվանովիչ Շտակենշնայդերը ընդօրինակեց Արցունքի շատրվանների դիզայնը, երբ կառուցում էր Սանկտ Պետորբուրգի Փոքր Էրմիտաժի Տաղավարային սրահը[1]:

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1820 թվականին Բախչիսարայի պալատ այցելեց ռուս բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը: Նա պալատում շրջելիս հիացավ այդ շատրվանը տեսնելից: Ու տպավորված այդ ամենից 1824 թվականին գրեց իր ամենահայտնի պոեմներից մեկը՝ «Բախչիսարայի շատրվանը»[2]:
Շատրվանի վրա կաթիլ-կաթիլ թափվում է ջուրը՝ ցողելով վարդերը
  • Ղրիմի թաթարների պատմության և մշակույթի թանգարանի աշխատակիցները ամեն օր Արցունքի շատրվանի «վերին ավազանում» երկու թարմ վարդ են տեղադրում: Դա արվում է այն բանից հետո, երբ Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմում հիշատակվում է այդ մասին[3]:

Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմից մի հատված, որի հայերեն թարգմանիչն է Սուրեն Վահունին.

Aquote1.png

Խանը ետ դարձավ հողը Տավրիկյան
Եվ իր պալատի մի անջատ մասում՝
Մարիի տխուր, սուրբ հիշատակին
Շինեց մարմարյա մի մեծ շատրվան։
Վերևում կա խաչ, շուրջը՝ միասին՝
Կա մահմեդական մի կիսալուսին
(Խորհրդանիշն այդ համարձակ, անշուշտ
Ծնունդ է թշվառ անմիացության)։
Կա և մակագիր. դեռ չեն հարթել այն
Ու դեռ չեն ջնջել տարիներն անկուշտ։
Եվ այդ գրության գծերով օտար
Ջուրն է մարմարամ ճողփում անդադար,
Սառն արցունք դարձած կաթում հատակին,
Եվ լի պապանձվում, չի լռում երբեք։
Այդպես է ողբում մայրը վշտաբեկ
Պատերազմի մեջ ընկած զավակին։
Այն երկրում ջահել կույսերն ու կանայք
Իմացան մի օր զրույցը այս հին
Եվ հուշարձանի անունը նրանք
Արտասուքների շատրվան դրին։

- Ալեքսանդր Պուշկին
Aquote2.png


Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցունքի շատրվանը ներկա դրությամբ գտնվում է Ղրիմի Հանրապետության Բախչիսարայ քաղաքում՝ Խանսարայի տարածքում: Դե յուրե Ղրիմի թերակղզին պատկանում է Ուկրաինայի Հանրապետությանը, իսկ դե ֆակտո՝ Ռուսաստանին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ю. Г. Шапиро. Эрмитаж: по выставкам и залам. Искусство: Ленинградское отд-ние, 1980. Стр. 18.
  2. «Бахчисарайский фонтан» в Викитеке?
  3. «Фонтану Бахчисарайского дворца» в Викитеке?

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]